Վերջին 2 տարում որքան գումար են ծախսել Հայաստանն ու Ադրբեջանը՝ զենքի ձեռքբերման համար

Աշխարհի խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, երեկ հրապարակել է նոր զեկույց՝ աշխարհում զենք-զինամթերքի առք ու վաճառքի հետ կապված՝ 2013-2017 թվականների համար:

Համաձայն հրապարակված ինֆորմացիայի, Հայաստանը զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է 54-րդ տեղն աշխարհում:

Նշվում է, որ 2 տարվա ընթացքում Հայաստանը ներկրել է զինամթերք՝ 124 միլիոն դոլար արժեքով, իսկ հիմնական երկիրը, որից գնվում է զենքը, Ռուսաստանն է:

«2016-2017 թվականների ընթացքում Հայաստանը ձեռք է բերել «Սմերչ» հրթիռային բազմակի համակարգի 6 միավոր, 200 միավոր «Վերբա» եւ «Կոռնետ» հակատանկային հրթիռային կոմպլեքսներ...»,- ասված է զեկույցում:

SIPRI-ի զեկույցում Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով զբաղեցնում է 27-րդ տեղը: 2 տարվա ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել 551 միլիոն դոլարի զենք-զինամթերք՝ հիմնականում Ռուսաստանից ու Իսրայելից:

Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհում զենքի արտահանումը կենտրոնացած է մի քանի արեւմտյան երկրների ձեռքում։ Իսկ արեւելքում զենքի արտահանմամբ աչքի ընկնող երկրների ցանկում, բացի Թուրքիայից, տեղ են գտել նաեւ Իսրայելը եւ Հարավային Կորեան։ Զեկույցից հայտնի է դարձել, որ աշխարհում վաճառվող զենքի մեկ երրորդը մատակարարում է ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ից արտահանվող զենքի ծավալները վերջին հնգամյակում աճել են 25 տոկոսով, իսկ այդ սպառազինության ուղիղ կեսն ուղղվել է դեպի Մերձավոր Արեւելք։

Հենց Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, որտեղ հատկապես  վերջին տարիներին ռազմական գործողությունները հաճախակի են դարձել, զենքի վաճառքի ծավալները կրկնակի աճել են։ Զենքի հիմնական մատակարարներն այստեղ ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրներն են, իսկ տարածաշրջանում զենքի ամենախոշոր ներկրողը Սաուդյան Արաբիան է։

2013-2017թթ․ ընթացքում Սաուդյան Արաբիան 225 տոկոսով ավելի շատ զենք ու զինամթերք է ներկրել, քան նախորդ հնգամյակի ընթացքում։ Այս երկիրը զենքի երկրորդ ամենախոշոր ներկրողն է՝ աշխարհում՝ զիջելով միայն Հնդկաստանին։

Աշխարհի առաջատար զենք արտահանողների ցանկում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Չինաստանը։ Այս երկրները մատակարարում են աշխարհում վաճառվող զենքի 74 տոկոսը։ SIPRI-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում վերջին հինգ տարում զենքի վաճառքի ծավալներն աճել են 10 տոկոսով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4123 դիտում

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել