Վրաստան այցելուների թվով ՀՀ-ն 1-ին տեղում է

Փետրվարի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։

Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվեց նախորդ տարվա աշնանը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Վրաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպան Սադոյանն իր հերթին Վրաստանի Արդարարդատության նախարարին հրավիրեց պատասխան այցով լինել Հայաստանում։

Դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր (1․7 միլիոնից ավելի) և հույս հայտնեց, որ այդ թիվն այս տարի ավելի կմեծանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանում: Զրուցակիցներն այս համատեքստում անդրադարձան Հայաստանից այցելուներին առնչվող հարցերին և դրանց՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ուղիներին:

Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքներն ու կառավարման նոր ձևի անցմանն առնչվող հարցեր։

Թեա Ծուլուկիանին իր հերթին խոսեց արդարադատության ոլորտում Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի ու արդյունքների մասին։

Տպել
678 դիտում

Մեծ Բրիտանիայի խորհրդարան մերժել է «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Արդարությունը պահանջում է՝ նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլյոտինի պահանջարկը վտանգավոր է

Նախագահը հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր եւ նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ

Քենիայում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել, հիմնականում՝ օտարերկրյա քաղաքացիներ

Արարատի մարզի Մրգավետ գյուղում կորած քաղաքացու դին հայտնաբերել են հողամասում

Ահազանգեր մարզերից՝ ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին. ամփոփ ներկայացնում է ԱԻՆ-ը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, Սիսիան-Գորիս հատվածում բուք է

Հրազդանում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայազգի գործարարները այցելել եւ սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում (տեսանյութ)

Երեւանի Շարուրի փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա. հեռացրել են փրկարարները

Անհամբեր սպասում եմ վերադարձիս. Հենրիխ Մխիթարյան

Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում. նախարար

Անցկացվում են հրամանատարական հավաքներ՝ «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով

Ինչ կապ ունի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ

Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Թուրքիան ներառվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկներների շարքում

«Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ մանդատից հրաժարված պատգամավորին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման մասին ակտը. Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը