Երևան
12 °C
Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հրապարակվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի եւ մյուսների գործով դատավճիռը:
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարվա եւ 5 ասմվա, Գեւորգ Սաֆարյանը՝ 5 տարվա եւ 5 ասմվա, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարվա եւ 5 ամսվա, Գալուստ Գրիգորյանը՝ 3, Հրայր Թոփչյանը՝ 3, Ներսես Պողոսյանը՝ 3 տարվա եւ 5 ասմվա, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ մեղադրող Ենոքյանը Սեֆիլյանի եւ գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքը համարեց փաստարկված, եւ Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարի ազատազրկում:
Սեֆիլյանը ողջ դատավարության ընթացքում չկարողացավ հանդես գալ ո՛չ ցուցմունքով, ո՛չ ճառով եւ ո՛չ էլ պաշտպանական ճառով: Նույն իրավիճակն էր նաեւ Գեւորգ Սաֆարյանի պարագայում. դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մնաց անդրդվելի՝ թույլ չտալով նրանց խոսել նստած:
Ինչպես փոխանցեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը, դատավճիռը լսելուն պես Սեֆիլյանն արձագանքել է. «Բրավո, կեցցեք»:
Վճռի հրապարակումից հետո նիստին ներկա քաղաքացիները դատարանի բակում վիրավորեցին եւ հայհոյանքներ հնչեցրին մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Հակոբ Ենոքյանի հասցեիին, որոնք պահանջել էին Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։ Դատախազները ոստիկանների միջամտությամբ հապշտապ հեռացան դատարանի բակից:
Այսպիսով՝ Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասի (կազմակերպված խմբի կողմից զենք զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը), 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (շենք-շինություններ զավթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից):
Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): Գեւորգ Սաֆարյանը մեղավոր ճանաչվեց 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ (զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT