Ժողովրդավարական ընտրություններն անհրաժեշտություն են ՀԱՊԿ անդամ երկրների համար. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել:

Անդրադարձ է կատարվել ՌԴ նախագահական ընտրություններին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության մասնակցությանն ու ընտրությունների ժողովրդավարական անցկացման կարեւորությանը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կարեւոր է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում ընտրական գործընթացները կրեն բացառապես ժողովրդավարական բնույթ:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: 

Տպել
1157 դիտում

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացման դեպքերը նվազել են. ԱՆ

ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը

Երևանի քաղաքապետը պարգեւատրել է աշխատակիցներին 474 միլիոն դրամի չափով, տնտեսել՝ շուրջ 7 միլիարդ դրամ. հաշվետվություն

Նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԿՏՀ գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին

Սիրիան սպառնում է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Իսրայելին չզսպելու դեպքում Թել-Ավիվի օդանավակայանին կհարվածեն

Ոստիկանները հայտնաբերել են մի քանի տասնյակ մեքենաներից գողություններ կատարած անձանց

Անցկացվել են ՊՆ մասնագետների հավաքներ՝ ցուցադրական պարապմունքների տեսքով

Թուրքիան բնութագրվում է լրագրողների ամենամեծ բանտ աշխարհում. «Լրագրողներ առանց սահմանների»

Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի մարզերում հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքների հրդեհները

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, Լարսի ճանապարհը բաց է

Անցկացվել են Հակաօդային պաշտպանության ստորաբաժանման համալիր մարզումներ

Լոռու մարզում բախվել են ВАЗ 2106-ը և ВАЗ 2110-ը. կան վիրավորներ

Երևանում և 3 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն

ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների զարգացումը. վարչապետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մոտ կայացել է երեխաների մասնակցությամբ քննարկում

ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը օրակարգային հարց կդարձնի՞ ռեկտորի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

Շիրակի մարզպետի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպանները ստացել են դատարանի որոշումը

Ալիևը մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հավանականության հարցը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են, մտքեր փոխանակել շուրջ 1,5 ժամ