Վտանագավոր է. ՆԱՏՕ-ն օգտագործում է Վրաստանին՝ ՌԴ-ին ծաղրելու ու սադրելու համար. Բուրջանաձե

ՆԱՏՕ-ն Վրաստանին չի ընդունի տարածքային ամբողջականության չլուծված կոնֆլիկտով, իսկ Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունների կազմակերպումը ծաղրում եւ սադրում է Ռուսաստանի Դաշնությանը: Այս կարծիքին է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում Բուրջանաձեն վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն երբեք իր կազմ չի ընդունի մի երկրի, որի տարածքում չլուծված հակամարտություն կա. սա պարզից պարզ է, սա հասկանում են բոլորը: Վրաստանի համար վնասակար է խոսել անդամությունից, միայն նրա համար, որ ՆԱՏՕ-ի հետ անդամություն նշանակում է հրաժարվել Աբխազիայից եւ Հարավային Օսիայից: Քաղաքական գործիչն ասել է, որ ՆԱՏՕ-ի մյուս միջազգային կառույցների հետ համագործակցությունը պետք է ի նպաստ երկրի լինի, ոչ թե հնարավորություն տրվի նրանց՝ Վրաստանն օգտագործել Ռուսաստանին ծաղրելու եւ սադրելու համար.

«Կարելի է տարաբնույթ զորավարժություններ կազմակերպել վրացական բանակը մարզելու համար: Սակայն երբ դու բերում ես ամերիկյան հրետանին ամերիկյան դրոշով կենտրոնական մագիստրալի վրա, ուր 500 մետր այն կողմ ռուսական տանկերն են, սա արդյո˚ք խելամիտ է: Երբ դու անկախության օրվա շքերթ ես սկսում ամերիկյան նվագախմբով, ամերիկյան երաժշտությամբ, սա անկախության ցուցանի˚շ է, թե ցույց ես տալիս, որ դու քեզ համարում ես Ամերիկայի ինչ-որ մի նահանգ»,- նշել է Բուրջանաձեն:

Հատկանշական է, որ ավելի վաղ Վրաստանի մտավորականության ներկայացուցիչները հանդես էին եկել հատուկ հայտարարությամբ եւ քննադատել պաշտոնական Թբիլիսիի «արեւմտամետ» քաղաքականությունը:

«Արեւմտամետ քաղաքականությունն ու վրացիների ձգտումն անդամանկցել ՆԱՏՕ-ին բարդացրել են Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ հենց դա հանգեցրեց Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, երկրում սոցիալ-տնտեսական խորը խնդիրների, խանգարեց պետության զարգացումը: Արդյունքում հասարակությունն աղքատացավ, իսկ երկրի բնակչությունն արտագաղթի պատճառով 5,5 մլն-ից նվազեց 4 մլն-ից էլ ցածր»,- ասված էր նրանց հայտարարության մեջ:  

Հայտարարության տակ ստորագրել են Վրաստանի մտավորականության այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ռեժիսորներ Ռոբերտ Ստուրուան եւ Քեթի Դոլիձեն, դերասաններ Գոգի Քավթարաձեն եւ Գոգի Խարաբաձեն եւ այլոք: Նրանք ՆԱՏՕ-ին քննադատող բովանդակությամբ նամակ են հղել Վրաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին եւ միջազգային կառույցների ներկայացուցչություններին:

Նախկինում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քանիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2309 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ