Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից․ Նիկոլ Փաշինյան

«Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, որոնք ես կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու վրա։ Իմ գրպաննրում 20-25 լրատվամիջոցներ չկան, այդ լրատվամիջոցները ինչպես եղել, այնպես էլ շարունակում են հաջողությամբ մնալ նախկին ռեժիմի գրպաններում»․ կապանում շարունակվող ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսկերպ պատասխանեց պատկերավոր ասված՝ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումի մասին լրագրողներից մեկի հարցին։

Շարունակելով իր խոսքը՝ Փաշինյանը նկատեց, որ ինքը հիմա ապրում է այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը, բայց այն վերանորոգել է՝ սեւը դարձնելով սպիտակ։ Նույնը, ըստ վարչապետի՝ տեղի է ունենում պետական կառավարման համակարգի հետ։

Խոսելով սուպերվարչապետական համակարգի մասին՝ Փաշինյանը հիշեցրեց նախկինում իր արտահայտած մտքերից մեկը, որ ժողովրդավարության պարագայում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող, քանի որ այդ պարագայում ժողովուրդն է որոշում, թե ով է իշխանությունը։ Այսպիսով՝ Փաշինյանը հստակ արձանագրեց նաեւ, որ առաջիկա սահմանադրական փոփոխություններով պետական կառավարման համակարգի փոփոխություն խորհրդարանականից դեպի կիսանախագահական տեղի չի ունենալու։

Սահմանադրական փոփոխությունների նպատակը, ինչպես ընդգծեց նա՝ դատաիրավական համակարգի փոփոխություններին է միտված։ Չնայած դրան, ըստ վարչապետի, կարող են լինել նաեւ որոշ ընթացակարգային բարեփոխումներ։

Հարցին՝ արդյոք նպատակ կա ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից եւ նախագահ Հրայր Թովմասյանից՝ Փաշինյանն այսպես պատասխանեց․

«Ես ոչ մեկից ոչ ուզում եմ ազատվել, ոչ էլ չեմ ուզում ազատվել։ Ես ուզում եմ, որ ՀՀ-ն ազատվի կոռումպացված համակարգի բոլոր մնացորդներից, ՀՀ-ում լինի իրապես անկախ դատական համակարգ եւ ոչ թե այնպիսի դատական համակարգ, որը կօգտվի առիթից, որ գործող վարչապետը կամ կառավարությունը իրենց հարկադրանքի չեն ենթարկում, եւ կգնան իրենց համար ուրիշ հարկադրողներ եւ թելադրողներ գտնելու»։

Չնայած սրան, ըստ Փաշինյանի, ՀՀ դատական համակարգը ցույց է տալիս, որ ինքը կարող է եւ անցնում է առողջացման ճանապարհը եւ ՀՀ դատական համակարգում, ներառյալ ՍԴ-ում, կան բազմաթիվ դատավորներ, որոնք չեն ներքաշվել խարդավանքների եւ սեփական ժողովրդի եւ երկրի դեմ պատերազմելու ոմանց օրակարգի մեջ։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ իրավապահ համակարգին տրվող հանձնարարականների մասին հարցին․ ասաց, որ ՀՀ ամենատարբեր ոլորտների իրավական անվտանգությունը ապահովելու համար հանձնարարականներ կարող են լինել։

Մասնավորապես, ինչպես նշեց վարչապետը, կարող է լինել, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի հետ կապված ինֆորմացիա եւ այդ կապակցությամբ հանձնարարական լինի։

«Մեր կուսակցության անդամի հետ կապված եկել է ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիայով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ Իմ հարազատ մարդու հետ կապված է եկել ինֆորմացիա, դրանով զբաղվել են իրավապահ մարմինները, քրգործ են հարուցել, նախաքննությունը ավարտել են, գործն ուղարկել են դատարան, դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ։ Եթե ինձ հետ արյունակցական կապ ունեցող մարդու հետ է տեղի ունենում այս պրոցեսը, մյուս դեպքերում ինչո՞ւ պետք է չարվի․․․Հիմա էլ հակառակը, մեզ մեղադրում են, թե ինչու Գեորգի Կուտոյանին չէինք հետեւում, ինչու իր տանը օպերատիվ-հետախուզական գործողություն չենք անում, որ էն պահին, երբ իմանում ենք, որ ուզում է ինքնասպանություն գործի՝ գնայինք եւ կանխեինք։ Աբսուրդը հասել է այնտեղ, որ սրանում են մեզ մեղադրում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետին հարց ուղղվեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումների հաճախականության եւ պատգամավորներից ունեցած հնարավոր դժգոհության մասին։ Ասաց, որ ինչքան հանդիպում է՝ լրագրողները իմանում են։ «Կուզեի եւ իրենք էլ կուզեին, կարծում եմ, որ մեր շփումն ավելի հաճախ լիներ։ Մեր կուսակցությունը եւ մեր թիմը ընդհանրապես անհատների եւ ազատ մարդկանց քաղաքական թիմ է, այդ հանդիպումների ընթացքում դրվագներ են լինում, որ ես եմ դժգոհություն արտահայտում ինչ-որ բանից, դրվագներ են լինում, երբ որ իրենք են դժգոհ լինում ինչ-որ բանից, դրվագներ են լինում, երբ որ կառավարության ներկայացուցիչներն են ինչ-որ խնդիր տեսնում ԱԺ աշխատանքում, դրվագներ են լինում, երբ որ ԱԺ ներկայացուցիչներն են խնդիր տեսնում կառավարության աշխատանքում։ Մենք սովո՞ր ենք դրան, երբ որ ոչ մի քննարկում չկա, ոչ մի դժգոհություն չկա, բոլորը գոհ են, բոլորը երջանիկ են։ Նման բան չկա»,- պատասխանեց վարչապետը՝ հավելելով, որ ինքը մի շատ վատ սովորություն ունի, որ երբեք նույնիսկ իր աշխատանքից գոհ չի լինում։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա Փաշինյանի խոսքով գործող ՀՀ ԱԺ եւ կոնկրետ «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը, ով լուծարել է իր երկրի խորհրդարանը՝ ըստ ության ընդունելով, որ իրենց խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ խնդիր է դրել, որ նոր ԱԺ պատգամավորները լինեն ավելի երիտասարդ մարդիկ, որ միջազգային ատյաններում ավելի հաղորդակցվող լինեն։

«Էս պահանջը որտեղի՞ց է առաջացել ձեր կարծիքով, առաջացել է Հայաստանի խորհրդարանի եւ մասնավորապես մեծամասնության գործունեությանը հետեւելու արդյունքում, առաջացել է միջազգային ատյաններում Հայաստանի իմիջի փոփոխության արդյունքում։ Ինչի էսօրվա խորհրդարանական մեծամասնությանը կարելի՞ է համեմատել նախորդ մեծամասնությունների հետ, իհարկե չի կարելի, համեմատելու եզր էլ չկա»,- շեշտեց Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6971 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս