Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին

Այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր համար անընդունելի է ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելը:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է կարծում Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի և 2018-ի մարտին Հրայր Թովմասյանի կողմից իշխանությունը զավթվելու մասին, Ծառուկյանը պատասխանեց.

«Ամեն մեկը կարող է իր համար ձևակերպումներ անել: Այսօր ասել են՝ զավթել են, մենք պետք է տեսնենք հիմնավորումները, եթե դա անհիմն ա, եթե հանցակազմ կա, ուրեմն շատ լավ է արել, եթե հանցակազմ չկա, նա ով ներկայացրել է հոդվածը, այդ մարդը պատասխան է տալու: Կյանքը շարունակվում է... մարդիկ, իրենց պաշտոններն ու լիազորությունները հասկանալով, պետք է իրենց պաշտոնները ճիշտ օգտագործեն»:

Գագիկ Ծառուկյանը 2018-ի մարտին եղել է խորհրդարանում և մասնակցել ընտրական գործընթացներին, սակայն չգիտի, թե ինչպես է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ անդամ ու նախագահ:

«Ինչպե՞ս ա դառել, ես ուզում եմ իմանամ, ինչպե՞ս ա դառել, իրական առումով ճիշտ ա, ոնց Նիկոլ Փաշինյանը, ոնց Միրզոյանը: Ես նույն շտապողականությունը տեսել եմ այս հեղափոխությունից հետո այս կազմի մեջ, և դուք չպետք է մոռանաք, որ 5-6 դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ընտրվել են պատգամավոր եղած ժամանակ, որ ընտրվել են տարբեր պաշտոններում»:

Ապա Ծառուկյանն էլ իր հերթին հարց ուղղեց լրագրողներին. «Հիմա Զեյնալյանը ո՞նց ա ընտրվել Արդարադատության նախարար, պատգամավոր էր, հը՞ն: 6-7 դեպքեր կան, ու բոլորն էլ նույն սկզբունքով, նույն պահին դրել են իրենց թեկնածությունը, ընտրվել են ու գրել հրաժարականը»:

Վերադառնալով Հրայր Թովմասյանի գործին՝ Ծառուկյանն ասաց, որ եթե հայտ ներկայացողներն ապացուցեն, որ հանցանք ու հանցակազմ կա, իրենք կողմ են լինելու պատժին, քանի որ ոչ մի հանցագործություն չեն ուզում ծածկել:

«Բայց այսօր դրանք օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են: Մենք հանձնարարել ենք մեր մասնագետներին, որ ուսումնասիրեն ու քննարկումներին մասնակցեն, բայց իրենք ոչ մի քննարկման չեն մասնակցում»,- ասած Ծառուկյանը՝ նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցությանը ու մեղադրեց նրանց նաև, որ ճիշտ տնտեսական քաղաքականություն չեն վարում ու ծանոթով են հարկային արտոնություն տալիս:

Ծառուկյանն այնուհետեւ անդրադարձավ ներդրողներին արտոնություններ տրամադրելու հարցին ու դրա բարդ ընթացակարգերին՝ բերելով հարևան Վրաստանի օրինակը, որ մի օրում մի պատուհանով լուծում են բոլոր հարցերը:

«Վրաստանում կամ Բելառուսիայում, տեսեք, ներդրման համար՝ ինչ պայմաններ են գործում: Ներդրողը գալով՝ իրեն պետք է ուժեղ զգա, վստահ զգա: Հեղափոխությունից առաջ ասում էիք՝ ներդրման համար հերթ են կանգնելու, իսկ այսօր հարց ենք բարձրացնում, իրանցը՝ բոլորը ընդունելի ա, բոլորը փորձառու են, բայց ընդեղ փորձառու չկա...: Ով Փաշինյանի կողքով քայլել ա, պաշտոն ա ստացել, և այս մոտեցմամբ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2059 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս