Լավ հնարավորություն ունենք՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար․ Կարեն Կարապետյան

Ունենք շատ լավ հնարավորություն՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպումը լավ հարթակ է՝ մեր երկրի առջեւ ծառացած տնտեսական եւ սոցիալական խնդիրները քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարը նշել է. «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել՝ որտեղ ենք մենք գտնվում, ինչ ենք նախատեսում անել եւ ինչպես ենք տեսնում տնտեսության զարգացումը մոտակա տարիներին:

2017 թվականին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ. դա ամենամեծ թիվն է տարածաշրջանում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում: Մենք նախատեսել էինք 3.2 տոկոս տնտեսական աճ, երբ 2016 թվականին բյուջեն էինք ձեւավորում: 7.5 տոկոս տնտեսական աճի հետ մեկտեղ ունենք հետեւյալ թվերը. արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, առեւտրաշրջանառության աճ՝ 14 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճ՝ 24 տոկոս: Ամենահետաքրքիր ու ամենահեռանկարային թիվը մեզ համար այն է, որ 2017 թ. մենք ունեցել ենք անկախությունից ի վեր արտահանման ամենաբարձր ցուցանիշը՝ 2.2 մլրդ ԱՄՆ դոլարի արտահանում. արտահանումն ավելացել է 25.2 տոկոսով, ներմուծումն աճել է 27.8 տոկոսով, եւ չափազանց կարեւոր թիվ է նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 26.9 տոկոս»: Վարչապետի խոսքով՝ մաքուր սպառման դաշտից հաշվելու դեպքում արտահանման եւ ներմուծման ուղղությամբ արձանագրվել են համեմատելի թվեր:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաեւ 2018 թ. հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները եւ նշել, որ 2016 թ. հունվարի համեմատ արձանագրվել են առաջանցիկ թվեր. «Մենք վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, որը տարբերվելու է թե´ տարածաշրջանից, թե´ ԱՊՀ-ից, թե´ ԵԱՏՄ անդամ երկրներից, նաեւ եվրոպական երկրներից եւ այլն: Համեմատության համար նշեմ, որ մեր 7.5 տոկոս տնտեսական աճն արձանագրվել է այն պարագայում, երբ աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվել է 3.1 տոկոս»:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է նախաձեռնել բոլոր ոլորտներում՝ տարածքային կառավարում, հակակոռուպցիոն քաղաքականություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հարկային, մաքսային ոլորտ, Հայաստանի թվային օրակարգ եւ այլ ուղղություններով: «Մենք ունենք չափազանց հետաքրքիր եւ հեռանկարային շանս՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Մոտակա 4-5 տարվա այն տնտեսական աճը, որը մենք տեսնում ենք, մեզ հնարավորություն է տալու երկարատեւ ֆունդամենտալ ռեֆորմներ անել: Այդ ռեֆորմները շատ դեպքերում պոպուլյար չեն լինում, շատ դեպքերում ընդդիմախոսների քանակը շատ է լինում, եւ այս փոքր հաջողություններն ունենալու պարագայում դրանց իրականացումն ավելի հեշտ է լինելու: Մենք ունենք նաեւ ունիկալ հնարավորություն այն առումով, որ, լինելով 3 մլն բնակչությամբ ոչ մեծ երկիր, կարողացել ենք ձեւավորել մի հարթակ, որտեղ համատեղելի են դարձել շատ դեպքերում անհամատեղելի բաներ», - ասել է կառավարության ղեկավարը:

Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանի համար գործող արտոնյալ առեւտրային ռեժիմները: Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանը հետաքրքիր են դարձնում պոտենցիալ ներդրողների համար եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու, գործարարությամբ զբաղվելու լայն հնարավորություններ են ընձեռում, եւ կառավարությունը տարբեր օղակների միջոցով ակտիվ աշխատում է բիզնեսմենների հետ՝ այդ հնարավորութունները ներկայացնելու ուղղությամբ:

«Ներկայում ընթացքի մեջ են Հայաստանի զարգացման ծրագիր-2030 մշակման աշխատանքները, որտեղ դրված են այն թիրախները, որոնք հայտարարել է երկրի նախագահը Ազգային ժողովում իր ելույթում, եւ որի հիմքը կառավարության զարգացման 5-ամյա ծրագիրն է: Պետք է արձանագրել, որ դրվել է բավական ամբիցիոզ նշաձող, բայց այն թիմը, որն ամեն օր աշխատում է այս ծրագրի վրա, ավելի քան համոզված է, որ մենք դա կարողանալու ենք անել»,- ընդգծել է վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2261 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել