Թուրքիայում ՌԴ-ից գնված С-400-ները ՆԱՏՕ-ի համար մեծ սպառնալիք կներկայացնեն. գեներալ

Անկարայի կողմից Մոսկվայից գնված ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը, գտնվելով Թուրքիայի տարածքում, մեծ սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ ռազմական համակարգի համար։ Այս մասին հայտարարել է Վաշինգթոնում աշխատանքային այցով գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի գեներալ Պյոտր Պավելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դեռեւս պահպանվում է ռազմական այն գնահատականը, որի համաձայն՝ С-400-ները համատեղելի չեն ՆԱՏՕ-ի ինտեգրված համակարգի հետ։ Այդ պատճառով, եթե համակարգն, այնուամենայնիվ, ձեռք բերվի, այն առանձնացված կօգտագործվի։ Բայց նույնիսկ որպես չինտեգրված համակարգ այն մեծ սպառնալիք կներկայացնի Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի համար։ Թուրքիան, իհարկե, ազատ է սարքավորումների ընտրության հարցում, բայց ցանկացած որոշում, լինի դա անհատական, թե՛ պետական, կունենա հետեւանքներ»,- հայտարարել է չեխ գեներալը։

«Այս համակարգը չի կարելի վաճառել որպես Կալաշնիկովի ավտոմատ։ «Կալաշնիկովը» կարող է օգտագործվել հենց հաջորդ օրը, իսկ С-400-ի պարագայում պետք է ռուսական փորձագետների թիմ, որը կօգնի տեղակայել այն եւ շահագործման հանձնել, լրացնել տվյալների բազան։ Դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ փորձագետները կարող են մի քանի ամիս գտնվել Ռուսաստանի տարածքում եւ լրացնել տվյալների բազան, նույնքան դժվար է պատկերացնել, որ ռուսական փորձագետները կարող են գտնվել Թուրքիայի տարածքում եւ տվյալներով համալրել ՆԱՏՕ համակարգը»,- նշել է նա։

Նշենք, որ Թուրքիան եւ Ռուսաստանը 2020 թ. պատրաստվում են եւս մեկ С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիր կնքել: Այդ մասին հայտնել էր ռուսաստանցի մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում, գրել էր Սպուտնիկը: С-400-ների առաջին խմբաքանակի մատակարարման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրով ՀՕՊ համակարգերի 4 մարտկոցներից 2-­ը Թուրքիային կմատակարարվեն 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար:

Վերջերս, ըստ թուքական մամուլի հաղորդումների, ԱՄՆ-ն բացահայտ սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ կոչ անելով հրաժարվել Անկարային ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրների ձեռք բերումից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվարի 29-ից ԱՄՆ նախագահը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։ Այդ ցանկում են հայտնվել ռուսական պաշտպանական 39 ձեռնարկություն եւ հետախուզական կառույց։

Ցանկի կեսը զբաղեցնում են «Ростех» ընկերության կազմում ընդգրկված ձեռնարկությունները, այդ թվում՝ սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ը։ Ցուցակում են ընդգրկված նաեւ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ ԶՈւ-ի Գենշտաբի գլխավոր վարչությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2816 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ