#Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել. նրա վարորդը վերականգնել է վնասը

2020 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հրայր Թովմասյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն

Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հաստատեցին դատախազությունից:

Վրիպակ է եղել, շտկում եմ. Հրայր Թովմասյանը ՀՀ նախագահին որպես վկա ներգրավելու նոր միջնորդություն ներկայացրեց

Անդրադառնալկով երեկ իր կողմից մատնանշված հոդվածին, Թովմասյանն ասաց վրիպակ է եղել:

Աննախադեպ գործ, ահռելի ծավալ. ինչ ունի Սահմանադրական դատարանին հայտնելու Արմեն Սարգսյանը

Սահմանադրական դատարանը այսօր սկսեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով դիմումների քննությունը:

Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա Սահմանադրական դատարան հրավիրել Հանրապետության նախագահին

ՍԴ դատավորի կարծիքով՝ հաշվի առնելով, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները կարող են նշանակվել ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 45 օր հետո, ուստի նախագահը....

Հրայր Թովմասյանին ու Դավիթ Հարությունյանին կարելի էր, իսկ մեզ՝ ո՞չ. փոխնախարարը՝ ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ լինելու մասին

Այդ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են եղել, որ 2013-ին նույն բանը կարելի էր, 2021-ին՝ ոչ:

Պաշտպանները միջնորդեցին դադարեցնել Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Ըստ պաշտպանների՝ քրեական գործով հաղթահարված չէ Հրայր Թովմասյանի անձեռնամխելիությունը, ինչը համարում են քրեական հետապնդումը բացառող հիմք:

Հրայր Թովմասյանը ՍԴ-ում նիստի էր. դատական նիստը հետաձգվեց

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստին ամբաստանյալներից ներկայացել էր միայն Փանոսյանը:

«Ո՞վ էր ուզում հաշիվները մաքրել փողոցում». Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց

Թովմասյանը Նկատեց, որ սա ներկայացված միջնորդության հետ կապ չունի, իսկ եթե դատախազը լիներ իր ուսանողը կասեր՝ «Միմիկան 5, բովանդակությունը՝անբավարար»:

«Տեսնենք, դեռ չեմ որոշել»․ Հրայր Թովմասյանը չի մանրամասնում՝ կրկին թեկնածու առաջադրելու է, թե ոչ

Իսկ ինքնառաջադրվելու մասին հարցին ի պատասխան նա նշեց, որ այս մասով ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ որևէ բան չի ասելու։

Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, վաղուց չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՍԴ-ում այլ սցենար է քննարկվել, որի համաձայն Սահմանադրական դատարանի նախագահի նոր թեկնածու է առաջադրվելու:

Օր 3-րդ․ Սահմանադրական դատարանում այսօր կշարունակեն նոր նախագահ ընտրել, նախկին նախագահը կբոյկոտի ընտրությունը

Այսօր առավոտյան 10:30-ին Սահմանադրական դատարանում շարունակվելու է աշխատակարգային նիստը: Երեկ, արդեն 2-րդ օրն անընդմեջ դատարանի 9 անդամներին չհաջողվեց բարձր դատարանի նախագահ ընտրել:

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Մեր հայրենակիցների մոտ ցանկություն կա որոշ մարդկանց հրապարակում այրել, բայց մենք պետք է հասկանանք, որ մեծ պետություն ենք, և գործ ունենք մի ժամակահատվածի հետ, որը պետք է անցկացնենք անցնցում:

Երբ մնաց 1 թեկնածու, ես լքեցի նիստը. ում է առաջադրել Հ.Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում և ինչու է նա ինքնաբացարկ հայտնել

Կարեւորելով նաեւ Խաչատրյանի լեգիտիմության հանգամանքը՝ Թովմասյանն ասաց, որ նա այն 4 դատավորներից մեկն է ՍԴ-ում, որ լեգիտիմության խնդիր չունի:

ՍԴ նախագահի ընտրությունները դարի հարց մի դարձրեք. Հրայր Թովմասյան

Սրանք քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական պայքար չէ, հայացքների պայքար չէ:

Սահմանադրական դատարանում ընտրում են դատարանի նախագահ եւ փոխնախագահ

Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ:

Սպասեք մի 3-4 ժամ ու ամեն ինչ կիմանաք. Հրայր Թովմասյան

9 դատավորներից յուրաքանչյուրը իր հայեցողությամբ կարող է առաջադրել ցանկացած թեկնածուի, ինչպես նաեւ ինքնաառաջադրվել:

ՍԴ նախագահին կընտրեն չորեքշաբթի օրը. նախագահ դառնալու համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն

Առաջիկա չորեքշաբթի օրը Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը:

Իշխանությունը գնահատեց մեկի անկեղծությունը, մյուսի՝ խամաճիկ չլինելը... ովքե՞ր են նրանց «դավաճան» համարողները

Ասել է թե՝ Խունդկարյանի, Վաղարշյանի, Շաթիրյանի դատավոր դառնալուն ընդամենը մեկ քայլ է մնում: Մեկ քայլ, որը կփոխի նրանց կյանքը, իսկ թե կփոխի՞ արդյոք Սահմանադրական դատարանի աշխատանքի որակը:

Ըստ պաշտպանի՝ Հրայր Թովմասյանի մեղադրանքը դատարանում պետք է պաշտպանի ՀՀ գլխավոր դատախազը

Չնայած տեսա եւ լուսանկարահանման այդ արգելքին՝ պաշտպանական կողմն այսօր դարձյալ բարձրացրեց նիստի լուսաբանման հարցը

Հ. Թովմասյանի եւ ՍԴ 3 նախկին դատավորների ներկայացուցիչը ՄԻԵԴ է ներկայացրել գանգատի լրացված տարբերակը

Գումարային պահանջին դատարանը անդրադառնում է հետագա փուլերում, ուստի դեռ ժամանակ կա, որ դիմումատուները գնահատեն իրենց կրած նյութական, բարոյական վնասները:

«Եթե նիստը տեսաձայնագրվի, ապա ես ամբողջ ընթացքում չեմ նստելու ամբաստանյալի աթոռին». Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանն ու Նորայր Փանոսյանը անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Գնում են դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի Բրյուսելից, թե Մոսկվայից. չի ստացվելու. Ա.Սիմոնյանը՝ ՄԻԵԴ որոշման մասին

Դա պարոն Թովմասյանի եւ նրան մերձ տարբեր լրատվամիջոցների եւ գործիչների ցանկությունն է. այդ փոթորիկը մի բաժակ ջրում ստեղծելը:

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների եւ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պահանջը

Դիմումատուները ի թիվս այլնի, պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։

ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Առաջինը պայմանավորված է Սահմանադրական դատարանի առաքելությանը հակառակ ձևավորված արատավոր մեծամասնության փլուզմամբ, եւ այդ մեծամասնության կողմից ակընկալվող բարենպաստ որոշման ակընկալիքի վերացմամբ:

Մոլագարության աստիճանի է հասնում լեքսիկոնը. պատգամավորը մեջբերեց Հրայր Թովմասյանի խորհրդականի հարցազրույցից մի հատված

«Պարզվում է՝ Հրայր Թովմասյանը, երբ որ Սահմանադրական դատարան է եկել, մի խորհրդական է իր մոտ նշանակել Գրիգոր Մուրադյան անուն-ազգանունով:

Սահմանադրական դատարանն իր գործառույթները չի էլ փոխել

Համաձայնեք՝ այդ իրավիճակում իշխանափոխության ցանկացած փորձ ի սկզբանե կլինի անօրինական։

Հեռացող եռյակը դիմադրում է, Թովմասյանը՝ Բուքիքիոյից նամակ բերում, փաստաբանը հիշեցնում է՝ իշխանության զավթումը պատժելի է

«Մենք պատկան մարմիններից ակնկալում ենք համապատասխան ձեւակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի մեզանից յուրաքանչյուրին»:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Հրայր Թովմասյանին

Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են. Factor

Նա նաև նշել է, որ ՍԴ նախագահի պարտականությունները կկատարի Ալվինա Գյուլումյանը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու դատարանի 6 անդամ հայտարարություն են տարածել

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

Թնդանոթով կրակում են ճնճղուկի վրա. Էդմոն Մարուքյանը Հրայր Թովմասյանին պաշտոնազրկելու մասին

«Թնդանոթով կրակում են ճնճղուկի վրա». այս մտքի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է: Ճնճղուկը այս դեպքում նրա կարծիքով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է:

Հրայր Թովմասյանը ոչ թե ամոթի, այլ ափսոսանքի զգացում պետք է ունենա, որ այլևս չի կարող իր տերերի կամքը կատարել. Բաբաջանյան

Հրայր Թովմասյանն այսպես, թե այնպես հեռանալու է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից. Բաբաջանյան

Ծանոթ չեմ, նման նախագիծ չեմ տեսել, ձեր ասածին էլ չեմ հավատում․ Հրայր Թովմասյանը՝ ԱԺ-ի ընդունած օրենքի մասին

Դուք հիմա նույն հարցը եթե 40 անգամ էլ տաք, ես նույն բանն եմ ասելու ձեզ։

Հեղափոխությունը մտավ Սահմանադրական դատարան. ՍԴ նախագահը պաշտոնանկ կարվի, 3 անդամներ կգնան թոշակի

89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Քոչարյանի դիմումի քննությունը

Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ է անցկացվել:

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

Նշենք, որ գործով դատական նիստ դեռեւս չի կայացել

Ալվինա Գյուլումյանը, Նազարյանը, Թոխյանը կհեռանան ՍԴ-ից. ըստ Վ. Հովակիմյանի՝ Հրայր Թովմասյանը կմնա, բայց ոչ որպես նախագահ

Մեր կարգավորումները անձերի դեմ չեն ուղղված, մեր կարգավորումները անձնավորված չեն: Մենք ընդամենը ցանկանում ենք, որ Սահմանադրական դատարանը լինի այնպիսին, ինչպես նախատեսված է Սահմանադրության 7-րդ գլխում:

Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկվում է. իսկ ինչ կորոշի իշխանությունը հանրաքվեի վերաբերյալ

Այս 3 գործոնները հաշվի առնելով ի վերջո ինչ-որ որոշում կընդունվի, բայց այս պահին դժվար է ասել, թե ինչ որոշում կընդունվի, որովհետեւ դժվար է կանխատեսել համավարակի ընթացքը:

Պարո՛ն Մարուքյան, դուք փայլուն մանիպուլյատոր եք․ տենց փայլուն մանիպուլացնել երկրորդ քաղաքական գործչի տրված չէ․ Գրիգորյան

Իր ելույթում Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինչ-որ տեղ ուրախ է, որ իր գործընկերն ուզում են մերժել այս նախագիծը։

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա

Գործով առաջին դատական նիստը նշանակվել էր այսօր՝ ժամը 15:00-ին:

Հայտնի է Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստի օրը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 6-ին՝ ժ. 15:00-ին:

Արտակարգ դրությունը կարող է հայտարարված ժամկետից շուտ էլ ավարտվել. հանրաքվեի ժամկետը դժվար է կանխորոշել

Հետագայում, իհարկե, հայտարարվեց, որ նա նման բան չի ասել, այդ խոսքերը վերագրվեցին ինչ-որ իրավաբանի, բայց դա ցույց տվեց, որ նա հասկանում է իր արածի հակասահմանադրական լինելը:

Հրայր Թովմասյանը որոշել է իր աշխատավարձը, նաեւ այս եւ մյուս ամիսների պարգեւավճարները փոխանցել բուժաշխատողներին

Որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին

Դատավորները եւս կանցնեն բարեվարքության ստուգում, եւ ովքեր չեն անցնի, մենք նրանց ցտեսություն կասենք. Փաշինյան (տեսանյութ)

Ապրիլի 5-ին Հայաստանի ժողովուրդը պետք է գնա ընտրական տեղամասեր եւ արձանագրի, որ ոչ մի ընդհանուր բան չունի գործող Սահմանադրական դատարանի հետ, այդ դատարանին ձայն չի տվել:

Հրայր Թովմասյանը քաղաքացիներին խնդրում է ձեռնպահ մնալ մարտի 17-ին կայանալիք ՍԴ նիստին ներկա գտնվելուց

Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքի

Ես իմ խոսքն ուզում եմ ավարտել Հրայր Թովմասյանից մեջբերումով՝ տարօրինակ չթվա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մեզ խամաճիկային դատարան պետք չէ, բայց մենք չենք կարող հանդուրժել ուրիշի ձեռքին գտնվող խամաճիկային դատարան: Այո՛, այսօրվա Սահմանադրական դատարանը նախորդ իշխանության ձեռքին գտնվող գործիք է:

Իրավակիրառ պրակտիկայի գիտահետազոտական դմփդմփիկը. վարչապետը Մեղրիում խոսեց Սարգսյան-Թովմասյան ենթադրյալ գործարքի մասին

եթե Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի ստեղծում է հնարավորություն, որ նա ցմահ լինի ՀՀ ղեկավար, Սերժ Սարգսյանն էլ հո տենց էժան տղա չի, ջոմարդ է, պիտի ասի՝ դու էլ պիտի լինես ցմահ ՍԴ նախագահ Հրայր ջան:

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործն ուղարկվել է դատարան

Թովմասյանն ու Փանոսյանը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործն ուղարկվել է Դատախազություն

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

Հայցը վարույթ ընդունելու մասին որոշումը ընդունվել է երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանի կողմից:

Պաշտպանները միջնորդել են դադարեցնել Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը

Փետրվարի 18-ին գործով նախաքննությունն ավարտվել էր, եւ գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին ժամանակ էր տրամադրվել, որը լրանում է այսօր:

ՍԴ որեւէ անդամ հրաժարականի դիմում այդպես էլ չներկայացրեց Ազգային ժողով

Այս նախագիծը «Իմ քայլը» խմբակցությունն ու կառավարող ուժի մյուս ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, համարում էին ՍԴ անդամներին մեկնված ձեռք, որը, սակայն, վերջիններս այդպես էլ չսեղմեցին։

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին. գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Երկու բան է պետք տարբերակել: Իհարկե հայտնի է, որ Էդգար Ղազարյանը առնվազն թղթաբանորեն Հանրապետական անցյալ ունի, իսկ բովանդակային առումով ամենայն հավանականությամբ նաեւ ներկա, բայց խնդիրը դա չէ:

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՔԾ-ն քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել՝ մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար:

Հանրաքվեի ժամանակ ԱՅՈ քվեարկելով՝ իշխանության 3-րդ ճյուղը վերջնական կազատենք նախկին իշխանության ճիրաններից․ Սիմոնյան

ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ վերահաստատեց իրենց այն պնդումը, որ ՍԴ-ն քաղաքականացված է, Հրայր Թովմասյանն ընտրված է անօրինական ձեւով, եւ փաստացի զբաղվում է քաղաքականությամբ։

Հրայր Թովմասյանն իր տրանսֆերով գերազանցել է եվրոպական ամենահայտնի ֆուտբոլիստներին․ Գեւորգ Պետրոսյան

Մեր երկիրն այս պահին իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի: Հանրաքվեի համար ծախսվող գումարի համար այնքան կարեւոր գերակա ուղղություններ կան:

Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել. դատարանը բավարարել է պաշտպանների վերաքննիչ բողոքը

Դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ՝ Փանոսյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Մենք պատրաստ ենք հանրաքվեի նշանակման հարցով դիմել ՍԴ, բայց բավարար ստորագրություններ չունենք․ Էդմոն Մարուքյան

Մենք միշտ ասել ենք, որ Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի կողմից ձեւավորված Սահմանադրությունը պետք է փոխվի, այդ համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի։

Տարածաշրջանի «ամենաշուստրի» սահմանադրագետը

Հայաստանում նույնպես հեղափոխություն է եղել, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ այս հարցը լուծվի ոչ թե «հեղափոխության տրամաբանությամբ», այլ օրենքի շրջանակներում:

Հիմա եկել եք, Բաղրամյան պողոտայում խրամատ եք փորել, նստել եք մեջը, որ ի՞նչ անեք. Արփի Դավոյանը՝ Հրայր Թովմասյանին

Դիմելով Հրայր Թովմասյանին՝ Դավոյանն ասաց, որ նա հիշում է միայն «հինգերը», որոնց համար ՍԴ-ի նախագահի պատմուճան է նվեր ստացել:

Ձեր թարախ արյունն այս երկրի վրա չպիտի թափվի, աշխարհը շուռ գա, այլեւս իշխանության չեք գալու. Սասուն Միքայելյան

Եթե մտածում եք՝ ինձնից շատ եք Փաշինյանի հետ վիճել, սխալվում եք: Բայց մենք մի հարցի շուրջ չենք վիճում, որ երկրում հեռացել է այն իշխանությունը, որը բռնազավթել էր ժողովրդի իշխանությունը:

«Իմ քայլը» տապալելու է ՍԴ անդամների վերաբերյալ սեփական նախագիծը եւ այն ներկայացնի համաժողովրդական հանրաքվեի

Նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը մինչ նախագծի բուն բովանդակությանն անցնելը՝ սկսեց ստեղծված իրավիճակի նախապատմությունից։

Խե՜ղճ օլիգարխիա, եթե Հրայրը գնա… Խե՜ղճ ժողովուրդ, եթե Հրայրը մնա. նախկին ՄԻՊ-ը՝ ՍԴ-ի շուրջ իրավիճակի մասին

Խորամանկորեն խաբել են այդ կառույցներին ու նենգաբար տրորել են ժողովրդավարությունն ու այդ կառույցներից եկող գրեթե բոլոր մյուս արժեքները:

ՍԴ-ի շուրջ ստեղծված լարվածությունը Հրայր Թովմասյանի քաղաքական հայտարարությունների արդյունքն է․ Ռուբինյան

ՍԴ նախագահը, որը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություններ։

Դատական իշխանությունն ուզուրպացնելու նկրտումներ կան․ Լիլիթ Մակունցը՝ Հրայր Թովմասյանի հայտարարության մասին

Շարունակելով իր պնդումը, որ իշխանությունները ՍԴ ճգնաժանը չխորացնելու համար արել են առավելագույնը, Մակունցը նկատեց, որ հակառակն են արել ՍԴ անդամները։

Անմեղության կանխավարկածի հովհարային պաշտպանները

Փաստորեն պիցցան կարող է նաեւ հոգեմետ ազդեցություն ունենալ։

«Մի գրիչի պատմություն». ըստ քաղաքագետի՝ խնդիրն ավելի խորքային է, քան կարող է խորհրդանշել գրիչը

«Սա թարախապալար է, որը պետք է հեռացվի վիրաբուժական ճանապարհով: Ի վերջո ես համոզված եմ, որ այստեղ խնդիր ունի Ազգային ժողովը, որը պետք է իր սահմանադրական պարտականությունները կատարի:

Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե մենք այլեւս ընկերներ չենք, շատ մեծ սխալ էր. Ալեն Սիմոնյան

Արթուր Վանեցյանը 25 րոպեանոց հարցազրույցից իր համար ամենակարեւորը գտել էր, թե ինչից էր բռնել ինձ Հրայր Թովմասյանը:

Եկեք տարբերենք քաղաքական գործիչներին եւ համացանցում քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին. Ալեն Սիմոնյան

ՍԴ-ն մի վայր է, որը մնացել է հին աշխարհում եւ շուտով ազատվելու եւ հայտնվելու է «նոր Հայաստանում», Հրայր Թովմասյանը ուզի, թե չուզի:

Հրայր Թովմասյանը հավաքել էր իր ողջ տղամարդկությունը տուփի մեջ եւ պահել էր դարակում. Քրիստինե Պողոսյան

Նա հույս հայտնեց, որ Թովմասյանը կլսի այն բազմաթիվ փաստաբաններին, որոնք նրան օգնում եւ խորհուրդ են տալիս, եւ հայցով կդիմի դատարան՝ պատիվ պահանջելու Արմեն Ռուստամյանից:

ԱԺ-ում Հրայր Թովմասյանի արտագնա այցերի շուրջ քննարկումներ են սկսվել․ Արման Բաբաջանյան

Մենք խոսում ենք գործող դատավորի մասին, որը քաղաքականությամբ է զբաղվում։ Մենք պետք է միանշանակ տարանջատենք, որ էստեղ խոսքը քաղաքական այցերի մասին է, ՀՀԿ ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի մասին։

Երեւանի ավագանում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը

Հենրիկ Հարթենյանին կփոխարինի «Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Բայց հասարակությունը պետք է մեկառմիշտ ընդունի, որ այլ ճանապարհ պարզապես չկա, ու որքան էլ գայթակղիչ թվա, բայց «թավիշը» «շուշաթղթով» փոխարինելը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ:

Նախկին իշխանությունները փորձում են համոզել, որ Թովմասյանի հետ հաշվեհարդար են տեսնում. Փաշինյան (տեսանյութ)

«Նախկին իշխանությունները երկրից երկիր են գնում, փորձում համոզել,որ Թովմասյանի հետ հաշվեհարդար են տեսնում»,- Փաշինյան:

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

Նշենք, որ համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն, գրիչը բրենդային է, 530-550 եվրո արժողությամբ:

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին

Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ:

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք:

Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից․ Նիկոլ Փաշինյան

Ես ոչ մեկից ոչ ուզում եմ ազատվել, ոչ էլ չեմ ուզում ազատվել։ Ես ուզում եմ, որ ՀՀ-ն ազատվի կոռումպացված համակարգի բոլոր մնացորդներից, ՀՀ-ում լինի իրապես անկախ դատական համակարգ։

2018-ի մայիսից ամենօրյա, ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հ․ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ․ Փաշինյան

Եւ Հրայր Թովմասյանն այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համպատասխան տեղը։

Սա իմ խաչն է, որը ես պիտի տանեմ. Հրայր Թովմասյան

«Այն, ինչ կատարվեց, այսօրով չի ավարտվելու, եւ ցավոք սրտի, դա նոր քրեական գործերի հիմք է դառնալու»:

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունն ավարտվեց

Խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել եւ չի առգրավվել

Վիճաբանություն՝ Հրայր Թովմասյանի պաշտպանների եւ ՀՔԾ քննիչի միջեւ (տեսանյութ)

Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել Թովմասյանի բնակարանից՝ կից գրելով.

Քննիչը մերժեց խուզարկությունը տեսանկարահանելու մեր միջնորդությունը. պաշտպան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում այս պահին շարունակվում է խուզարկությունը:

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն տրվել Է ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ

Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին ծանոթանալ դատարանի՝ խուզարկության որոշմանը. պաշտպան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը դեռեւս չի սկսվել:

Վլադիմիր Պուտինի հրամանագրերով նշանակվել են ՌԴ նախագահի 2 օգնականներ

Նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՌԴ ղեկավարի կայքում, դրանք ուժի մեջ են մտնում այսօրվանից՝ հունվարի 24-ից:

ՀՔԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում. պաշտպան

Նա նշել է, որ խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։

Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալիք հնչեցրած ոստիկանը պատասխանատվության է ենթարկվել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հրայր Թոմասյանի հասցեին սպառնալիք հնչեցրած ոստիկանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել:

Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր, սակայն ես թույլ չեմ տվել. Արթուր Մելիքյան

Նա ցանկացել է մտնել այն բնակարան, որտեղ գտնվում էր Վանեցյանի դին, սակայն ինքը թույլ չի տվել:

Վերջին օրերին ծավալված հիստերիան, որ վերածվել է շանտաժի, փորձ է՝ ճնշում գործադրել ՍԴ դատավորների վրա. պատգամավոր

Նրանք կարող են իրենց հոգեվարքային եւ փրփուրներից կախվելու վերջին գործողությւոններն էլ իրականացնել, բայց դրանք որեւէ մեկին չեն կաշկանդում եւ որեւէ ազդեցություն չեն ունենալու։

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումը կապ չունի ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի չգնալու հետ. Բադասյան

Ֆիքսեք, թե երբ է եղել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտությունը, եւ պայմանավորել սա ինչ-որ նեղ խնդրի լուծման հետ, չի կարելի:

Եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քրեական գործ, միևնույն է, հարուցվելու էր. Արարատ Միրզոյան

Նրա պնդմամբ՝ լիներ ՍԴ ճգնաժամը, թե չլիներ, այս մեղսագրվող արարքի մասին բացահայտում եթե արվեր, պետք է արվեր և գնար այս նույն հունով:

ՍԴ անդամները հորդորում են Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները

Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ:

Հրայր Թովմասյանի այսօրվա հարցաքննությունը հետաձգվել է

Հատուկ քննչական ծառայությունում այսօր հետաձգվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը։

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը պարունակում է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի խախտումներ:

ՄԻՊ-ի հայտարարությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործով

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության, նրան առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերը:

Մենք պետք է ունենանք ՍԴ, որը անկախ է ոչ միայն իշխանությունից, այլ որեւէ շրջանակից. Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Հրայր Թովմասյանը երկու դրվագով ներգրավվել է որպես մեղադրել

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Հրայր Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը. նա հրաժարվել է ցուցմունք տալ

«Այս ամենը միայն քաղաքական նպատակ է հետապնդում, եւ, եթե քաղաքական պրոցես է, անիմաստ է իրավուքնի մասին խոսելը». Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ՀՔԾ

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ՀՔԾ-ից:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Մելիքյան

Թե որ հոդվածով, այս պահին դեռւես հայտնի չէ:

Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է ՍԴ-ում

Նշենք, որ հարցաքննությանը զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա է՝ ի աջակցություն Հրայր Թովմասյանի:

Վաղը ՍԴ-ում կհարցաքննվի Հրայր Թովմասյանը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը վաղը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ և 33 դեմ ձայներով, գումարվեցին նաեւ գործուղման մեջ գտնվող պատգամավորների ձայները:

Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյանի և այդ վեցնյակի համար, շատ մեծ շռայլություն կլինի. Նաիրա Զոհրաբյան

Հրայր Թովմասյանին հատկացվել է 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ 6 դատավորներից յուրաքանչյուրին՝ 1 մլն 31 հազար 784 դրամ:

Խարույկի վրա այրելու փոխարեն՝ ամոթանքի քայլերթ. Ա. Բաբաջանյանի ելույթը՝ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին

ՍԴ անդամները օրերս եղել են Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, հանդիպել իրենց գործընկերների հետ եւ բողոքել իրենց վրա գործադրվող ճնշումներից:

Հրայր Թովմասյանի արձակուրդն ավարտվել է․ նա արդեն աշխատանքի է գնում

Հիշեցնենք, որ Թովմասյանը երկօրյա արձակուրդ էր վերցրել հոկտեմբերի 14-ին, որպեսզի չմասնակցի իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի քննությանը: Այնուհետ նա երկարաձգել էր արձակուրդը։

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Մենք ուզո՞ւմ ենք մեր հարկատուների հաշվին ինչ-որ մարդկանց տարիներ շարունակ ապահովել բարձր կարգի թոշակով:

Նույնիսկ երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, Վազգեն Մանուկյանը չխորշեց գնալ եւ ընդունել նրա առաջարկը. պատգամավոր

Հասկանում եմ Վազգեն Մանուկյանին, որ իր գործունեության առնվազն վերջին 20 տարիները եղել են պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում:

Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը. Արմեն Գրիգորյան

«Հիմնականում արտախորհրդարանական ուժերը ֆեյք հաշիվների եւ ոչ հրապարակային հանդես գալու միջոցով չարաշահում են ժողովրդավարական հնարավորությունները»,- ասաց Գրիգորյանը:

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին ազատ են արձակել. փաստաբան

Նորայր Փանոսյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Արման Բաբաջանյանը թող իրենից սկսի․ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը պատրաստ է անհատական լյուստրացիայի

Բայց փաստ է, որ Գրիգորյանը որեւէ նիստի չի մասնակցում, որ փորձեր են եղել նրան գործեր մակագրել, որպեսզի դատաքննության նախապատրաստվի, ինքը դրանցից էլ է հրաժարվել։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել․ ՔԿ նախագահ

Օրենքը չի արգելում վկայի կարգավիճակով ցանկացած պաշտոնատար անձի հրավիրել հարցաքննության։

Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ․ Սասուն Խաչատրյան

Ինչո՞ւ են արգելում Բաբայանին հանդիպել անչափհաս երեխաների հետ՝ Սասուն Խաչատրյանը չգիտի, քանի որ նման տեղեկատվություն չունի:

ՍԴ դատավորը դեմ է եղել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ ընդունելը մերժելու 2 հիմնավորումներին

ԱԺ-ից ստացված դիմումն ուսումնասիրելով՝ ՍԴ-ն հանգել է այն եզրակացության, որ խորհրդարանն իր ներկայացրած փաստերի ի հայտ գալու վերջին ժամկետ է դիտարկել 2019 թվականի սեպտեմբերի 6-ը:

Տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ. ՔԿ

Տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:

Հայաստանում քսան տարի շարունակ «37 թիվ է եղել»․ հիմա անմեղ «վրիպակի» համար նոր «քաղբանտարկյալ» է հայտնվել

Եթե իրավապահները նախկինում կատարված բոլոր մեծ եւ փոքր հանցագործությունները բացահայտեն ու բոլորին պատասխանատվության ենթարկեն, Հայաստանում 37 թվից ավելի ծանր իրավիճակ կլինի:

«Սա նշանակում է, որ Բաբլոյանը ժամանակին թղթեր է մակագրել՝ առանց ծանոթանալու բովանդակությանը». պատգամավոր

Նա ուրիշ բան կհնարարեր, ամեն դեպքում անհեթեթ վիճակում չէր հայտնվի: Սա ուղղակի փաստում է, որ նա ժամանակին փաստաթղթերը ստորագրել է՝ առանց բովանդակությանը ծանոթանալու:

«Ցավում եմ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի համար, բայց...». Բաբաջանյանը նպատակ ունի հասնել ՍԴ անդամների լյուստրացիայի

Հազիվ թե ՍԴ անդամները գնան օրենքին հակադրվելու ճանապարհով ու հանուն Հրայր Թովմասյանի վտանգեն իրենց մասնագիտական ու անձնային հեղինակությունը:

Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է. ո՞ր դեպքում եւ ո՞ւմ համաձայնությամբ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Եթե ՍԴ-ն համաձայնություն չտա Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, պայթյուն տեղի կունենա:

Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում. նա երկարաձգել է արձակուրդը

Մեր հարցին ի պատասխան այնտեղ ասացին, որ Թովմասյանը երկարաձգել է արձակուրդը:

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին

«Հիմա Զեյնալյանը ո՞նց ա ընտրվել արդաարադատության նախարար, պատգամավոր էր, հը՞ն: 6-7 դեպքեր կան, ու բոլորն էլ նույն սկզբունքով, նույն պահին դրել են իրենց թեկնածությունը՝ ընտրվել են ու գրել հրաժարականը»:

ԱԱԾ-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ

Նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ:

Տպավորություն է, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել ՍԴ-ում․ Տիգրան Ավինյան

Տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել։ Ես, միանշանակ, վստահ եմ, որ ՍԴ-ն, այս պահի դրությամբ, ունի լեգիտիմության խնդիր։

ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի․ Սասուն Խաչատրյան

Հրայր Թովմասյանի ընտանիքին մենք չենք հրավիրել բացատրություն տալու, երեւի ինչ-որ բան դուք խառնում եք։

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

ՍԴ աշխատակազմի ղեկավարը զանգերին չի պատասխանել եւ կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան Հրայր Թովմասյանի նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հարցերի՝ հիշեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին:

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախապատրաստվող նյութերով միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը ճշգրտելու, ինչպես նաև իրականում չկատարված աշխատանքները ընդունած պաշտոնատար անձանց պարզելու ուղղությամբ:

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Մեր հարցին՝ հնարավո՞ր է հենց այդ ճանապարհով էլ գնա «Իմ քայլը»՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ կսպասենք, կտեսնենք»:

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի:

ՀՔԾ-ն Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով քննչական գործողություններ է իրականացրել ԱԺ-ում, առգրավել փաստաթղթեր

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ քրգործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի 75-ամյա հորը եւ երկու դուստրերին հրավիրել է հարցաքննության: Թովմասյանի հայրն այսօր փաստաբանի մասնակցությամբ բացատրություն է տվել ԱԱԾ-ում:

ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին

Սահմանադրական դատարանի դատավորները հաղորդագրություն են տարածել:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը հրավիրվել է ԱԱԾ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը հրավիրվել է ԱԱԾ:

«ԱԺ-ն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու ՍԴ». հրապարակվել են Հրայր Թովմասյանի հարցով դիմումի մերժման հիմքերը

Այսինքն՝ գործի քննության այդ փուլում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նման հարց բարձրացնել չէր կարող:

ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը

«Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը»,- գրել նա:

ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում՝ Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջայանի հաղորդման հիման՝ վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչկան գործողություններ են իրականացնում Սահմանադրական դատարանում:

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Աշոտյան

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

ՍԴ-ն փորձում է տարբեր պատճառներով խուսափել բարդ գործերի քննությունից։ Դրա վառ օրինակներից մեկը Վենետիկի հանձաժողով դիմելն էր, ՄԻԵԴ դիմելն էր, այս դիմումը նախնական ուսումանսիրության փուլում մերժելը։

Հրայր Թովմասյանն արձակուրդում է․ նա չի մասնակցում իր վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հարցի քննարկմանը

Ըստ Գյուլումյանի ենթադրության՝ Հրայր Թովմասյանը գործի քննության անաչառությունն ապահովելու նպատակով է արձակուրդ վերցրել։

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են:

Խորհրդարանը պետք է լուծի եւ լուծելու է Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը․ Վահագն Հովակիմյան

Միեւնույն ժամանակ, այս ողջ ընթացքում եվրոպական կառույցներից ստացվող ազդակները հուշում են, որ իրենք եւս լոյալ են Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցում։

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Հրայր Թովմասյանի մասին ԱԺ պատգամավորի դիմումի վերաբերյալ

ՀՔԾ-ում նյութեր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը։

Սահմանադրական դատարանը ստացել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը

Հարցին՝ ՍԴ-ն արդեն վարույթ ընդունե՞լ է դիմումը, Ղազարյանն ասաց, որ վարույթ ընդունելու համար ՍԴ-ն պետք է կայացնի աշխատակարգային որոշում, որը հրապարակվում է պաշտոնական կայքում։

Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը լավ փորձաքար է ՍԴ անդամների համար․ Արուսյակ Ջուլհակյան

Դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո ՍԴ-ն ընդունելու է կամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու կամ դիմումը մերժելու մասին որոշում։

«Ադեկվադը»՝ ՍԴ նախագահի հանդերձանքով

Ամեն դեպքում՝ Հրայր Թովմասյանն իր պահվածքով ապացուցեց, որ առնվազն քաղաքական առումով նրա լիազորությունները դադարեցնելու պահանջն արդարացված է:

Հրայր Թովմասյանի արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական. Արման Բաբաջանյան

Բաբաջանյանի պնդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության դիմումը հաղթելու շանս չունի, իսկ ճգնաժամը չի կարող սպասել։

Կընդունենք ՍԴ-ի ցանկացած որոշում, բայց ակնկալում ենք, որ այն կլինի անաչառ․ Արարատ Միրզոյան

Թովմասյանն արել է բաներ, որոնք պայմանավորված չեն եղել անաչառ դատական համակարգ ապահովելու մոտիվացիայով, այլ՝ մեկ ուրիշ մոտիվացիայով՝ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը։

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծն ընդունվեց․ այն կուղարկվի ՍԴ

Թովմասյանը նպատակահարմար չէր համարել երեկ ԱԺ-ում ներկա լինել նախագծի քննարկմանը․ նա պատշաճ ծանուցումից հետո ԱԺ չէր եկել։

ԱԺ-ում մեկնարկել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի գաղտնի քվեարկությունը

Ալեն Սիմոնյանը, դիմելով ՍԴ անդամներին, դատավորներին, կոչ արեց իրենց չնույնացնել Հրայր Թովմասյանի հետ, չնույնացնել իրենց անցած ճանապարհը եւ ուղղորդվել օրենքով, իրենց խղճով եւ գիտելիքներով։

Ա. Բաբաջանյանը կդիմի գլխավոր դատախազին՝ Հ. Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար

Պատգամավորը դիմումն անձամբ կփոխանցի Գլխավոր դատախազություն։

Հրայր Թովմասյանն ուներ եւ ունի քաղաքական մոտիվացիա, հետեւաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ․ Արարատ Միրզոյան

Միրզոյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանը միակը չէ, էլի մարդիկ կան, որ «ծլում-ծաղկում, մեկ-երկուսի դեպքում նույնիսկ բարգավաճում են»։

Անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի եւ դրա անդամների առանձին-առանձին լյուստրացիա․ Արման Բաբաջանյան

Պատգամավորի կարծիքով՝ խնդիրը իջեցնել՝ հասցնելով անձի մակարդակին, նսեմացվում է հարցի լրջությունը, խորհրդարանի դերն ու առաքելությունը։

Թովմասյանը բնավ մեր աչքի լույսը չէ, որեւէ մեկի կուռքը չէ, մենք դեռ 2018-ին ենք դեմ քվեարկել նրա թեկնածությանը․ Տոնոյան

Սակայն մենք այսօր չենք մասնակցում ձեր ներկայացրած նախագծի՝ իրավական առումով ոչ լիարժեք նախագծի քվեարկությանը եւ չենք դիտարկում Հրայր Թովմասյանի լիազորությունների եւ կոմպետենտության հարցը։

Երբեմն թվում է՝ ամեն անկյունից Հրայր Թովմասյանի սանիկ կպատահի, որ կզարմացնի իր ճարպիկ գործողություններով․ Արփի Դավոյան

Ինչպես Հրայր Թովմասյանի բոլոր ասածները, այնպես էլ ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելիս ներկայացրած իր տեսլականը մնաց օդից կախված։

Քչերը կարող են հայելու առաջ կանգնել եւ ասել՝ ես կասկած չունեմ, որ Թովմասյանն անաչառ, արդար դատավոր է․ Միքայել Զոլյան

Բոլորս գիտենք, որ Հրայր Թովմասյանը եղել է ոչ միայն նախկին իշխանության մի մասնիկը, այլեւ՝ այդ իշխանության առանցքային դերակատարներից մեկը։

Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին․ Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին

Դուք վստահություն չեք վայելում, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք եք գրել, որպեսզի նա կարողանա վերարտադրվել, տեսնի՝ ով ինչքան ձայն ա բերում։

Խորհրդարանը քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը

Չորրորդ հիմքը, Գրիգորյանի ներկայացմամբ, այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։

Հրայր Թովմասյանը չի մասնակցի ԱԺ-ում իր հարցի քննարկմանը. նա հայցում է ԲՀԿ պատգամավորների ներողամտությունը

Հայցում եմ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ ինձ հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ»:

ԱԺ-ի որոշելիքը չէ՝ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը. Ծառուկյան

Հարցին՝ Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, Ծառուկյանը պատասխանեց, որ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում։

Հուսանք, որ ՍԴ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցում անաչառ որոշում կկայացնի․ Մակունց

Ձայների այն քանակը, որը անհրաժեշտ է նախագիծը ՍԴ ներկայացնելու համար, «Իմ քայլը» խմբակցությունում բավարարում են:

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Որոշումը հրապարակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգ

Ի պատասխան՝ Ղազարյանը մեզ գրավոր պատասխանել է, որ որոշմանը ծանոթ չէ եւ ի պաշտոնե իրավասու չէ մեկնաբանել ԱԺ խմբակցությունների որոշումները կամ հայտարարությունները:

Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկը հետազոտվել է հիվանդանոցում եւ տեղափոխվել ՁՊՎ

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու ընթացքում Նորայր Փանոսյանը հայտնել է, որ վատ է զգում իրեն:

Ձերբակալվել է Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան՝ Հրայր Թովմասյանի սանիկը

ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է, որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում

Չորրորդ հիմքը, Գրիգորյանի ներկայացմամբ, այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների պես

Մի կողմից՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ պետական կառավարման այնպիսի խայտառակ համակարգ ու մեխանիզմներ են գործել, որ հիմա որ ոլորտին դիպչում ես՝ կոռուպցիոն խայտառակ սխեմաներ են բացահայտվում:

Հրայր Թովմասյանի սանիկին՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին, մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել:

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Նա ԱԺ աշխատակազմում աշխատանքի է անցել 2014 թ․ և մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ այդ պահի դրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկն է։

Հափշտակվել է շուրջ 9.3 մլն դրամ. ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալությունը

Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ:

Քիչ առաջ ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը

Քիչ առաջ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

Արման Աբովյանն էլ, թեեւ ասաց, որ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, բայց նման կարծիքները գնահատեց որպես դատարանի նկատմամբ ճնշող։

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ինչու է ՍԴ-ն կայացրել ապօրինի որոշում, գիտեք՝ ինչու, գիտեք՝ ով է ՍԴ նախագահը, ինչպես է դարձել նախագահ, ում միջոցով եւ ում համար։

Սահմանադրական դատարանի քաղաքական ուղերձը

Անկախ նրանից՝ ՍԴ-ն իրավունք ունե՞ր հաշվի առնել նաեւ խնդրի քաղաքական կողմը, թե ոչ, ակնհայտ է, որ ՍԴ որոշումը նաեւ քաղաքական հետեւանքներ է ունենալու, ընդ որում՝ նաեւ երկարաժամկետ կտրվածքով:

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած հոդվածներից մեկը․ ըստ նրա ներկայացուցչի՝ կալանքն իրավաչափ չէ

«Սա նշանակում է, որ Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ»,- ընդգծեց Վարդեւանյանը։

Ենթատեքստ չկա. «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը. Աննա Հակոբյան

Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիշմադրամը կրթաթոշակ է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանը:

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Սահմանադրական դատարանում այս պահին նախագահի աթոռն է զբաղեցնում Հրայր Թովմասյանը, սակայն փոխնախագահ Դատարանը չունի։

Վենետիկի հանձնաժողովն ու Հրայր Թովմասյանի ընկերը ասել են նույն բանը՝ ոչ թե «անդամ», այլ՝ «դատավոր»

Հիշյալ պարզաբանումների հեղինակներին, որոնցից մասնավորապես Վ. Պողոսյանը ՍԴ նախագահ Թովմասյանի վաղեմի գործընկերն է, հազիվ թե որեւէ մեկը մեղադրի մայր օրենքը «աբսուրդային մեկանաբանման» ենթարկելու մեջ:

Ինչպես կհեռանա Հրայր Թովմասյանը. նրա ընտրությունն ու անցյալի ծանր բեռը

Գուցե խնդիրը միայն նրա հանրապետական անցյալը չէ՞, գուցե այլ պատճառներ է՞լ կան, եւ իսկապե՞ս արժե «փորփրել անցյալը»:

ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ գործով պետք է լուծել ոչ միայն սահմանադրականության հարցը, այլև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները

ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին նա ոչ միայն իր մտերիմներին է տարբեր պաշտոններում նշանակել կամ պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ, այլ նաեւ այլ չարաշահումներ է թույլ տվել:

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրությունը ոչ միայն օրենքի խախտումով է կատարվել, այլ, ինչպես ավելի վաղ իր ծավալուն նամակում պարզաբանել էր Վահե Գրիգորյանը, մեկ քաղաքական կուսակցության բացարձակ հայեցողությամբ։

ԱԺ-ն կարող է ընթացք տալ հարցին. Հրայր Թովմասյանը միաժամանակ զբաղեցրել է 2 անհամատեղելի պաշտոն. Իրավաբան.net

Հրայր Թովմասյանը Աահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակվել է Սահմանադրության խախտմամբ, գրում է Իրավաբան.net-ը:

Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա:

Վահե Գրիգորյանը ծավալուն նամակում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ է առաջարկել

Միրզոյանը նշեց, որ նամակում արձանագրված է ճգնաժամի լուծման սպետկորը՝ առկա իրավիճակի ամրագրումից, մինչեւ փոփոխությունների չափ։

7 անշարժ գույք, 65 հազար դոլար, 25 մլն դրամ, 60 հազար դոլարի չափով հանձնած փոխառություն. Հրայր Թովմասյանի ունեցվածքը

2017 թվականի հունիսի 5-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն Թովմասյանն ունի 2 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 ավտոտնակ:

Մտահոգիչ է, երբ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը տեղյակ չէ կառավարության օրակարգից․ նա պետք է կողմնորոշվի․ Արփի Դավոյան

Մանուկյանը կանխակալ եւ շահագրգիռ կարծիք է հայտնել Հրայր Թովմասյանի վերաբերյալ։

Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր․ Անի Սամսոնյան

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով, որը վիճարկելու համար պետք է դիմել վարչական դատարան։

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել