Երևան
12 °C
«Ցավում են Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի համար եւ մարդկայնորեն չէի ցանկանա երիտասարդ մարդուն տեսնել անազատության մեջ: Սակայն եթե դա է պահանջում արդարադատության հաստատումը, ապա որքան էլ ցավալի, պետք է ընդունել այդ իրողությունը եւ սպասել գործի ընթացքին»:
«ՀԺ»-ի հետ զրույցում երեկ նման կարծիք հայտնեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով իր դիմումի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործին եւ այդ քրգործի շրջանակներում աղմկոտ զարգացումներին:
Հիշեցնենք, որ Բաբաջանյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա ՀՔԾ-ում իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պատգամավորը պնդում էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել եւ յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակներում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին նախօրեին մեղադրանք առաջադրվեց, իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվեց որպես կասկածյալ:
ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ որպեսզի ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ ընտրվեր ոչ թե նոր Սահմանադրությամբ նախատեսված 6 տարով, այլ դեռ գործող Սահմանադրությամբ՝ մինչեւ 70 տարեկանը լրանալը, մի խումբ պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը եւ այնպես արել, որ Հրայր Թովմասյանը 2018 թ. մարտի 21-ին նշանակվի ՍԴ նախագահ։ Ըստ ՀՔԾ-ի՝ այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով:
Սակայն այդ դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին։ Բայց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի այս դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել եւ հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։
Արման Բաբաջանյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
- Պարոն Բաբաջանյան, ձեր դիմումի հիման վրա ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել, որի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել: Դիմումը ներկայացնելիս սպասո՞ւմ էիք, որ դրան նման ընթացք կտրվի: Արդյո՞ք այս քայլով հնարավոր է հասնել երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամի լուծմանը:
- Դիմում ներկայացնելու իմ նպատակը Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի հաղթահարումն է ու սահմանադրական արդարադատության վերականգնումը: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության թեւերի առումով լեգիտիմության իմաստով հավասարակշռության խախտում կա. օրենսդիր եւ գործադիր իշխանությունները միանգամայն լեգիտիմ են, իսկ ահա դատական իշխանությունը, առաջին հերթին Սահմանադրական դատարանը զուրկ է լեգիտիմությունից, չի վայելում հասարակության վստահությունը: Այդ իրավիճակը չի կարող երկար շարունակվել, այն պետք է լուծում ստանա, եւ դիմում ներկայացնելու իմ քայլը պայմանավորված է այդ դրդապատճառներով:
Ինչ վերաբերում է դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի ընթացքին, ապա դետալների կամ առանձին դրվագների առումով առարկայացված սպասելիքներ չեմ ունեցել, ես վստահում եմ իրավապահ մարմիններին, եւ նրանք են որոշում, թե գործի շահերից ելնելով՝ ինչ քայլեր են անհրաժեշտ: Ինչպես նշեցի, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարումը համընդգրկուն, բազմաթիվ իրավական եւ քաղաքական քայլերից բաղկացած գործընթաց է, եւ իմ դիմումը այդ գործընթացի բաղկացուցիչներից է: Բնականաբար, ունեմ ներքին համոզում, որ նաեւ այս դիմումով հնարավոր է հասնել սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանը, ինչն էլ ինձ ստիպել է դիմել նման քայլի:
- Արդյո՞ք ձեր հաղորդման մեջ անուններ էիք նշել, թե՞ դրանք ՀՔԾ-ն է պարզել: Իսկ ժամկետների՞ մասը: Հատուկ քննչական ծառայությո՞ւնն է պարզել, որ Արա Բաբլոյանը եւ Արսեն Բաբայանը դիմումների ժամկետները փոխել են, թե՞ դուք եք այդ մասին նրանց տեղեկացրել:
- Ոչ, հաղորդման մեջ ես անուններ չեմ նշել, ես պարզապես հանգամանորեն նկարագրել եմ այն զեղծարարության սխեման, շղթան, որի միջոցով տեղի է ունեցել իմ եւ բազմաթիվ մասնագետների գնահատմամբ՝ սահմանադրական իշխանության բռնազավթում: Հաղորդման մեջ ես ներկայացրել եմ այն ժամկետային սահմանափակումները, որոնք հաղթահարելու նպատակով կատարվել են օրենքի կոպտագույն խախտումներ:
- Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե իրեն չեն ստիպել հրաժարական տալ, իսկ Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը չեն ընդունում իրենց առաջադրված կասկածն ու մեղադրանքը: Արսեն Բաբայանը, օրինակ, իր նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է համարում: Արդյո՞ք դուք կարող էիք որեւէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում նախաձեռնել:
- Ինչպես նշեցի, ես վստահում եմ իրավապահ մարմիններին եւ այս փուլում ձեռնպահ եմ մնում հավելյալ գնահատականներից: Կընդունեն նրանք իրենց մեղքը, թե ոչ, ինչ կպարզվի Գագիկ Հարությունյանի հրաժարականի դրդապատճառների հետ կապված՝ ցույց կտա ժամանակը եւ նախաքննության ընթացքը: Ինչ վերաբերում է կոնկրետ Արսեն Բաբայանին եւ Արա Բաբլոյանին, ապա անկեղծորեն ասեմ, ցավում եմ նրանց համար եւ մարդկայնորեն չէի ցանկանա երիտասարդ մարդուն տեսնել անազատության մեջ: Սակայն եթե դա է պահանջում արդարադատության հաստատումը, ապա որքան էլ ցավալի, պետք է ընդունել այդ իրողությունը եւ սպասել գործի ընթացքին:
- Պարոն Բաբաջանյան, երեկ տված հարցազրույցում դուք նշել եք, որ ձեր թիրախը Արսեն Բաբայանը չէ, եւ նպատակը նրա ձերբակալումը չէ: Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ձեզ բավարարի ձեր դիմումի հիման վրա հարուցված քրգործի ընթացքը:
- Իմ դիմումի նպատակը ոչ թե անձինք կամ պաշտոնյաներն են, այլ, ինչպես նշեցի, երկրում սահմանադրական արդարադատության հաստատումը: Դա, ի դեպ, մեկ քայլանի գործողություն չէ, այլ բազմաշերտ, բազմագործոն գործընթաց, որի շրջանակներում նաեւ ես առաջիկայում Ազգային ժողովում շրջանառության մեջ եմ դնելու օրենքի նախագիծ, որով առաջարկվում է, որպեսզի խորհրդարանը իրավաքաղաքական գնահատական տա Սահմանադրական դատարանի նախորդ երկու տասնամյակների գործունեությանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հասնել նաեւ ՍԴ անդամների անհատական լյուստրացիայի: Այս տիրույթում են իմ դիմումի նպատակները, եւ ես բավարարված կզգամ ոչ թե այս կամ այն պաշտոնյայի ձերբակալությամբ, այլ այն ժամանակ, երբ բոլոր այս քայլերի արդյունքում Հայաստանում կհաստատվի սահմանադրական արդարադատություն եւ կգործի հասարակության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան:
- Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել՝ ինչ ասել է «ՍԴ անդամների անհատական լյուստրացիա»: Այս քայլի վերջնական արդյունքը ո՞րը կարող է լինել:
- ՍԴ անդամների անհատական լյուստրացիա ասելով՝ հասկանում եմ առաջին հերթին այն, որ պետք է վեր հանվեն նախորդ տարիներին, տասնամյակներին նրանց կայացրած որոշումները, յուրաքանչյուրի անհատական քվեարկությունը, դրան նախորդած ու հաջորդած դեպքերն ու պատճառահետեւանքային կապերը: Այսինքն՝ պետք է վեր հանվեն այն գործոնները, որոնք ՍԴ անդամներին ստիպել են կայացնել այս կամ այն որոշումը: Լյուստրացիան իրականում ինստիտուտ է, որը մեզ պետք է ոչ միայն ու գուցե ոչ այնքան անցյալի, գործող դատավորների բարեվարքությունը պարզելու, որքան ապագայում ՍԴ անդամների ընտրության ժամանակ կիրառելու համար: Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է գործիք, որով ՍԴ անդամի հավակնություն ունեցող ցանկացած մեկին, հատկապես ապագա անդամներին մենք կկարողանանք քննության առնել՝ համոզվելու համար նրանց քաղաքական կապերի բացակայության, ընդհանուր բարեվարքության մեջ:
- Գործող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունը թեեւ քրգործերում ներառված է, բայց ի պաշտոնե նա անձեռնմխելի է: Երբ որ անհրաժեշտություն առաջանա նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, ապա անհրաժեշտ է լինելու ՍԴ անդամների համաձայնությունը: Սա որքանո՞վ է հավանական: Այստեղ դուք խնդիր չե՞ք տեսնում՝ իրավական առումով:
- Անկեղծ ասած՝ դժվարանում եմ կանխատեսել՝ ինչպիսին կլինի ՍԴ անդամների վարքագիծը Հրայր Թովմասյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ: Մակերեսային ընկալմամբ կա հավանականություն, որ նրանք կմերժեն այդ միջնորդությունը, ինչպես ԱԺ-ի հայտնի դիմումը:
Մյուս կողմից, եթե Հրայր Թովմասյանին անձեռնմխելիությունից զրկելու հիմքերը լինեն կուռ ու փաստարկված, իսկ ես հույս ունեմ, որ այդպես կլինի, ապա հազիվ թե ՍԴ անդամները գնան օրենքին հակադրվելու ճանապարհով ու հանուն Հրայր Թովմասյանի վտանգեն իրենց մասնագիտական ու անձնային հեղինակությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT