Չգիտեմ՝ ով է ասել, բայց ճիշտ չի ասել. Դավիթ Հարությունյանը «բոչկա» գլորեց Թովմասյանի վրա

Երեկ Հրայր Թովմասյանը 64 կողմ, 27 դեմ, 2 անվավեր եւ քվեախցիկում թողնված եւ հաշվի չառնված 1 դեմ ձայներով ընտրվեց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանն այս պաշտոնին կմնա մինչեւ 65 տարեկանը, այսինքն՝ առաջիկա 17 տարում: 

ՍԴ նորաթուխ նախագահին դեռ շատ փորձություններ են սպասվում, սակայն երեկ նա առաջին հարվածը ստացավ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ճիշտ է արդյո՞ք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ՝ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»: Նման պնդում արել է այլեւս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բոլորովին վերջերս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում: Դավիթ Հարությունյանը դժվար չիմանար այս մասին: Ինչ վերաբերում է Թովմասյանին, ապա նա իսկապես ճիշտ չի ասել, որովհետեւ մարտի 14-ին Գերմանիայի կանցլերն ընտրվել է փակ քվեարկությամբ: Եւ Գերմանիայի փորձն այս առումով չէր կարող ուղենիշ լինել ՀՀ վարչապետի ընտրության համար, քանի որ ՀՀ-ում վարչապետին ընտրելու են բաց քվեարկությամբ: Դավիթ Հարությունյանի մեկնաբանությամբ սա պայմանավորված է նրանով, որ վարչապետը քաղաքական թիվ մեկ պաշտոնյան է. «Նախագահը քաղաքականություն եւ քաղաքական թիմ չի ներկայացնում, եւ դրանով է պայմանավորված իր քվեարկության դեպքում այլ պահանջը (խոսքը նախագահի ընտրությունը փակ-գաղտնի քվեարկությամբ անցկացնելու մասին է-խմբ.): Վարչապետի պարագայում ակնհայտ է, որ խոսքը գնում է իշխանության վարչապետի մասին: Դա է պատճառը, որ մենք խոսում ենք քվեարկության այլ մեխանիզմի մասին (բաց քվեարկության-խմբ.)»:

Ի պատասխան ՀԺ-ի դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերն այստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում, նախարարը չբացառեց քաղաքական ենթատեքստ լինելու հանգամանքը: «Քաղաքական ենթատեքստ կա: Սահմանադրությունը երկրի ամենալուրջ քաղաքական փաստաթուղթն է եւ, բնականաբար առաջին հերթին կա քաղաքական ենթատեքստ»,- մեկնաբանեց Դավիթ Հարությունյանը: Վերջինս, սակայն համաձայն չէ ընդդիմության այն տեսակետի հետ, որ վարչապետի քվեարկությունը որոշվել է բաց անցկացնել՝ մտավախություն ունենալով, որ իշխող ուժի ներսում պառակտում կլինի եւ իշխող կուսակցության պատգամավորները կքվեարկեն այլ թեկնածուի օգտին: «Այդ մասով մտավախություն չկա, պարզապես Սահմանադրությունն ամենալուրջ քաղաքական փաստաթուղթն է: Սա քաղաքական մոտեցում է, քաղաքականության արտացոլում: Քաղաքականությունը վատ բառ չէ, ճիշտ բառ է, իսկ սա արտացոլում է ճիշտ քաղաքական մոտեցումը»,- ասաց արդարադատության նախարարը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3854 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս