Երևան
12 °C
Մամուլը երեկ գրել էր, որ Օրինաց Երկիր կուսակցության վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը հեռացվել է կուսակցությունից եւ «Հայասի» գործարանի տնօրենի պաշտոնից: Այս գործարանը պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հովհաննես Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ապատեղեկատվություն է որակել կուսակցությունից հեռանալու տեղեկությունները: Նա նաեւ անդրադարձել է ՕԵԿ-ի պասիվությանն ու իշխանամետ ընդդիմություն լինելու փաստին:
-Պարոն Մարգարյան, ինչու՞ եք լքել ՕԵԿ-ը եւ ազատվել «Հայասի» գործարանի տնօրենի պաշտոնից:
-Դա ակնհայտ սուտ է եւ ապատեղեկատվություն: Գյումրեցու խոսք կա՝ եզը վերցրել, տակը հորթ են ման գալիս: Իրականությունն այն է, որ ես երկու ամիս է աշխատանքի չեմ գնում՝ առողջական խնդիրներ ունեմ: Հիմա իմ բուժումն եմ շարունակում, որը մի քանի ամիս եւս տեւելու է: Այս ընթացքում տեղի ունեցավ ՕԵԿ-ի համագումարը եւ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ես եւս ընտրվել եմ վարչության անդամ: Ես այդ օրերին գտնվում էի բուժման մեջ եւ չէի կարող մասնակցել համագումարին: Ինչ վերաբերվում է «Հայասի» գրուպին ես գլխավոր տնօրենն եմ, բայց երկու ամիս է՝ աշխատանքի չեմ գնում եւ բնականաբար պետք է մեկը ղեկավարի: Քննարկումներից որոշում կայացվեց, որ այն ղեկավարելու է Վահան Բաղդասարյանը՝ Արթուր Բաղդասարյանի որդին: Ի դեպ, Վահանը շատ պատրաստված տղա է, գիտությունների թեկնածու, Եվրոպայում մեծ փորձ ձեռք բերած: Իսկ ես որպես այդ ընտանիքի ընկեր, հարազատ՝ Վահանի կողքը կլինեմ:
-Պարոն Մարգարյան, ՀՎԿ-ն կրկին վերանվանվեց ՕԵԿ, իսկ հիմա ինչո՞վ է զբաղվելու:
-Կուսակցությունը գտնվում էր հետընտրական փուլում եւ ավելի հանգիստ վիճակում էր: Կազմակերպչական աշխատանքների մեջ էր, բայց պետք է գնանք ակտիվացման:
-Ինչու՞ է պասիվ կուսակցությունը:
-Չէի ասի: Ոչ պասիվ է, ոչ՝ ակտիվ: Հիմա տեղափոխվում ենք մի նոր փուլ եւ ավելի ակտիվ կլինի:
-Համենայնդեպս, անմասն է մնում այս ընթացքի քաղաքական գործընթացներից:
-Ոչ մի պրոցեսներից էլ անմասն չի մնում: Պրոցեսները կատարվում են ժողովրդի կողմից տրված վստահության քվեին համապատասպխան: Ժողովուրդն ընտրել է այն իշխանությանը, որին ուզել է: Չլինելով խորհրդարանական քաղաքական ուժ, չես կարող ավելի ակտիվ լինել:
-Բայց կան ոչ խորհրդարանական ուժեր՝ Ժառանգությունը, Հանուն Հայաստան պետության ճակատը, որոնք գործողությունների պլան են մշակում, հանրահավաքներ կազմակերպում:
-Գիտեք, որ մեկ ամիս էլ դեռ չի անցել, որ ՕԵԿ-ը վարակազմավորվեց: Նոր ենք սկսում էլի: Կլինենք ակտիվ կտեսնեք:
-Պարոն Մարգարյան, ՕԵԿ-ը միշտ ընդդիմությանը մեջքից հարվածել է: Օրինակ, 2008 թվականին, երբ համազգային շարժում էր ձեւավորվել ընդդեմ իշխանության, իսկ ՕԵԿ-ն ընդդիմություն լինելով իշխանության հետ կոալիցիա կազմեց:
-Հավերժ ընդդիմություն եւ հավերժ իշխանություն չկա: Ես հակառակը կասեմ, որ միշտ ՕԵԿ-ին են թիկունքից խփել: ՕԵԿ-ը երեբեք որեւէ մեկին թիկունքից չի խփել, համագործակցել է բոլորի հետ եւ այդ համագործակցության պտուղները բոլորն են տեսել: ՕԵԿ-ի համագործակցության արդյունքում էր, որ ավանդները ետ տվեցին:
-Այս ապրիլից հետո սպասե՞նք ՕԵԿ-իշխանություն համագործակցության:
-Մենք բաց քաղաքական ուժ ենք եւ կմնանք այդպիսին: ՕԵԿ-ը միշտ որդեգրել է լավին՝ լավ, վատին՝ վատ քաղաքականություն: Եղել են լավ նախաձեռնություններ եւ անկախ նրանից, թե դա ում կողմից կլինի, մենք ի նպաստ մեր ժողովրդի անպայման աջակցելու ենք, զորակցելու ենք եւ մասնակցելու ենք եւ հակառակը:
-ՀՀԿ-ն որ առաջարկի համագործակցություն բաց ե՞ք քննարկումների համար:
-Ես եթեներով հարցերի չեմ պատասխանում: Մեր համագործակցությունը ցանկացածի հետ ինքնանպատակ չէ, եթե բացեք եւ կարդաք 2008 թվականի հուշագիրը՝ կտեսնեք:
-Պարոն Մարգարյան, Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում նա ասել էր, որ եթե առաջադրեն իրեն, ապա մեկ նպատակ է հետապնդելու, որ երիտասարդ լիդերներ պատրաստի: Սա Ձեզ համար ի՞նչ ենթատեքստ ունի:
-Դա ՀՀԿ-ի մենաշնորհն է, իրենք են որոշելու, ես այստեղ ոչ մի բան չեմ տեսնում: Ինչ մնում է կադրերին տեղ տալուն՝ ես ողջունում եմ:
-Իսկ 2014-ի նրա այն հայտարարությունը, որ չի հավակնում նախագահ եւ վարչապետ դառնալուն, չի՞ հակասում այս հայտարարությանը:
-Ես չեմ ուզում տեսակետ հայտնել այս մասին, որովհետեւ մանրամասն չեմ վերլուծել ոչ այս, ոչ էլ այն հայտարարությունները: Դա ՀՀԿ-ի մենաշնորհն է, որ ընտրի վարչապետ:
-Ինչու՞ եք համակերպվում, որ դա ՀՀԿ-ի մենաշնորհն է:
-Չենք համակերպվում, Սահմանադրությունն եմ մեջ բերում:
-Ապրիլի 9-ից 17-ը Հայաստնում գործադիր իշխանություն չի լինելու: Ընդդիմադիրներն ասում են՝ սա բացառիկ դեպք է: Ինչպե՞ս է ՕԵԿ-ն այս առիթը օգտագործելու կամ ինչու՞ իշխանափոխության քայլ չեք կատարում:
-Ես չգիտեմ ով ինչ է ասում, բայց մենք առաջիկայում ավելի կակտիվանանք: Մենք դադար ենք վերցրել, որպեսզի հավաքեինք մեր ուժերը:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT