Երևան
12 °C
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը վստահ է, որ նա Հավակնորդների մրցաշարում հաղթելու մեծ հնարավորություններ ունի: Այս մասին մասնագետը նշեց այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Առաջին 3 տուրում Արոնյանը 2 ոչ-ոքի է խաղացել, իսկ երեկ ցավալի պարտություն է կրել: 1 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում է: Նադանյանն ընդգծում է, որ մրցաշարը դեռ նոր է սկսվել:
«Հաղթելու նրա շանսերը շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ երկար մրցաշար է՝ 14 փուլ, առանց պարտվելու անհնար է, ավելի լավ է առաջին 3 պարտիայում պարտվես, քան վերջին 3-ում: Չմոռանանք, որ Լեւոնը պարտությունից հետո ավելի լավ է սկսում խաղալ: Համոզված եմ, որ մեկնարկային այս ճնշումը կանցնի»,- ասաց նա:
Աշոտ Նադանյանը կարծում է, որ առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը պետք է հաղթեր չինացի Լիժեն Դինին: Նա հաղթած դիրք ուներ, որից չօգտվեց: Ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ 2-րդ պարտիան, ըստ մասնագետի, նա լավ անցկացրեց: Կարողացավ հեշտությամբ հավասարեցնել խաղը եւ ոչ-ոքի ավարտել: Իսկ ահա Վլադիմիր Կրամինիկի հետ երեկվա պարտիայից մարզիչը դժգոհ է:
«Ինձ թվում է՝ պարտվելու պատճառն առաջին քայլն էր: Նա e4 քայլ չի անում: Չգիտեմ՝ ինչու երեկ որոշեց խաղալ e4: Կոնկրետ Կրամնիկի դեմ ինչ-որ բան էր պատրաստված, բայց... Նույնիսկ եթե դու շախմատային նոր քայլ ես մտածել, դու չպետք է խաղաս Կրամնիկի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե գիտես, որ մրցակիցդ որեւէ բանում հատկապես ուժեղ է, պետք է ընդունես դա ու չփորձես գերազանցել նրան այդ առումով:
Շատերի, այդ թվում՝ Կրամնիկի համար անսովոր է եղել Արոնյանի կողմից e4 քայլը: Պարտիայից հետո նույնիսկ կատակում էին, որ գուցե Արոնյանի պարտության մեղավորը եղել է այդ օրվա հյուրը՝ դաշնակահար Ֆրանչեսկո Տրիստանոն, որը կատարել է խորհրդանշական առաջին քայլը: Կատակում էին. որ երաժիշտն Արոնյանի հետ քայլը համաձայնեցրած չի եղել քայլը:
«Անհնար է: Իհարկե, Լեւոնն է ասել քայլը, մանավանդ ասուլիսի ժամանակ Լեւոնն ընդունեց, որ e4-ը պետք է չխաղար: Կատակներ անում էին, որ դաշնակահարի մեղքով էր»,- ասաց Նադանյանը:
Մարզիչը նշեց, որ Արոնյանի հետ չի շփվել եւ մինչեւ մրցաշարի ավարտը չի խոսելու: Նրանց մոտ ավանդույթ է, որ, եթե Լեւոնի մոտ կոնկրետ հարցեր չկան, իրենք չեն շփվում մրցումների ընթացքում: Նադանյանն ընդգծում է, որ Լեւոնը պրոֆեսիոնալ է եւ անընդհատ քաջալերանքի կարիք չունի. ինքնուրույն կարող է հավաքել մտքերն ու իրավիճակից ելք գտնել: Այսօր մրցաշարում հանգստյան օր է, եւ ըստ մարզչի՝ դա Արոնյանի համար լավ է: Նա կարող է հանգստանալ ու վերականգնել ուժերը: Իսկ վաղվա մրցակիցը՝ Սերգեյ Կարյակինը, հարմար է հաղթելու ու ցավալի պարտությունը մոռանալու համար:
«Հարմար հակառակորդ է: Երբ զայրացած ես, ուզում ես հաղթել, հարմար հակառակորդ է: Ինձ թվում է՝ նա նաեւ մի փոքր վախենում է Լեւոնից: Կարծեմ նրանց վերջին պարտիան է, որ Լեւոնը շատ վատ դիրքում ոչ-ոքի առաջարկեց, ու Կարյակինը համաձայնեց: Մի քիչ էլ խաբեց այդ պահին: Լեւոնին ասացի՝ հաջորդ անգամ քեզ չի հավատա, եթե ոչ-ոքի առաջարկես: Ասաց՝ ոչինչ, մյուս անգամ այլ կերպ կխաբեմ»,- պատմեց Նադանյանը:
3 տուրից հետո Բեռլինում ընթացող Հավակնորդների մրցաշարում առաջին հորիզոնականում Կրամնիկն է, որն ունի 2.5 միավոր: Մամեդյարովն ունի 2 միավոր եւ 2-րդն է: Նույնպես 2 միավոր ունեցող Ֆաբիանո Կարուանան 3-րդն է: Մրցաշարը սկսվել է մարտի 10-ին: Կավարտվի 28-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT