Խորհրդարանը պետք է լուծի եւ լուծելու է Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը․ Վահագն Հովակիմյան

Վենետիկում երեկ՝ հոկտեմբերի 11-ին, մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նստաշրջանը։ Նստաշրջանի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումներին։ Հանձնաժողովը արդեն նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության մշակած Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու եւ համակողմանի՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների եւ թե՛ միջազգային գործընկերների հետ։

Այս հարցի շուրջ քննարկումներին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Դեռեւս մայիսին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը հայտարարել էր, որ ԵԽ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին եւ դատաիրավական համակարգի բարեփոխումներին:

Այսօր Հայաստանում այս բարեփոխումների գործընթացում առանցքային հարցերից մեկը Սահմանադրական դատարանի լեգիտիմության խնդիրն է։ Կառավարող ուժի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ՍԴ նախագահի աթոռը զբաղեցնող Հրայր Թովմասյանը լուրջ խոչընդոտ է նախանշված բարեփոխումների ճանապարհին:

Սահմանադրական դատարանի շուրջ առկա ճգնաժամային իրավիճակը նոր չի ստեղծվել։ Դեռեւս 2018 թ.՝ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ, քաղաքական տարբեր գործիչներ հայտարարել են, որ այդ գործընթացը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծ է ուղարկել Սահմանադրական դատարան, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր հերթին վերոնշյալ գործընթացի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ, իր խոսքով, «իշխանության փաստացի բռնազավթմանը»։

Միաժամանակ, այս ընթացքում եվրոպական կառույցներից ստացվող ազդակները հուշում են, որ իրենք եւս լոյալ են Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցում։

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանի պնդմամբ՝ եվրոպական կառույցներն ընդունել են իրողությունը, որ Հայաստանում դատաիրավական ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Նրա խոսքով՝ այդ խնդիրները ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից քսան տարի շարունակ իրականացրած հակաժողովրդավարական քաղաքականության արդյունքն են։

Հովակիմյանի կարծիքով՝ երբեմն այդ միտքն ուղիղ չի ասվում, քանի որ խնդիրը քաղաքական ասպեկտ ունի, սակայն նշյալ կառույցների դրական արձագանքն ասել կուզի՝ «մենք հասկանում ենք՝ դուք ինչ խնդիրների եք բախվել, այնպես որ լուծեք դրանք»։

ԵԽ ներկայացուցիչների եւ վարչապետի հանդիպման ժամանակ երկուստեք նշվել էր, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը եւ դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին եւ որպես ԵԽ անդամ պետություն՝ ՀՀ ստանձնած պարտավորություններին։ ՀՀ կառավարությունը նախօրեին արդեն հաստատել է դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը:

Վահագն Հովակիմյանը մեր զրույցում ընդգծեց, որ Հայաստանի խորհրդարանը, կառավարող ուժը ամենաշահագրգիռն են, որ ընդունվելիք բոլոր իրավական ակտերը համահունչ լինեն ե՛ւ մեր Սահամանադրությանը, ե՛ւ միջազգային չափանիշներին. «Դա առաջին հերթին մեզ է պետք, ոչ թե միջազգային կառույցներին, քանի որ այս բարեփոխումների իմաստը հենց Հայաստանում սահմանադրականություն ապահովելն է։ Ինչպես հայտնի է՝ Եվրոպայի խորհրդի անդամ լինելու փաստն ընդգծելով՝ վարչապետը ԵԽ-ին առաջարկել է ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում, եւ  ԵԽ-ն մասնագիտական առումով իսկապես կարող է ներգրավվել։ Կարող է իրավիճակ ստեղծվել, երբ անհրաժեշտություն լինի նախագծերին փորձագիտական եզրակացություն տալ սեղմ ժամկետներում, իրենք ասում են նաեւ, որ կարող են մասնակցել օրինագծերի մշակմանը եւ այլն։ Ամեն դեպքում՝ իրենք խոստանում են ամեն կերպ աջակցել, ԵՄ-ն նույնիսկ հայտնել է, որ կֆինանսավորի որոշ ծրագրեր»։

Հիշեցնենք, որ ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին այս տարվա հուլիսին հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար, եւ այդ հարցի քննարկման համար Հայաստանում ընդունվել են Եվրահանձնաժողովի տարբեր ստորաբաժանումներից անդամներ, որոնք հանդիպել են բարձրագույն դատական խորհրդի եւ հարակից կառույցների հետ:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ Հրայր Թովմասյանի հնարավոր պաշտոնանկությանը՝ պատգամավորը շեշտեց, որ այստեղ առանցքային խնդիրը ոչ թե Թովմասյանն է, այլ Բարձր դատարանի հանդեպ հանրության անվստահությունը: «Մեզ անհրաժեշտ է ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որը կունենա հանրային վստահություն, որն ամեն անգամ, երբ կքննարկի հանրային հնչեղության հարց, անկախ որոշումից՝ բոլորս կիմանանք, որ դա բխում է Սահամանադրությունից, մեր իրավակարգից»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով սակայն, որ այս ճանապարհին Հրայր Թովմասյանն ամենամեծ «մեղքի» բաժինն ունի, որովհետեւ նա մարմնավորում է անձնական շահերով պայմանավորված որոշումներ կայացնելու մտայնությունը։

Պատգամավորի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմով եւ Հրայր Թովմասյանի նախագահությամբ ցանկացած հանրային հնչեղություն ունեցող հարցի քննարկման ժամանակ մարդիկ մտածելու են՝ տեսնես ի՞նչ էր թաքնված Դատարանի որոշման տակ, ի՞նչ խնդիր լուծեց անձամբ Հրայր Թովմասյանը, «Մարդիկ կարող են կասկածել։ Եթե Թովմասյանն իր կենսագրությամբ անբասիր չէ, անընդհատ քաղաքական շարժառիթներ է ունեցել, պետք է եղել՝ ասել է՝ մածունը սեւ է, պետք է եղել՝ ասել է՝ սպիտակ է, այդ ժամանակ հանրային կասկածը լրիվ լեգիտիմ է»։

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ եթե ՍԴ-ն, այնուամենայնիվ, իրենց դիմումը վարույթ չընդունի եւ չքննարկի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, ո՞րն է լինելու Դատարանի նկատմամբ հանրության վստահության վերականգնման հաջորդ քայլը։ Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ իրենք ունեն քայլերի հաջորդականությունը, հաշվարկել են հնարավոր բոլոր սցենարները, սակայն այս պահին դրանք չբացահայտեց՝ նշելով միայն, որ այդ քայլերը երեւան կգան ըստ անհրաժեշտության։

Հովակիմյանը համոզված է՝ խորհրդարանն ուղղակի չի կարող այս խնդիրը չլուծել:

«Սա խնդիր է, որը Հայաստանի զարգացման համար առավել քան կարեւոր է։ Չափազա՛նց կարեւոր է, ու խորհրդարանը պետք է լուծի եւ լուծելու է այն։ Մենք ունենք մեր քայլերի հաջորդականությունը, եւ մեր ուղերձը նաեւ ՍԴ անդամներին է վերաբերում, նրանք էլ պետք է հիշեն, որ պետությունը չի կարող կանգնել փակուղու առաջ, եւ հանրային վստահություն չունեցող պետական որեւէ մարմին չի կարող խոչընդոտել պետության զարգացմանը»,- եզրափակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4123 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս