Երևան
12 °C
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դրական է գնահատում ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` սահմանափակելու է վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ ոչ միայն թեկնածուների, այլ նաեւ հանրային ծառայողների համար, որոնք հնարավորություն կարող են ունենալ օգտագործել վարչական ռեսուրսը՝ ի շահ որեւէ թեկնածուի։
«Հայկական ժամանակ»-ի հարցին` խորհրդարանական ընտրություններից առաջ հ/կ-ի բացահայտումը` ՀՀԿ-ի համար ձայն հավաքագրող տնօրենների ձայնագրությունների վերաբերյալ առիթ հանդիսացե՞լ է օրենքի այս փոփոխության համար, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց.
«Ես համարյա վստահ եմ, որ ազդեցություն ունեցել է: Իհարկե, որեւիցե ապացույց չկա, որ հենց դա է, բայց ամեն դեպքում այդ հարցը մտավ լուրջ օրակարգ, եւ ինչ-որ տեղ դարձավ նաեւ հանրային պահանջ: Հանրային պահանջ` նաեւ միջազգային հանրության ներկայացուցիչների կողմից»:
Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ այս փոփոխությունը դեռ բավարար չէ, եւ անհրաժեշտ է, որ լուրջ գործի իրավապահ համակարգը.
«Մենք «զահլա» չունենք իրավապահ համակարգի ֆունկցիան ամեն անգամ մեզ վրա վերցնել: Իրավապահ համակարգը պետք է գնա բացահայտի, ոչ թե մենք: Ընտրակաշառքը վաղուց քրեական հանցագործություն է, բայց ոստիկանությունն ինքն իր նախաձեռնությամբ ընտրակաշառքի քանի՞ դեպք է գտել: Զրո: Ինչքան գտել ենք, մենք ենք գտել: Մենք ասելով նկատի ունեմ քաղհասարակությանը, լրագրողներին»,- մեր զրույցում ասաց Իոաննիսյանը:
Վերջինս նշում է, որ եթե ինչ-որ արարք դասվում է հանցագործությունների ցանկին, նշանակում է, որ պետք է իրավապահները գործեն, այլ ոչ թե գործերը կոծկեն.
«Եթե իրավապահները չեն գործում, մարդը գիտի, որ ինքն այս արարքը անի, լրագրողները կամ դիտորդները իրեն կբացահայտեն, բայց մեկ է`ոչինչ չի փոխվի, ինքը քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Վատագույն դեպքում կտուգանվի եւ կուսակցությունը տուգանքը իր տեղը կտա: Հիմա, ամեն դեպքում մի քիչ ավելի կվախենան, մի քիչ ավելի զգույշ կլինեն, որովհետեւ մենք կանք ու կանք, մենք դեռ կարող ենք բացահայտել»,-եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը անցյալ տարվա նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն մասին, որ այդ տնօրենները մարդկանց են ցուցակագրում-հավաքագրում իշխող ՀՀԿ-ի համար:
Երեկ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդ փոփոխության ուսուցիչներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը:
Սահմանափակումները վերաբերելու են նաեւ հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին, ինչպես նաեւ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT