Երևան
12 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, մարզպետ Արամայիս Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ. բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, նախորդ տարվա համեմատությամբ ավել է մուտքագրվել 442.4 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ապառքների, այնպես էլ հաշվարկային ցուցանիշների ավել պլանավորմամբ: Սեփական եկամուտների գծով նախատեսված 2 մլրդ 227.7 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 մլրդ 365.7 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106.2%-ով: Համայնքների սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 9155 դրամ՝ 2016-ի 7069 դրամի դիմաց: Ակնկալվում է այդ թիվը 2018-ի ընթացքում հասցնել 10699 դրամի:
Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ մարզը 2017-ին աննախադեպ ցուցանիշ է արձագանագրել համայնքային բյուջեների հավաքագրման ուղղությամբ: Ըստ մարզպետի՝ մարզում նախորդ տարվա համեմատ շուրջ 524 մլն դրամից ավել գումար է հավաքագրվել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ավելացնել համայնքների եկամուտները մեկ շնչի հաշվով: «Այս ցուցանիշով Արարատի մարզը հանրապետությունում գտնվում է միջակայքում: Ակնկալվում է, որ սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով հանրապետությունում կազմելու է 11350 դրամ, ինչը նշանակում է, որ Արարատում այդ ցուցանիշը պետք է ավելին լինի, քանի որ մարզը ամենազարգացածներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, որ եթե գույքը, հողը, չի գույքագրվում, ապա ցուցանիշները ցածր են լինելու», - ասել է վարչապետը:
Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերն իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը: Ծրագրերի գնումներն իրականացնելու արդյունքում տնտեսվել է 124,7 մլն դրամ և վերադարձվել պետական բյուջե: Ընթացքի մեջ են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման, Արարատ քաղաքի ավագ դպրոցի, Նոր Խարբերդի N 2 միջնակարգ դպրոցի կառուցման, Արարատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման, Աբովյան և Դաշտաքար համայնքների մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Նշվել է, որ նախորդ տարի մարզում տրամադրվել է 500 շինթույլտվություն և ակնկալվում է, որ ընթացիկ տարի շինարարության ոլոտում մարզում կարձանագրվի 10 տոկոսի աճ: Բնակչության միջոցներով 2017-ի ընթացքում շինարարության բնագավառում իրականացվել է 3 միլիարդ 800 մլն դրամի շինարարություն. Ակնկալվում է, որ այդ թիվն այս տարի կհասնի 4 մլրդ 200 մլն դրամի՝ հաշվի առնելով նաև այն, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում արդեն իսկ տրվել է շուրջ 100 շինթույլտվություն:
Մարզպետը զեկուցել է, որ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը կազմում է 260, որոնցից վերացվել են 217-ը: Աղբավայրերի թիվը նախատեսվում է թողնել 3-4 հատ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետում կցանկապատվեն և կբարեկարգվեն: 2018-ին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու աղբահանության ոլորտում նախատեսված աշխատանքներին:
Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է վերանայել աղբահանության սակագները: «Մենք աղբահանության համար ինչ ֆինանսավորում ենք՝ շարունակելու ենք, բայց ինքնածախսածածկման պարագայում առաջարկելու ենք, որ այդ միջոցներով ավելի օգտակար ծրագրեր իրականացնեք», - ընդգծել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն այս տարի նույնպես հատուկ ուշադրություն է դարձվելու ջրի խնդրին, որպեսզի մեր գյուղացին այն ունենա:
2018-ին ճանապարհաշինության բնագավառում կիրականացվեն 2.1 մլրդ դրամի աշխատանքներ:
Անդրադառնալով ճանապարհաշինությանը՝ վարչապետը հորդորել է հատկապես գյուղական համայնքներում ճանապարհները վերանորոգել ոչ ստանդարտ լուծումներով: «2018-ին հետևյալ խնդիրները պետք է համայնքների առջև դնենք: Ներքին ճանապարհները կարգավորել հնարավորինս էժան և ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, լուսավորությունը և աղբահանության հարցը և աղբարկղների տեղադրումը: Այդ հարցերի լուծման համար մեծ միջոցներ պետք չեն: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագիր նայենք, մանավանդ, որ հիմա սուբվենցիաների բանաձև ենք դրել՝ ասում ենք, եթե համայնքը սա է անում, ուրեմն մենք սա կանենք: Ձեր առջև դրեք այդ խնդիրը, պարոն մարզպետ», - ասել է Կարեն Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա ևս համայնքներում տրամադրությունը փոխելու է:
Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ մարզում գործում են 49,116 գյուղացիական տնտեսություններ, առկա են 305 հա ջերմոցներ, 1840 սառնարաններ՝ 17770 տոննա ընդհանուր հզորությամբ: Գյուղացիական տնտեսությունների և մշակովի հողատարածքների խոշորացման գործընթացի արդյունքում խոշոր հողակտորներ /5հա և ավել/ ունեցող գյուղացիական տնտեսությունների թիվը 2017-ի դրությամբ կազմում է 313 գյուղացիական տնտեսություններ՝ 2016-ի 280-ի փոխարեն: Նախորդ տարվա ընթացքում կատարված ցանքերը մարզում կազմել են 18507 հա, նախորդ տարվա համեմատ ավել է արտադրվել շուրջ 30765 տոննա պտուղ և 19236 տոննա խաղող: Լիզինգի պետական աջակցության ծրագրով մարզ է ներկրվել 10 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Մարզպետը նշել է, որ մարզի գյուղատնտեսության զարգացման վրա էական ազդեցություն կունենա Երասխ համայնքում 30 հա գյուղնշանակության հողատարածքների վրա «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից սկսված կաթիլային համակարգի տեղադրմամբ ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքները, «Գրին Հաուս» ՍՊԸ-ի կողմից Շահումյան համայնքում իրականացվում է ջերմոցային տնտեսության ընդլայնման ծրագիրը: Այս առումով, կարևորվել է նաև Քաղցրաշենի ինքնահոս ջրատարի կառուցման ծրագիրը, որի արդյունքում ոռոգելի տարածքները կավելանան շուրջ 378 հա-ով:
Զեկուցվել է, որ մարզային ենթակայության 107 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում 32475 աշակերտով կոմպլեկտավորվել է 1610 դասարան: Աշակերտների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է 519-ով, իսկ դասարանների թիվը՝ 10-ով: Վարչապետը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել հատկապես օտար լեզուների, ձեռնարկատիրություն, ֆիզիկական կուլտուրա առարկաների դասավանդմանը:
Նշվել է, որ 2018-ին կավարտվի Արտաշատի հիվանդանոցի վերակառուցման ծրագիրը, այնուհետև կիրականացվի հիվանդանոցը ժամանակակից բժշկական սարքավորումներով և գույքով ապահովվելու ծրագիրը: Վարչապետը հորդորել է վերանայել վճարովի ծառայություններից ներգրավվող միջոցների ծավալը և ներկայացված ցուցանիշները գնահատել անբավարար: Վարչապետի խոսքով՝ առողջապահության ոլորտում նման հանդուրժողականությունն անթույլատրելի է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լարսը փակ է
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անհայրենիք ու անդավանանք իրականության պատասխանատուն մեկ անձ է․ Հայ Եկեղեցու Բարենորոգման գործընթացն անկասելի է
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև
Ուրախ եմ, որ Աննան կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած վանականներին հարգանքի տուրք մատուցելու
Աջափնյակում սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրհետապնդում
Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին
Պապոյանը Արարատի մարզի բնակիչներին է ներկայացրել պետական օժանդակությամբ գործող ծրագրերը
Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյանը հայտնել է՝ ինչ է սպասվում
Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ ԱԱԾ
Կարող են լավ հնարավորություններ ի հայտ գալ․ Անկարան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը
ՀՅԴ արդյունքի ականջից ձգած՝ կոալիցիա են սարքել. սեփական երկրի դեմ գործ են տալիս, չունեն կարմիր գիծ. տեսանյութ
2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 7,2%-ով․ Պապոյան
Հնդկաստանը դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին
Ինչ խուզարկություններ են Երևանում․ Քննչական կոմիտեն մանրամասնել է
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ
Զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽ
Անդամախեղման դեպք է եղել, Կտրիճը ծածկադմբոց է արել. իշխանությունը զսպում է նրա գազանությունները. տեսանյութ
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան
Հասանք տուն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կարևորվել են Հայաստանի Դիվանագիտական դպրոցի և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև կանոնավոր շփումները
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարին․ ինչ է քննարկվել
Խաղաղությունը սահմաններ չունի․ Հակոբյանը հանդիպել է Պատկառելի վանական Պանակարայի և նրա հոգևոր եղբայրների հետ
ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը Հնդկաստանում մասնակցում է «AI Impact Summit 2026» գագաթնաժողովին
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան
Հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ 37-ամյա տղամարդը կալանավորվել է․ տեսանյութ
Արել եք առավելագույնը․ Հասմիկ Ավագյանն ընդունել է գեղասահորդներ Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին
Պայքար վայրի բնության ապօրինի առևտրի դեմ․ Կովկասյան տարածաշրջանի համագործակցությունը
2025-ին Վայք համայնքին է վերադարձվել 1.0172 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք․ ամփոփում
Մեծ կարևորություն ունի ՀՀ-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը․ Խուդաթյանը՝ Մարիամ Քվրիվիշվիլիին
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
Փոխվարչապետն ու Քվրիվիշվիլին քննարկել են երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի վերաբերյալ հարցեր
Այն հատվածները, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետ
ԱՄՆ ներգաղթային վիզայի՝ 16 տարին լրացած դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք
Երևանի փոխքաղաքապետը չի բացառել գալիք տարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար մրցույթի մեկնարկը
Աբովյանի կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել
2025 թվականին եղել է աննախադեպ ձյան քանակ, որը ազդել է փոսերի գոյացման վրա. Արմեն Փամբուխչյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT