Վարդենիսի համայնքապետարանի՝ կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վերաբերյալ վարույթը դատարանում է

13/05/2025 schedule10:57

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով նախատեսված, Վարդենիս քաղաքի կարիքների համար կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններին դրական եզրակացություն տալու և համայնքապետարանի կողմից ընկերությանը վճարման ենթակա գումարի վերաբերյալ փաստաթղթերը համապատասխան բաժին ներկայացնելու համար նշված պաշտոնատար անձինք 2024 թվականի նոյեմբերի 4-ին կաշառք են ստացել տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու տեխնիկական հսկիչից:

Կաշառք ստանալու համար համայնքապետարանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար ընկերության տնօրենին ու տեխնիկական հսկիչին ևս մեղադրանք է ներկայացվել:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
407 դիտում

Իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին

Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք

Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա

Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց

2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից

Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան

Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել

Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի

Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ

Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ

ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները

Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել

«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան

Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի

«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության

Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը

Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին

Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին

Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան

Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով

Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ

Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել

Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել

Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել