Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին Լիբանանի կառավարության մամուլի սրահում հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն Հարիրի, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և այսօրվա արդյունավետ հանդիպման համար: Կարծում եմ՝ մեր հանդիպումն անցել է կառուցողական և փոխվստահության մթնոլորտում: Մենք իրականում բարեկամ և շատ մոտ երկրներ ենք: Նաև արձանագրել ենք, որ մեր տնտեսական հարաբերությունները հեռու են քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակից, որ ունենք, և մենք չափազանց մեծ ներուժ ունենք՝ դրանք զարգացնելու համար:
Մենք խոսել ենք այն հնարավորությունների մասին, որ ունեն մեր երկու երկրները: Մասնավորապես, մենք չենք թաքցնում և շատ շահագրգռված ենք, որպեսզի լիբանանյան բիզնեսը գա Հայաստան, և ֆիքսել ենք այն առավելություններն ու հնարավորությունները, որ այսօր Հայաստանն ունի:
Որո՞նք են այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համագործակցել. դրանք բազմաթիվ են՝ թեթև արդյունաբերություն, ոսկերչություն, դեղագործություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն: Խոսել ենք նաև արևային և այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասին:
Առանձնակի անդրադարձել ենք նաև, թե ինչ դերակատարում ունի մեր սփյուռքը Լիբանանում, որ լիբանանահայերն իրականում մեր դեսպաններն են այստեղ և Լիբանանի դեսպանները՝ Հայաստանում, ու լինելով առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ մեծ դերակատարում ունեն մեր երկու երկրների բարեկամական կապերի մեջ:
Օգտվելով առիթից՝ ես պարոն Հարիրիին հրավիրել եմ այցելել Հայաստան:
Բազմաթիվ հանդիպումներ ենք ունենալու այս երկու օրվա ընթացքում, և համոզված եմ, որ նոր լիցք կհաղորդենք մեր տնտեսական հարաբերություններին:
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի. «Հիանալի հանդիպում ունեցա պարոն վարչապետի հետ, որը Լիբանան է այցելում Լիբանանի նախագահի՝ Հայաստան կատարած այցից հետո: Դա ցույց է տալիս այն կարևորությունը, որը ցուցաբերում է յուրաքանչյուր երկիրը մյուս երկրի հանդեպ՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու համար:
Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև կապերը պատմական են, դարերի խորքից են գալիս, և դա շնորհիվ այն լիբանանահայերի, ովքեր այստեղ միաձուլված, համախմբված կազմում են Լիբանանի հասարակության մի մասը և մեծ մասնակցություն ունեն բոլոր ոլորտներում: Ինձ համար հպարտություն է, որ իմ հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, եղել է առաջին անձը, որը Հայաստանի հետ եղբայրական ամուր կապերի հիմքն է դրել 1991 թվականին: Եվ մենք հանձնառու ենք, որպեսզի շարունակենք այս ուղին՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների:
Պարոն վարչապետի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում և ամենատարբեր մակարդակներում:
Մենք ուշադրություն կդարձնենք, որպեսզի մոտ ապագայում միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարվի: Անշուշտ, այն պետք է տեղի ունենա Լիբանանում նախատեսված ընտրություններից հետո:
Մենք համակարծիք էինք, որ մեր երկու երկրների միջև պատմական հարաբերություններն արդեն պետք է կյանքի կոչենք, և ես անձնապես շատ ուշադիր եմ լինելու այդ հարցում: Այո, համաձայն եմ, շատ գեղեցիկ է, որ ունենանք պատմական հարաբերություններ, սակայն պետք է նաև մեր տնտեսական հարաբերությունները զարգացնենք:
Ինձ համար Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և տա Աստված, որ ես և պարոն վարչապետը, միասին աշխատելով, կարողանանք դրանք զարգացնել ապագայում:
Շնորհակալություն, պարոն վարչապետ»:
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT