Ֆրանկոֆոնիայի խորհրդաժողովին ընդառաջ Նալբանդյանը խոսել է միասին ապրելու կարևորության մասին

20/03/2018 schedule13:53

Ինչպես հայտնի է, Հայաստանն ընտրվել է որպես 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալող երկիր, որը երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանն Երեւանում այսօր ընթացող ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հայաստանը հպարտությամբ ընդունեց Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարների` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր ընտրելու որոշումը: Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է: Այս որոշումը կայացվեց նաեւ 2015թ. Երեւանում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ խորհրդաժողովի հաջողությունից հետո, հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

«Այս հանդիպումը հնարավորություն է ընձեռում ձեզ ներկայացնելու Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի նախանշած առաջնահերթությունները: Գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: «Ապրել միասին» թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, ես կասեի նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները: Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը եւ ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը եւ բարօրությանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով, «Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին՝ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միեւնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը եւ ընդգծելով միասին ապրելու ունակության կարեւորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով: Նալբանդյանը նշել է, որ  ակնկալում է նաեւ աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման եւ բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության եւ խտրականության բոլոր ձեւերի դեմ պայքարը:

«Այս տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը մասնակցություն ունենա այս միջոցառմանը եւ իր ներդրումն ունենա այդ փաստաթղթի ստեղծման գործում»,- ասել է նա:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ հավելել է, որ գագաթաժողովի կարեւոր միջոցառումներից մեկը, որը մտադիր են  կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Ըստ նախարարի, մեծ կարեւորություն են տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների եւ մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու եւ գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից: Հայաստանի նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2021 դիտում

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել