«Արսենալը» ավարտին հասցրեց «Միլանին» Եվրոպա լիգայից դուրս թողնելու գործը (տեսանյութ)

«Միլանը» չկարողացավ հետ վերադարձնել Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին խաղում կորցրածը: Երեկ՝ մարտի 16-ին, Ջենարո Գատուզոյի թիմը ոչ միայն չհավասարեցրեց «Արսենալի» հետ դիմակայության հաշիվը, այլեւ կրկին պարտվեց 2 գնդակի տարբերությամբ: Լոնդոնցիներին մրցակցի հարկի տակ զիջեց 1:3:

Հանդիպման սկզբում 2 թիմերն էլ զգույշ էին. բաց թողած գոլը 2-ի վրա էլ կարող էր թանկ նստել: Հաշիվը բացեցին «ռոսոներիները»: 35-րդ րոպեին հեռահար հարվածով աչքի ընկավ Հաքան Չալհանօղլուն: Լոնդոնցիները պատասխան գնդակը խփեցին ընդամենը 4 րոպե անց: Դենի Ուելբեքն ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, իսկ մրցավարը չնկատեց նրա սիմուլյացիան ու 1-մետրանոց նշանակեց: Գնդակին մոտեցավ նույն Ուելբեքն ու անվրեպ իրացրեց հարվածը:

Ուելբեքին հիմա չեն քննադատում միայն ալարկոտները, քանի որ նա անազնիվ քայլով մեծապես վճռեց դիմակայության ելքը: Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ այդ արարքով նա ստվերեց ոչ միայն թիմի հաղթանակը, այլեւ անգլիական ֆուտբոլը: Գոլ խփելու «Միլանի» հետագա ջանքերն արդյունք չտվեցին: Իսկ «Արսենալը» հասավ նոր հաջողության: 71-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Գրանիտ Ջական, իսկ 86-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Ուելբեքը:

«Արսենալի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման ընթացքում նա նաեւ գոլ խփելու հնարավորություններ ունեցավ, սակայն առաջին խաղակեսի վերջում նրա գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 2-րդ կեսի սկզբում էլ նրա հարվածը հետ մղեց «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 69-րդ րոպեին:

«Արսենալն» այս խաղում հաղթեց 3:1 հաշվով: Առաջին հանդիպումը Միլանում ավարտվել էր «զինագործների» 2:0 հաշվով հաղթանակով, եւ ընդհանուր դիմակայությունում նրանք մրցակցին շրջանցեցին 5:1 հաշվով:

Երեկ՝ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին նաեւ «Ատլետիկոն», Մոսկվայի ԲԿՄԱ-ն, «Լացիոն», «Լայպցիգը», «Մարսելը», «Զալզբուրգը», «Սպորտինգը»: Մխիթարյանի նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», ճանապարհը զիջեց «Զալզբուրգին»: Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր «Զալզբուրգի» 2:1 հաշվով հաղթանակով: Երեկ նրանք 0:0 խաղացին:

Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր Շվեյցարիայում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո: Այս փուլի վիճակահանության ընթացքում թիմերն առանձին զամբյուղների չեն բաժանվելու, եւ նույն երկիրը ներկայացնող թիմերը կարող են մրցակիցներ դառնալ: Այն թիմը, որի անունն առաջինը կհանվի վիճակահանության ժամանակ, առաջին հանդիպումը կանցկացնի տանը: Առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 5-ին, պատասխան խաղերը՝ 12-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3236 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին