Լուսնկարը՝ թանկացումների դեմ ԵԼՔ-ի կազմակերպած երթից

Մարտի 13-ին տեղի ունեցավ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի քննարկման առանցքում եղել է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի տարբերակների ընտրությունը: Մոտ երեք ժամ տեւած խմբակցության նիստից հետո դաշինքի պատգամավորները հայտարարեցին, որ վերջնական որոշման դեռ չեն եկել:

«Վերջնական որոշում չենք կայացրել, քննարկման արդյունքում ոչ մի բան չի փոխվել: Տարբեր տարբերակներ են առաջ գալիս, քննարկում ենք»,- լրագրողների հարցին պատասխանելով հակիրճ ասաց ԵԼՔ-ի պատգամավորներից, Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության անդամ Մանե Թանդիլյանը:

Դիտարկմանը, թե արդեն ակնհայտ է, որ ԵԼՔ-ի կազմի մեջ գտնվող կուսակցություններից Լուսավոր Հայաստանը չի ցանկանում փողոցային պայքարի դուրս գալ, Թանդիլյանն ասաց.

«Ես չգիտեմ, թե ակնհայտները ինչպես եք եզրակացնում, ես շեշտում եմ բառացի՝ կան քննարկման տարբերակներ, բայց որոշման չենք հանգել»,- ասաց նա:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ պայքարի ճանապարհային քարտեզը մանրակրկիտ են քննարկում:

«Մեր քննարկումները շատ շահագրգիռ են եւ ամեն դետալը, նրբությունը բուռն քննարկման առարկա է դառնում: Գիտեք, որ սեղանին կա ճանապարհային քարտեզ եւ այդ քարտեզի շուրջ կան նաեւ առաջրկներ: Մենք որոշեցինք վերջնական որոշումից առաջ այդ առաջարկները քննարկել, որովհետեւ նոր առաջարկներ կան, որպեսզի կարողանանք գալ վերջնական եզրակացության»,- ասաց Փաշինյանը:

Նրա փոխանցմամբ՝ քննարկում են տարաձայնությունները հաղթահարելու հարցը եւ այն հարցերում որտեղ կան տարընթերցումներ փորձում են գալ ընդհանուր հայտարարի:

«Հանուն Հայաստան պետության ճակատ»-ը մարտի 9-ին կազմակերպել էր համահայկական հավաք, որի նպատակն էր պայքարել քաղբանտարկյալների իրավունքների համար: Այս հավաքին հրավիրվել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ ԵԼՔ դաշինքից միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչներից Գեւորգ Գորգիսյանն 1in.am-ի փոխանցմամբ ասել էր, որ այդ հավաքն ատելության քարոզ էր: Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե նման պայմաններում կարո՞ղ է դաշինքը փողոց դուրս գալու մասով կոնսենսուսի գալ:

«Մենք չենք ասել, որ այդ օրը հրապարակում լսածի հետ ամբողջությամբ համաձայն ենք կամ ամբողջությամբ համձայն չենք: Ես հայտարարել եմ, որ մեր քաղաքական պրոցեսը ոչ բռնի քաղաքական պրոցես է լինելու»,- ասաց Փաշինյանը:

ԵԼՔ խմբակցության ղեկավարի խոսքով առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում դաշինքը վերջնական համաձայնության է գալու:

«Այսօրվա քննարկման ընթացքում նոր առաջարկներ հնչեցին, որոնք կարծում եմ պատշաճ ձեւով պետք է քննարկվեն»,- ասաց նա եւ պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե՝ փողոց դուրս գալուց զատ այլ տարբերակնե՞ր էլ են քննարկվում  Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու համար, Փաշինյանը նշեց.

«Այս պահին կա փողոց դուրս գալու ճանապարհային քարտեզ եւ մենք ունենք դրա վերաբերյալ առաջարկներ, որոնք պետք է քննարկենք»,-նշեց ԵԼՔ խմբակցության ղեկավարը, իսկ լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ դաշինքի անդամները ծանրակշիռ փաստարկներ բերեն ու համոզեն, որ նա փողոց դուրս չգա, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ցանկացած բանի վերաբերյալ կարելի է բերել ծանրակշիռ փաստարկներ: Փաստարկները ոչ միայն իրենց կշռի մեջ են գնահատվում, այլեւ գեղագիտական տեսքով են արտահատվում»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ԵԼՔ-ի ոչ բոլոր կուսակցությունները դուրս գան փողոց, որովհետեւ  նման տպավորություն հատկապես ստեղծվում է ԵԼՔ-ի մաս կազմող Լուսավոր Հայաստան կուսակցության անդամների հայտարարություններից, որ պահանջ չկա փողոց դուրս գալու կամ պայքարի ժամանակն անցել է, Նիկոլ Փաշինյանը նկատեց.

«Երբ ասվում է, որ այս պահին պահանջ չկա, ուրեմն պետք է հասկանալ՝  արդյո՞ք հաջորդ պահին էլ պահանջ չկա: Այս պահն անցավ արդեն»:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այն ճանապարհային քարտեզը, որի մասին ինքը խուսում է, դաշինքում տեղի ունեցող քննարկումներից ընդհանրապես չի տուժում: Նա նաեւ նշեց, որ թեեւ ժամանակն անսահմանափակ չէ, բայց իրենք այս շաբաթ եւս քննարկումներին կարող են ժամանակ տրամադրել: Փաշինյանը պատասխանելով մեր հարցին, թե հնարավոր է, որ ըստ ճանապարհային քարտեզի իրենց քաղաքական գործընթացներին միանան արտախորհրդարանական ուժերն, ասաց, որ նպատակը ՀՀ քաղաքացիներին միավորելն է:

Ու թեեւ ԵԼՔ-ում քննարկումները շարունակելու են եւս մեկ-երկու օր էլ, փաստ է, որ դաշինքում փողոց դուրս գալ-չգալու մասով տարաձայնությունները չեն հարթվելու:  Միաժամանակ դաշինքի անդամները չեն ցանականում բառացի ասել, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը չի ցանկանում փողոց դուրս գալ, միայն Քաղաքացիական պայմանագիրն է պատրաստ այդ քայլին, իսկ Հանրապետություն կուսակցությունը չեզոք դիրքում է փորձում հանդես գալ: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի այն խոսքերն էլ, որ ճանապարհային քարտեզը չի տուժում այս օրերի քննարկումներից, խոսում է այն մասին, որ նա եւ ՔՊ-ն պատրաստ են դուրս գալ փողոցային պայքարի եւ իրականացնել այն գործընթացները, որոնք արդեն իսկ պլանավորել են: Ամեն դեպքում քաղհասրակությունը եւս ակնկալում է Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասնակիցը դառնալ: Ի վերջո հարց է առաջանում, թե ի՞նչն է մտահոգում ԵԼՔ-ի մյուս անդամներին, որ խուսափում են փողացային պայքարից: Կարելի է ենթադրել երկու վարկած՝ մտավախություն կա, որ քաղաքացիներին հնարավոր չի լինի մոբիլիզացնել, կամ զարգացումների սեփական կանխատեսումն ունեն եւ չեն ցանկանում հայտնվել քաղբանտարկյալի կարգավիճակում:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6217 դիտում

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել