Ինֆորմացիա կա, որ դեղատոմսերը դեղատների դեմը գրում տալիս են. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որի համաձայն դեղատոմսով ձեռք բերվող դեղերի կարգը փոփոխվում է: Նշենք, որ այս ամսվա 1-ից մի շարք դեղեր դեղատները վաճառում էին բացառապես դեղատոմսով, որն իրարանցում էր առաջացրել քաղաքացիների շրջանում: «Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց: Ժամանակացույցի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը: Առավել ռիսկային հոգեմետ դեղերը եւ հակաբիոտիկ դեղերը դրվել են մարտի 1-ից: Հաջորդ փուլով հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Հոկտեմբերի 1-ից դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի այս պահանջը»,- կառավարության որոշումը պարզաբանեց առողջապահության փոխնախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ հաջորդ հարցին անդրադառնալը, արձագանքեց դեղատոմսով դեղեր գնելու գործընթացում առկա խառնաշփոթին: «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են եւ դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Տպել
1809 դիտում

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

92 մարտական հաշվարկ և 10 օպերատիվ խումբ երեկ պայքարել են ՀՀ տարբեր տարածքների 60 հրդեհները մարելու համար

Վրաերթ Երեւանում․ հետիոտնը փողոցը փորձել էր անցնել չթույատրված հատվածով

Արայի լեռան ստորոտի հրդեհը չի հաջողվում մարել. աշխատում է 82 հրշեջ-փրկարար, 75 բնակիչ, անտառի 18 աշխատակից

Արմավիրի մարզում ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ

Երևանում և ևս 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը