Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեն դատախազությունից ստացել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունների հիման վրա մամուլում արված հրապարակումները եւ այժմ ստուգում է դրանցում մատնանշված հանգամանքները:
Այդ մասին այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ այդ գործի շրջանակներում Բադասյանն այսօր հրավիրվել է զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերին այսպիսի գրառում էր արել. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:
Այնուհետեւ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ դա միակը չէ Մովսես Հակոբյանի եւ նրա շրջապատի չարաշահումներից, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ:
«Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն եւ ապահովում մի քանի զորամասեր: Դա նորմալ երեւո՞ւյթ եք համարում: Ինքը գեներա՞լ է, թե՞ հացթուխ: Ինքը գեներալ չի, չի տիրապետում բանակին, չի տիրապետում մարտական գործողությունների կազմակերպմանը, դրանց դեմն առնելու հարցերին: Ես դա ասում եմ որպես պրոֆեսիոնալ զինվորական: Դա ցույց տվեց ապրիլի 2-ը: Բայց ինքը շատ լավ տիրապետում է փողերի մսխմանը: Օրինակ դուք տեղյա՞կ եք, որ ինքը բանակի փողերով բնակարան է կառուցել, բանակին այդ բնակարանը վաճառել է 1 միլիոն 200 հազար դոլարով, եւ բանակը իրեն նվեր է տվել այդ տունը: Միայն այդ փաստը բավարար է, որ դատախազությունը քրեական գործ հարուցի եւ անհապաղ ազատությունից զրկի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին եւ Մովսես Հակոբյանին, էլ մյուս հանցակիցներին չեմ ասում»,- ասել էր Բադասյանը:
Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ Պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ զինվորական դատախազի կողմից սույն թվականի նոյեմբերի 16-ին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT