Բադասյանը Քննչական կոմիտեում բացի Մովսես Հակոբյանից այլ գեներալների անուններ էլ է տվել

Ինչպես տեղեկացրել ենք, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը երեկ հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, որի ընթացքում Բադասյանը բացատրություն է տվել ՊՆ-ում հացթխման գործընթացում չարաշահումների վերաբերյալ իր հայտարարությունների, հարցազրույցների շուրջ: Խոսքը հոկտեմբերի սկզբին համացանցում արված գրառման եւ դրան հաջորդած հարցազրույցներին է վերաբերում:

Հիշեցնենք, որ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերին այսպիսի գրառում էր արել. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Այնուհետեւ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ դա միակը չէ Մովսես Հակոբյանի եւ նրա շրջապատի չարաշահումներից, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ:

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Քննչական կոմիտեում պնդել է իր հայտարարությունները.

- Այո, ես հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվեցի, նշեցի, որ սա մասնավոր դեպք է, բայց այս դեպքը չէ միայն, շատ նման դեպքեր կան, ուղղակի այս պահին նրա մասին է խոսք գնացել:

- Պարոն Բադասյան, խոսքը Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ հայտարարությունների մասի՞ն է:

- Այո, դա որպես մասնավոր դեպք ներկայացրի, որովհետեւ այնպես չէ, որ ամեն ինչ լավ է, միայն դա էր վատ: Ամեն տեղ էլ կա նման բան:

- Առաջին հարցաքննությունից ինչպիսի՞ն էր ձեր տպավորությունը: Ակնկալիք կա՞, որ գործը օբյեկտիվ քննության կենթարկվի:

- Առաջին հայացքից տպավորությունը լավ էր եւ հույս կա, որ կարող է լինել օբյեկտիվ իրավական գնահատական երեւույթի նկատմամբ:

- Դուք շուրջ 5 ժամ հարցաքննվել եք: Այդ ընթացքում միայն այդ հայտարարությունների շո՞ւրջ են եղել հարցերը:

- Եթե այդքան երկար է տեւել, դա խոսում է այն մասին, որ մատների արանքով չեն նայում գործին, հանգամանալից փորձել են զբաղվել, օբյեկտիվ նյութեր հավաքել:

- Դուք նշում եք, որ միայն Մովսես Հակոբյանը չէ, որ չարաշահումներ է անում: Պատրա՞ստ եք փաստեր ներկայացնել նաեւ մյուսների վերաբերյալ:

- Ես պատրաստ եմ, բայց այս մեկը հորով-մորով անենք, հետո մյուսներին կանցնենք:

- Իսկ դուք անուններ կասե՞ք, ո՞ւմ մասին է խոսքը բացի Մովսես Հակոբյանից:

- Ես քննչականին անուններ հայտնել եմ, բայց հիմա չեմ ուզում հայտնել, որովհետեւ կարող է ես հայտնեմ, գիշերը նրանցից մեկը փախչի եւ ազատվի պատասխանատվությունից:

- Խոսքը գեներալների մասի՞ն է:

- Այո: Հետո գեներալները տեսնում՝ նեղանում են, ասում են իմ անունը տվել ես, էսինչի անունը չես տվել: Ես էլ վատ եմ զգում, որ բոլորի անունը չեմ կարողանում տալ ու նեղացնում եմ մարդկանց: Դրա համար ես նաեւ լավ գեներալների անունները չեմ տալիս. մտածում եմ ոմանց կմոռանամ, կմտածեն, թե իրենց մասին վատ կարծիք ունեմ:

Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ Պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ զինվորական դատախազի կողմից սույն թվականի նոյեմբերի 16-ին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու համար:

Երեկ էլ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դատախազությունից ստացել են Բադասյանի հայտարարությունների հիման վրա մամուլում տեղ գտած հրապարակումները եւ ստուգում են դրանցում մատնանշված հանգամանքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8095 դիտում

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել