Երևան
12 °C
Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չսկսած՝ ռեյտինգային ընտրակարգն արդեն իսկ մեծ լարվածություն է ստեղծել ոչ միայն կուսակցությունների, այլեւ նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջեւ:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Մասիսում բախում է եղել Հանրապետական կուսակցության թեկնածուներ Արամայիս Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի համախոհների միջեւ այն պատճառով, որ առաջինն իր նախընտրական շտաբը տեղակայել է վերջինիս շտաբի անմիջական հարեւանությամբ: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում էլ ՀՀԿ-ի մեկ այլ թեկնածու՝ նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանն է ծեծի ենթարկել Դաշնակցության կողմնակից ընտրողներին:
Իսկ երեկ մեզ հայտնի դարձավ, որ միջադեպ է տեղի ունեցել նաեւ Արագածոտնի մարզի երկու այլ թեկնածուների՝ Արագած Ախոյանի եւ Խաչիկ Մանուկյանի միջեւ: Վերջինս ՀՀԿ-ի նախկին պատգամավորներից է, որն ընդամենը օրեր առաջ դուրս եկավ այդ կուսակցությունից ու միացավ Ծառուկյան դաշինքին՝ առաջադրվելով թիվ 7 ընտրատարածքում: Արագած Ախոյանը, հակառակը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, որն այս անգամ առաջադրվել է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով: Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց միջեւ տհաճ խոսակցություն է եղել: Պատգամավորի ներկայացմամբ՝ Խաչիկ Մանուկյանը ոչ իր ներկայությամբ, բայց իր մասին վատ է արտահայտվել, ինչի մասին հետո լսողներն իրեն տեղյակ են պահել: «Մի քանի օր է, ինչ լսում եմ, որ իմ հետեւից մեկ այլ թեկնածու ինչեր է խոսում, որին թվում է, որ դա կմնա անպատասխան: Բայց կա քաղաքական կոռեկտություն: Երեկ զգուշացրել եմ, որ մյուս անգամ նման խոսակցություն լսելու դեպքում իմ կողմից խիստ կպատժվի: Նրան զգուշացրել եմ, որ հաջորդ անգամ կստանա իմ կողմից ամենադաժան վերաբերմունքը: Լինելով ինձ հետ մտերիմ մարդ՝ նա ընտրություններին նման ոչ վայել պահվածք է դրսեւորում: Բայց նա հիմա զրո է ինձ համար»,- ասաց Արագած Ախոյանը:
Խաչիկ Մանուկյանը, սակայն, հերքեց, որ իր ու իր ՀՀԿ-ական մրցակցի միջեւ ինչ-որ միջադեպ է եղել:
Արագած Ախոյանը, անդրադառնալով արդեն ռեյտինգային ընտրակարգին, հավելեց, որ այն, իսկապես, բարդ մեխանիզմ է: «Բայց պիտի բոլորը հասկանան, որ դա թիմային պայքար է, եւ ինչպես նախագահն ասաց՝ այնպես չէ, որ չեմպիոնի խնդիր է դրված: Կարծում եմ, այս պայքարը պետք է համեմատել ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ նշանակություն չունի, թե ով գոլ խփեց, կարեւորն այն է՝ որ թիմն է հաղթում: Նախընտրական փուլում թեկնածուների միջեւ երբեմն ոչ հարգալից վերաբերմունք է լինում, ինչը պետք է հաղթահարել»,- հավելեց նա:
Արդեն հայտնի է, որ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ ՀՀԿ գրասենյակում հանդիպում է ունեցել իրենց մարզային շտաբների համակարգողների եւ ռեյտինգային թեկնածուների հետ: Նա նաեւ խիստ զգուշացրել է նրանց՝ Մասիսում տեղի ունեցած միջադեպի նման բախումներ թույլ չտալ ու փորձել այնպես կառուցել իրենց քարոզարշավը, որ գոնե առերեւույթ անօրինական քայլեր չկատարվեն: ՀՀԿ-ականները պատմում են, որ նա նաեւ խիստ զգուշացրել է Մասիսի միջադեպի կողմերին: Իսկ երեկ արդեն թե՛ Արամայիս Գրիգորյանը, թե՛ Բազմասեր Առաքելյանը, հերքում էին, որ իրենց կամ իրենց համախոհների միջեւ ծեծկռտուք է եղել:
«Պետք չէ մրջյունից փիղ սարքել: Մասիսում լուրջ միջադեպ չի եղել, հարթվել է, ՀՅԴ-ի ու Բազմասեր Առաքելյանի միջեւ էլ լուրջ խնդիր չկա: Ամեն դեպքում մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրությունները լինեն հնարավորինս լավագույնը: ՀՀ նորագույն պատմության մեջ սա առաջին ԸՕ-ն է, որն ընդունվել է նման կոնսենսուսի պայմաններում: Եվ այս ԸՕ-ն երկկողմանի ծնողներ ունի՝ դա ընդդիմությունն ու իշխանություն է»,- իր հերթին հավելեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Իսկ ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ու թեկնածուների մեջ էլ ռեյտինգային ընտրակարգի նկատմամբ դժգոհություն կա: Երեկ անգամ Տաշիրից ընտրված պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այդ ընտրակարգով ժողովրդին իրար դեմ են հանում: «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, ով դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք: Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Իսկ հակասություններ, իհարկե, լինելու են։ Մենք թողնելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու»,- հայտարարեց պատգամավորը:
Մինչդեռ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը բնական ու կանխատեսելի է համարում ռեյտինգային թեկնածուների միջեւ առկա լարվածությունը: «Երկու տարբերակ կա՝ ներքին հերթականությունը որոշում է կուսակցական նոմենկլատուրան, կամ դա որոշում է ժողովուրդը: Հիմա եթե ժողովուրդն է որոշում, ինձ համար անհասկանալի են այն պնդումները, դա վատ է: Եթե մենք ուզում ենք ժողովրդավարության մասնաբաժինը ավելացնել, ապա եկեք, ոչ թե կուսակցությունը որոշի այդ հերթականությունը, այլ ժողովուրդը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չէր բացառել, որ ընտրություններից հետո եթե պարզվի, որ Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգը լավ կարգավորված չէ, այն վերանայվի: «Ինչպես կարող է ընդհանրապես նման կարծիք լինել, այդ կարծիք արտահայտողները գիտե՞ն՝ իրենք լինելո՞ւ են հաջորդ խորհրդարանում, թե ոչ: Հաջորդ խորհրդարանում այդ մարդիկ պետք է ունենան 3/5-րդը, որ ԸՕ փոխեն: Կգա՞ն, կհիմնավորե՞ն՝ կփոխեն: Ես շարունակում եմ մնալ այդ համակարգի կողմնակիցը եւ գտնում եմ, որ շուտ է այդ ամբողջի մասին խոսելը»,- շատ կտրուկ հակադարձեց Հրայր Թովմասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT