Դատավճիռ՝ հանուն բռնապետության. ԵԾ-ն դատապարտում է Սեֆիլյանի եւ մյուսների դատավճիռները

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը եւս դատապարտում է այսօր կայացրած դատավճիռները Սեֆիլյանի եւ մյուսների նկատմամբ՝ ներկայացնելով հաղորդագրություն այդ մասին.

«Հայաստանի Հանրապետության անունից հերթական անգամ 2018 թվականի մարտի 20-ին հանուն բռնապետության հրապարակվեց դատավճիռ, որով ազատազրկման դատապարտվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը։ Այս դատավարությունը և դատավճիռը ահազանգ և վկայություն են, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ավտորիտարիզմը (վերահսկվող ժողովրդավարությունը) անցում է կատարում դեպի տոտալիտարիզմի (աղքատ և ծեր ժողովրդով ամբողջատիրության): 

Այս և նման այլ որոշումները, որոնք հրապարակվել են քառորդդարյա նորանկախ Հայաստանի Հանրապետության անունից, որոշումներ են ընդդեմ հայ ազգի, ներկայիս հայոց պետականության, Հայաստանի և Արցախի ինքնիշխանության: 

Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի արդար ցասումը մշտապես ճնշվել է բռնակալության կողմից, ինչի հետևանքով ունեցել ենք և՛ զոհեր, և՛ վիրավորներ, և՛ քաղաքական հալածյալներ: 

Արցախյան վերազարթոնքը և Հայաստանի անկախացումը մեր առջև չբացեցին ազգային ինքնության և անկախ պետականության ընձեռած հորիզոնները: Դեռ իննսունականներից ներդրված բռնակալական քաղաքական համակարգը ձախողեց նորանկախ հայոց պետականությունը: Հայոց ձախողված պետականությունը մեծ քայքայումներ մտցրեց մեր կյանքի բոլոր բնագավառներում, հոգեկան անկումն ու հուսալքությունը հայրենիքից վանեցին միլիոնավոր մարդկանց՝ և՛ հայրենիքում ապրողներին, և՛ հայրենիքից դուրս: 

Չնայած համատարած հուսահատությանն ու կրավորականությանը` 2016 թվականը դարձավ ազգային, քաղաքացիական և հասարակական ակտիվության տարի: Հայ ազգը ցուցադրեց կամք իր կյանքի ընթացքը տնօրինելու հարցում՝ կանխեց պատերազմը և հավանություն տվեց Սասնա Ծռերի ապստամբությանը: 

Քաղաքական հայացքների համար քաղաքացիներին ազատազրկելը, քաղաքական բանտարկյալների թիվն ավելացնելը, այլախոհությունը չհանդուրժելը և ազատությունների բռնաճնշումները վկայությունն են, որ Հայաստանում շուրջ քառորդ դար գործող ապօրինի իշխանությունը հետագայում ևս շարունակելու է իր մարդատյաց և կեղեքող գործունեությունը, եթե տեղի չունենա համազգային դիմադրություն և համազգային ընդվզում ընդդեմ բռնակալության: 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում ստեղծել ընդվզման օջախներ Հայաստանում և Հայաստանից դուրս հայաշատ բոլոր քաղաքներում մեկ գաղափարի և մեկ օրակարգի շուրջ՝ տապալել բռնակալությունը և հայ ազգի բոլոր հատվածներին վերադարձնել ընտրելու և ընտրվելու իրավունքը հայոց պետականության քաղաքական ինստիտուտներում»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2501 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ