Երևան
12 °C
ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, նախկինում ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի ահազանգի շուրջ արձագանքները շարունակվում են:
Պարզվում է՝ Բադասյանին արձագանքել է նաեւ Մովսես Հակոբյանը: Ըստ մամուլի հրապարակման՝ Բադասյանն ու Հակոբյանը այս թեմայով հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Բադասյանն ասել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, ուղղակի իրեն վրդովեցրել է դպրոցներում «մայր ու աղջկա ինստիտուտի մասին» վարչապետի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Բադասյանը հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ:
Նախկին պատգամավորը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ էր արել պարզաբանել՝ սա՞ է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը:
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքներ տանել հանրակրթական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:
Այսօր մեզ հետ զրույցում Բադասյանը հաստատեց Հակոբյանի հետ հեռախոսազրույցի մասին լուրը, սակայն նշեց.
«Մենք մարտական ընկերներ ենք, հաճախակի ենք զրուցում իրար հետ բանակում առկա խնդիրների վերաբերյալ: Մեր կապը չի խզվում»:
Բադասյանի հետ զրուցեցինք նաեւ նոր վարչապետից, Պաշտպանության նախարարից ունեցած սպասելիքների մասին:
- Պարոն Բադասյան, ձեր ահազանգին արձագանքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ «Սիփան» ընկերությունը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Նա ասել է, որ այդ ընկերությունը մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին:
- Ես ասել եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է: Ասում են կապ չունի Մովսես Հակոբյանը, բայց «Սիփան» ընկերության տնօրենը նրա եղբայրն է: Կապ ունի՞, թե ոչ:
- Էլ ո՞ր ընկերություններն են հաց մատակարարում բանակին:
- Մյուսը «Ավանգարդ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը գնդապետի աստիճան ունեցող, բայց իրականում դասալիք Գաստիկն է: Հաց է մատակարարում նաեւ Արցախի բանակի շտաբի պետի սեփական ձեռնարկությունը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի եղբոր ընկերությունը: Այսինքն գեներալիտետին պատկանող ընկերություններն են զբաղվում հացի արտադությամբ: Սրանք կարո՞ղ են պատահականություն լինել, կարող են, բայց մի քիչ շատ է պատահականությունը: Երկրորդ. իրենք մրցույթը շահել եմ մեկ կիլոգրամ ցորենը 173 դրամով: Շուկայում ցորենի գինը 90 դրամ է, իրենք ցորեն են գնում, 1 կիլոգրամից 750 գրամ ալյուր ստանում, 250 կիլոգրամ թեփը տալիս ալրաղացին՝ իր ծախսերը հոգալու համար:
- Դուք դիմել էիք Կարեն Կարապետյանին: Որեւէ արձագանք ստացե՞լ եք:
-Ոչ, ոչ մի արձագանք չկա:
- Իսկ դուք սպասո՞ւմ եք նրա արձագանքին:
- Ոչ, չեմ սպասում, ինքը չի կարող արձագանքել, որովհետեւ դրա նպատակը չունի: Ինքը նշանակված է Սերժ Սարգսյանի կողմից, որ կատարի նրա ցանկությունները: Կապ չունի, որ ինքը առաջարկել է ձերբազատվել օդիոզ դեմքերից՝ Լիսկա, Գագիկ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան: Սա առաջարկել է, որպեսզի օգնի ընդհանուր գործին, որ 2017 թվականի ընտրություններում հաղթեն: Իհարկե կարող են խփել, ոնց որ Սերժ Սարգսյանն է ասում, բայց խփելով բան դուրս չի գալիս: Արդեն պետության գանձարանը դատարկվում է եւ թիմով դուրս են եկել իրար դեմ: Ուստի բերել են մի դեմք, որը ոչ թե ունի լավ անցյալ, այլ չունի վատ անցյալ, եւ այդ դեպքը եթե ունենա էլ վատ համակարգից ազատվելու ցանկություն՝ նրան թույլ չեն տա: Օրինակ ինչպե՞ս կարող է Կարեն Կարապետյանը Հերմինե Նաղդալյանի ականջից բռնել՝ գողության համար: Ինքը էնտեղ մեծ գործեր է շահում շինարարական, վերանորոգման՝ միլիոնների հասնող: Ինքը չի կարող նրա ականջից բռնել, ինքը չի կարող անդրադառնալ Էջմիածնում կատարված սպանություններին, որով նույնիսկ քրեական գործ չեն հարուցել:
- Իսկ ձեր ահազանգերի հետ կապված իրավապահ մարմինները որեւէ հետաքրքրություն չե՞ն ցուցաբերել:
- Ես չեմ ուզում, որ մենք բանակի ամեն արատավոր դեպք վերցնենք ու այսպես շահարկման առարկա դարձնենք: Բանակը մեր անվտանգության միակ աղբյուրն է, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից մեզ պաշտպանում է:
- Բայց դա նաեւ բանակի շահերից է բխում:
- Այո, բայց մենք այս երեւույթները պետք է փորձենք սեղանի շուրջ քննարկել: Եթե այդ տարբերակով չլինի՝ նոր պետք է անցնենք հանրայինի: Մենք գումարներ հավաքեցինք ապրիլյան օրերին, շատ թափանցիկ ձեւով ցույց տվեցին, թե ինչքան են հավաքել, որքան են ծախսել: Բայց այդ գումարները երկու անգամ քիչ են, քան գողացվող գումարները, բա մեղք չի՞ մեր բանակը, մեղք չի՞ մեր ժողովուրդը: Իմ մտահոգությունն այն է, որ եթե պատերազմ սկսվի, զոհասեղանին դրված են ոչ թե իրենց, այլ ժողովրդի զավակները, տնօրենները պետք է լավ մտածեն այս մասին: Ես այս ամենը բարձրաձայնեցի նրա համար, որովհետեւ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե մայր ու աղջկա նույն դպրոցում աշխատելը խնդիր է: Իշխանության մոտ մի սովորություն կա. հենց ուզում են տնտեսական բարեփոխումներ անել՝ սկսում են կամ բժիշկներից կամ մանկավարժներից, որոնք մեր հասարակության ամենաանպաշտպան խավն են ներկայացնում: Չնայած իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Որովհետեւ բժիշկները եւ ուսուցիչները ամենահեշտը եւ ամենաէժանն են ծախվում ընտրությունների ժամանակ եւ գրեթե բոլոր տնօրենների ու գլխավոր բժիշկների ձեռքերը մեր զինվորների արյունով թաթախված են: Գիտե՞ք ինչու: Նրանք են էս երկիրը գցում էս օրը, նրանք են կարողանում ազդեցությունն ունենալ հանրության վրա եւ կեղծել ընտրությունները: Կուզենայի Կարեն Կարապետյանը այս հանցագործությունները մատնանշեր, երկու ոտքով իմ աչքը կմտներ: Բայց մայր ու աղջիկ մի դպրոցում աշխատելը շատ օրինակելի երեւույթ է: Եթե խոսքը գնում է այն մասին, որ մայրը տնօրենի պաշտոնն է փոխանցում դստերը, դա մոր գործը չէ, դա մարզպետների, դա Կրթության նախարարության հարցերն են:
- Վարչապետին կհաջողվի՞ հարթել իրավիճակը եւ 2017-ի ընտրություններին ընդառաջ շահեկան վիճակ ստեղծել իշխանության համար:
- Իշխանությունները վերցնելու են 75-80 տոկոս, մյուս 20-25 տոկոսը բաժանվելու է այն կուսակցություններին, որոնք միշտ հայտ են ներկայացնում անձամբ Սերժ Սարգսյանին, որ ախոռամանին մոտիկ լինեն: Դա ՀՅԴ-ն է, ՀԱԿ-ն է, ԲՀԿ-ն է, ՕԵԿ-ն է, որ վեր է ածվել Հայկական վերածնունդի: Մի խոսքով մեր ժողովուրդը պետք է հույս չփայփայի 2017-ի ընտրությունների հետ: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հեղինակություն ունեցող մարդիկ 2 տոկոս էլ չեն հավաքում: «Սասնա ծռերն» ինչո՞ւ ապստամբեցին, որովհետեւ միակ ձեւը դա է այսօր, ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխելը անհնար է: Սահմանադրության համապատասխան կետը թաղված է: Հայրենասեր մարդիկ միայն պետք է ապստամբության միջոցով հարցը լուծեն:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը: Ինչո՞ւ հեռացրին Սեյրան Օհանյանին:
- Բանակում ներքին դժգոհություններ կային Սեյրան Օհանյանի նկատմամբ, որոնց մասին գիտեր Սերժ Սարգսյանը: Սեյրան Օհանյանը լավ անցյալ ունի, տարբերում է մյուս գեներալներից իր ինտելեկտով, իր բարությամբ, լավ հատկություններով, բայց Սեյրան Օհանյանին փոխարինել պետք էր: Վաղուց էր պետք, որովհետեւ բանակում լճացում էր գնում: Ապրիլի 2-ից հետո պիտի դասեր քաղեին, չքաղեցին: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին՝ ասում են բանակում չի ծառայել, հեռու է բանակից: Վազգեն Մանուկյանը եւս բանակում չէր ծառայել, ինքը բանակից հեռու էր եղել, բայց ամենալավ պաշտպանության նախարարն էր: 1992-ի աշնանը, երբ նշանակեցին Մանուկյանին, նրա օրոք մենք կարողացանք կանգնեցնել թշնամու առաջընթացը եւ անցնելով հակահարձակման՝ կարճ ժամանակում ազատագրեցինք մեր պատմական տարածքները՝ Քելբաջարը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, Հորադիզը եւ դուրս եկանք այսօրվա բնագիծը: Հենց Վազգեն Մանուկյանին հեռացրին, բերեցին Սերժ Սարգսյանին, մենք սկսեցինք նորից պարտություններ կրել, սկսեցինք տարածքներ կորցնել: 1994-ին եղան մեր հիմնական զոհերը: Այնպես որ Վիգեն Սարգսյանի հետ ես հույս կապում եմ, ես ուրիշ ձեւ էլ չունեմ, պիտի հույս ունենամ, որովհետեւ բանակը մեր անվտանգությունն ապահովող միակ աղբյուրն է: Պնախարարը պաշտպանության քաղաքականություն վարողն է, ոչ թե զինվորական տակտիկա եւ մարտ վարողը: Հասարակությունը եւ մանավանդ մենք՝ վետերաններս, պարտավոր ենք նեցուկ կանգնել, առաջարկներով հանդես գալ, տեսնենք ինչ կստացվի: Վիգեն Սարգսյանը կարող է լավ աշխատել, եթե թողնեն: Նույնը կարելի է ասել վարչապետի վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT