Երկրորդ կարգի զինհաշմանդամի «վերակենդանացումը» եւ նախարարի հետմահու պարգևը նրան

45-ամյա Գրիգոր Գրիգորյանցը երկրորդ կարգի զինհաշմանդամ է: 1995 թվականին, ծառայության վերջին ամսում է վիրավորվել՝ կանգնելով ականի վրա: Նա 24 անգամ վիրահատության է ենթարկվել, երկու անգամ Սթրես կենտրոնում հայտնվել: Կանտուզիայով տառապող Գրիգորն ունի կին ու երկու անչափահաս երեխա, որոնց պահելը վերջինիս համար չափազանց դժվար ու ծանր է:

Զորացրվելուց եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գրիգորը երկար ժամանակ չի կարողացել գտնել փաստաթղթերը: Զինկոմիսարիատում ասել են, որ դրանք կորել են. «Ես անձնագիրս եւ մնացած փաստաթղթերը հանձնել էի իրենց ու հետո չէի վերցրել, բայց ինձ համոզում էին, որ չեմ հանձնել, ահագին ժամանակ պահանջվեց, մինչև որ գտնվեց ու ինձ վերադարձվեց»,- մեզ հետ զրույցում պատմեց Գրիգորը եւ հայտնեց, որ մինչ այդ չի կարողացել օգտվել անգամ հաշմանդամության թոշակից:

Ավելին՝ Գրիգոր Գրիգորյանցը զոհված ազատամարտիկ է համարվել եւ «վերակենդանացել» է 1997 թվականին՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանի համաձայն, սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը տեղի ունեցած զինհաշմանդամների եւ զոհված ազատամարտիկների պարգևատրման արարողության ժամանակ:

Գրիգոր Գրիգորյանցի «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանը

«Ես այդ ժամանակ դեռ ձեռնափայտով էի, ինքնուրույն քայլել չէի կարողանում, բայց գնացել էի: Հերթով կարդում էին՝  մեկ վիրավոր զինծառայողի անուն ազգանուն, մեկ՝ զոհված ազատամարտիկի, իսկ երբ հերթը հասավ ինձ՝ անունս կարդացին որպես զոհված ազատամարտիկ»,-պատմում է Գրիգորը եւ ասում, որ վայրկյաններ անց հենց զինակից ընկերների միջոցով էլ դահլիճում հայտնել են, որ Գրիգոր Գրիգորյանցը զոհված չէ, այլ ներկա է:

Պատմում է, որ մոտեցել են իրեն, ներողություն խնդրել թյուրիմացության համար եւ «հետմահու» հանձնել «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանը: Նախ, փաստաթղթերի կորուստը, ապա սխալ տեղեկությունը վերջինիս կենդանության մասին՝ մեծ դեր են խաղացել երկրորդ կարգի զինհաշմանդամի կյանքում:

2007 թվականին Գրիգորը հերթագրվել է բնակարանի համար, գնացել է Պաշտպանության նախարարության զինվորական սոցիալական աջակցության վարչություն, ներկայացրել բոլոր փաստաթղթերը եւ սպասել, որ իրեն էլ տուն կտան, եւ երկու անչափահաս երեխաների համար կկարողանա մի փոքր բարվոք վիճակ ստեղծել:

Բայց 2014 թվականին մեկ այլ խառնաշփոթի է հանդիպել՝ հերթական անգամ իր ողջ լինելու առեղծվածային պատմության ականատեսը լինելով: Գրիգորը պատմում է,  թե ինչպես է ՊՆ զինվորական սոցիալական աջակցության վարչություն գնալուց հետո երեք տարբեր պատմություններ եւ փաստաթղթային ձևակերպումներ տեսել իր անվան շուրջ. «Երեք տարի առաջ նոր կենդանացել եմ ես»,- ասում է նա:

Զինվորական սոցիալական աջակցության վարչությունում պահվող Գրիգոր Գրիգորյանցի փաստաթղթերի առաջին տարբերակում նա արդեն վաղուց զոհված ազատամարտիկ է, երկրորդում՝  երկրորդ կարգի զինհաշմանդամ, ողջ է, ունի կին, երկու անչափահաս երեխա, ստանում է թոշակ, իսկ երրորդով՝ Գրիգոր Գրիգորյանցն աշխատում է, բանվոր է:

«Բանվոր պահակության համար 64 հազար աշխատավարձ եմ ստանում, 60 հազար տան վարձ վճարում: 74 հազար դրամ էլ զինվորական թոշակ եմ ստանում, որով էլ կոմունալ վճարումներն եմ կատարում: Տունը ցուրտ է, բայց 35 հազար ամսական հոսանքի փող է գալիս, գազ, լույս, էլ ի՞նչ է տակը մնում՝ երկու փոքր երեխա եւ գոյատևման  պայքար», -ասում է Գրիգորը: Բնակարան ստանալու համար միակ քայլը, որ կարող է անել՝  երբեմն  սոցապ գնալն է, կամ նամակ գրելն ու սպասելը:

Գիրգոր Գրիգորյանցի աշխատավայրը

Ասում է, որ 11 տարի է՝ սպասում եմ, որ տան հարցը կլուծվի, կկարողանամ գոնե մի քիչ թեթևանալ: Բայց ամեն անգամ նա տարբեր պատմությունների մեջ է ընկնում: Անցյալ տարի՝ 2017 թվականին, Գիրգորը նամակ է գրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, պատասխանը եղել է այն, որ հերթագրվածների մեջ 114-րդն է, որոնց անհապաղ ապահովելու են բնակարանով: «Սակայն, երբ վերջին անգամ գնացի, ասացին, որ հերթ գաղափար այլևս գոյություն չունի, վերջին հրամանով բոլորը անհապաղ ստանալու են բնակարաններ:

Գրիգոր Գրիգորյանցի անվան շուրջ փասատաթղթերի տարբեր ձևակերպումների եւ կրկնվող թյուրիմացությունների վերաբերյալ «ՀԺ»-ն փորձեց տեղեկատվություն ստանալ Պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղված մեր հարցման մեջ նշել էինք, որ Գրիգոր Գրիգորյանցը երեք տարբեր սոցիալական կարգավիճակներով է ներկայացված, փորձեցինք պարզել, թե այս տեղեկություններից որն է իրականությանը համապատասխանում եւ ինչ սխալմունք է եղել տվյալ անձի հետ կապված, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել, որ վերջինիս բնակարանով ապահովելու գործընթացն այդքան ձգձգվել է: Նախարարին ուղղված մեր հարցերի մեծ մասը մնացին անպպատասխան:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին միայն, որ Գրիգոր Գրիգորյանցը հաշվառված է ՊՆ զինվորական սոցիալական աջակցության վարչությունում, որպես 2-րդ խմբի զինհաշմանդամ, ստանում է 74 հազար դրամ զինվորական թոշակ: Նաև ընդգրկված է Երևանի քաղաքապետարանի կողմից պաշտպանության նախարարություն ուղարկված կարիքավորների՝ բնակարանի հերթացուցակում:

ՊՆ նշել է, որ Գրիգորյանցի բնակարանի հարցը սահմանված կարգով կքննարկվի մինչև 2018 թվականի ավարտը:

Նշենք, որ մի քանի ամիս առաջ Գրիգոր Գրիգորյանցին զինվորական սոցիալական վարչությունից ասել էին, թե 2018 թվականին իրեն բնակարան կտրվի: Նույնը օրեր առաջ «ՀԺ»-ին բանավոր պատասխանել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ասելով, որ 2017 թվականի բյուջեն բավարարել է միայն առաջին խմբի զինհաշմանդամներին, զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին բնակարաններով ապահովելուն:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ 2018-ին նախատեսվում է բոլոր երկրորդ կարգի զինհաշմանդամների կացարանի հարցը լուծել: Սակայն մեր գրավոր հարցմանը՝ ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ առաջիկայում բոլոր երկրորդ կարգի զինհաշմանդամ, սոցիալապես անապահով անձանց տրամադրվելու են բնակարաններ, ՊՆ-ից պատասխան չստացանք:

 Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 20-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5632 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի