Երևան
12 °C
«Ես, օրինակ հայտարարել եմ, չէ՞՝ ով է գողանում եւ ինչքան: Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ինձնից չեն հարցնում, թե ով, ինչքան եւ ինչպես է գողանում: Կամ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անդրադառնում այդ հարցին». մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այսօրվա հայտարարությանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների թալանածը ետ վերադարձնելու մասին քննադատություններին՝ Վիգեն Սարգսյանը հայտարարել է.
«Առաջարկում եմ անուն առ անուն թվարկել այն մարդկանց անունները, ովքեր ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը: Եթե այդպիսիք կան, պետք է վերադարձնեն, բայց վերադարձնեն ոչ թե այդ հիմնադրամ, այլ բյուջե եւ պատասխանատվություն կրեն»:
Վահան Բադասյանի հետ զրույցել ենք նաեւ սահմանին առկա վիճակի եւ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարության մասին, թե Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն:
- Պարոն Բադասյան, Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին զուգահեռ ակտիվացել են Ղարաբաղի սահմանին հրադադարի խախտումները: Ինչպիսի՞ն է վիճակն այս պահին, ունե՞ք տեղեկություններ:
- Դժվար է ասել, թե ինչ կարող է լինել, բայց ես այս պահին գտնվում եմ առաջնագծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու եւ ժողովուրդն այստեղ վար ու ցանք է անում: Խուճապի առիթ իրոք չկա: Մեկ-մեկ կրակում են՝ ոչինչ: Իրավիճակը միշտ էլ լարված է լինելու, բայց մենք մեր աշխատանքները չպետք է դադարեցնենք: Մենք այստեղ ունենք բանակ, որը զգոն կանգնած է իր խնդիրը կատարում է: Մենք պատրաստակամ ենք, որ երբ էլ նոր ինչ-որ բան լինի, բոլորս միանգամից ոտքի ենք կանգնելու:
- Վերջերս «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հայտարարեց, որ պետք է համախմբվել, աշխարհազոր կազմավորել: Այդ մասին էին հայտարարել նաեւ դաշնակցականները: Ի՞նչ եք կարծում՝ իրավիճակն այնպիսինն է, որ անհրաժե՞շտ են այսպիսի հավաքները:
- Ես նման կոչերին նորմալ եմ վերաբերում, բայց դա չպետք է լինի խուճապային հայտարարություններով, ինչպես Վարդան Ավետիսյանն արեց: Դա խուճապ գցող հայտարարություն էր՝ ավելի շատ սեփական PR-ի համար, իր ստեղծած կազմակերպությունը գովազդելու համար, քան առաջնագիծն ամրապնդելու մտահոգության համար: Տպավորությունն այդպիսինն էր:
- Հաշվի առնելով, որ Վարդան Ավետիսյանը ՊՆ-ում պաշտոն է զբաղեցնում (Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ), չե՞ք կարծում նրա հայտարարությունը համաձայնեցված էր:
- Ընդհանրապես նման հայտարարություն չի կարելի անել, մանավանդ, երբ մարդը գործող գեներալ է: Այլ բառեր չեմ ուզում ասել: Միշտ զգոն լինելը պետք է, բոլորս էլ զգոն ենք, բայց որ ամեն մեկս վեր կենանք՝ հայտարարենք, թե պետք է զգոն լինել եւ այլն...Կա բանակ, կա մոբիլ ռեսուրս, դա նույնպես բանակի հրամանատարության ներքո է գտնվում, հենց հրաման լինի՝ մոբիլ ռեսուրսը միանալու է բանակին: Պետք չի, որ դպրոցական անուններ կրող կազմակերպությունները PR- անեն, որովհետեւ տպավորություն են թողնում, որ ուզում են նկարվել, գովազդվել:
- Պարոն Բադասյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստվում են ետ վերցնել բոլոր տարածքները, ինչպես Լելե Թեփեն ետ վերցրին: Ի՞նչ եք կարծում՝ ինչու է Ալիեւը հիշեցնում Լելե-թեփեի գրավման մասին եւ արդյո՞ք լուրջ կարելի է ընկալել նրա այս սպառնալիքը:
- Սպառնում է, որովհետեւ ինքը հաղթանակ ունեցավ, փոքրիկ հաջողություն ունեցավ, նշանակալից բարձունք վերցրեց հարավում, ինչպես նաեւ Թալիշի բարձունքները գրավեց: Սա իրենց համար հաղթանակ է, որովհետեւ 25 տարվա մեջ կոտրեցին այն կարծրատիպը, որ իրենց բանակը դիրքեր գրավել չի կարող: Դա մեր թուլությունն էր, մեր ռազմական եւ քաղաքական ղեկավարության թուլությունն էր, որ չկարողացան պատշաճ կերպով որոշում ընդունել եւ դիրքերը հետ վերցնել:
- Իսկ հայտարարությունը կարելի՞ է ընդունել որպես նոր «ապրիլյան» պատերազմի սպառնալիք:
- Ժողովուրդը նման դեպքերում ասում է՝ ատամի տակ շիրա է մնացել: Էդ փոքր հաղթանակից հետո իրենց ատամի տակ շիրա է մնացել, փորձելու են զարգացնել:
- Եթե լինի նոր հարձակում՝ Լելե Թեփեի պատմությունը կկրկնվի՞: Մենք դասեր չե՞նք քաղել ապրիլյան պատերազմից:
- Ես կարծում եմ՝ հատկապես «Սասնա ծռերից» հետո իշխանությունները փորձել են դաս քաղել, բայց ոչ թե «Սասնա ծռեր» երեւույթի պատճառով, ոչ թե ժողովրդի ընդվզման պատճառով, այլեւ որ ուզում են ուղղել իրենց սխալները: Այն քայլերը, որ իրենք անում են՝ սխալների ուղղում չէ: Բացերը մնում են բաց. արվում է որոշ աշխատանք, բայց ես գոհ չեմ, ավելի շատ պետք է արվի:
- 1000 դրամների նախագծի մասին: Տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, ինչպիսի՞ն է Ղարաբաղում արձագանքը:
- Միանշանակ ես ընդունում եմ ազգ-բանակ գաղափարը, որ որդեգրել է նոր նախարարը: Այդ կոնցեպցիան պետք է աշխատի, 90-ականների սկզբին այդպիսինն էր մեր բանակը: Հետագայում սարքեցին խորհրդային բանակի նման մի ստրուկտուրա, որը չէր կարելի: Ինչ վերաբերում է 1000 դրամներին՝ չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ է բանակին օգնելուն: Տեսեք՝ ինչպես ապրիլին կանգնեցին եւ օգնեցին բանակին, մինչեւ հիմա էլ օգնում են: Խնդիրը վստահության պակասն է: Այսօր գեներալները ժողովրդի աչքի առջեւ թալանում են բանակը, շարունակում են թալանել, այլեւս ոչ ոք չի կարող այդ նույն կառույցին կամ որեւէ պետական կառույցի, որ առնչվում է բանակի հետ, որեւէ գումար տալ: Չի ուզի, ես էլ չեմ ուզի: Ես կարծում եմ՝ ճիշտ է գումար հավաքելը բանակի համար, 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ: Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է: Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլեւ այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն:
- Այսօր Ազգային ժողովում նախարարը հայտարարել է, թե ովքեր գիտեն՝ թվարկեն այն մարդկանց անունները, որոնք ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը:
- Ես օրինակ հայտարարել եմ, չէ՞ ով է գողանում եւ ինչքան: Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ինձնից չեն հարցնում, թե ով, ինչքան եւ որտեղից է գողանում: Կամ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անդրադառնում: Դուք չորրորդ իշխանության ներկայացուցիչ եք, չէ՞: Իմ ասածը տպելու եք չէ՞, որ ֆեոդալ գեներալները բանակից գողանում են մեծ գումարներ: Պարտավոր են, չէ՞ դատախազությունը, քննչական կոմիտեն պարզել այդ ամենը:
- Մենք հարցում ենք արել եւ դատախազությունից դեռ պատասխան չենք ստացել:
- Չեն զբաղվում, չէ՞, ուրեմն թքած ունեն չորրորդ իշխանության վրա: Եթե ես թքած ունեմ չորորդ իշխանության վրա՝ չորրորդ իշխանությունն էլ կարող է թքած ունենալ առաջին, երկրորդ, երրորդ իշխանության վրա: Հետո էլ ասում են՝ խոսում եք, հետո էլ ասում են՝ խիյարը թարս է բուսնում դրա համար: Որպեսզի ինձ պատասխանատվության ենթարկեն՝ բամբասել-չբամբասելու համար կամ գողությունը կանխվի...նախարարը կարող է դիմել դատախազություն, որ կոնկրետ այն հայտարարությունը, որ հնչեցրել եմ ես եւ Աժ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը՝ հիմք ընդունելով իմ հայտարարությունը, թող զբաղվեն դրանով՝ պարզեն, եթե ուզում են պարզել: Բայց չեն ուզում: Խի՞, ոչ ոք չգիտի՞, թե որ գեներալը քանի հազար քառակուսի մետր բնակարան է ստացել, հեկտարներով բնակարաններ են ստացել: Իրենք չե՞ն կարող դա իմանալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT