Իրավակիրառ պրակտիկայի գիտահետազոտական դմփդմփիկը. վարչապետը Մեղրիում խոսեց Սարգսյան-Թովմասյան ենթադրյալ գործարքի մասին

«Իմ ելույթները չեն կրկնվելու, խնդրում եմ դրանք համարել մեկը մյուսի շարունակություն»: Մեղրիի քաղաքապետարանի դիմացի տարածքում հավաքվածների առջեւ սկսելով իր ելույթը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ քարոզարշավի հնարավորությունն օգտագործելու է՝ խոսելու կուտակված բոլոր հարցերի մասին, այդ թվում՝ Արցախի, Սահմանադրական դատարանի եւ այլն:

Փաշինյանը շեշտեց նաեւ, որ վարչապետ ընտրվելուց հետո արդեն երրորդ անգամ է այդ հրապարակում, որից մեկը ընտրությունների առիթով չի եղել: Սա, ըստ նրա, նշանակում է, որ իրենք այն իշխանությունը չեն, որ ընտրությունից ընտրություն է գնում համայնքներ:

Այս քարոզարշավի իր առաջին ելույթը Փաշինյանը նվիրեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի նկարագրությանը:

Ընդգծելով, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ բոլորը մտահոգություններ էին արտահայտում, թե այն նպատակ ունի երկարացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ Փաշինյանը հիշեցրեց, որ իշխանությունները դա հերքում էին՝ ասելով, թե դա արվում է մեր երկրի ինստիտուտների կայացման համար:

Ըստ Փաշինյանի՝ ասվում էր նաեւ, որ հեղափոխական փոփոխություններ են նախատեսվում, որն ամբողջ Եվրոպան ողջունում է: Իսկ ո՞րն էր փոփոխությունների՝ հայտարարվող նպատակը. որ ՍԴ անդամին այլեւս չառաջադրի խորհրդարանական մեծամասնությունը եւ նույն մեծամասնությունն էլ ընտրի:

Գործող Սահմանադրության մեջ ՍԴ անդամ առաջադրելու հնարավորություն տրվեց ՀՀ նախագահին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին: Եթե հաշվի առնենք, որ ԱԺ-ն էլ ընտրում էր ՍԴ անդամներին, Փաշինյանի կարծիքով, ստացվում էր, որ իշխանության 4 ճյուղերը մասնակցում են Սահմանադրական դատարանի ձեւավորմանը:

Սա՝ ըստ գրվածի: Իսկ ի՞նչ ունենք իրականում: Վարչապետի համոզմամբ՝ իրականում չունենք այդ Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան:

«Գործող Սահմանադրությամբ 6 տարին մեկ պետք է տեղի ունենա ՍԴ նախագահի ընտրություն: Եթե լսենք իրենց մեկնաբանությունը՝ հաջորդ ընտրությունը ե՞րբ պետք է տեղի ունենա՝ 2024 թվականին: Բայց իրենք նախատեսել են, որ ՍԴ նախագահը պետք է պաշտոնավարի 2035 թվականը: Այսինքն՝ ՍԴ նախագահի 2 ընտրություն էդ մարդիկ չեղյալ են արել: Դա նույնն է, որ 2018-ին խորհրդարան է ընտրվել, հաջորդ ընտրությունը 2023-ին պետք է լինի: Հիմա մենք խորհրդարանում ձեր ձայնով ունենք մեծամասնություն: Պատկերացրեք՝ գնանք մի հատ օրենք մտածենք, ասենք՝ չէ, լավ, ժողովուրդ ջան, ընտրել եք, լավ եք արել, մինչեւ 2035 թվական ընտրություն չի լինելու, որովհետեւ իրավակիրառ պրակտիկայի գիտահետազոտական դմփդմփիկը տենց մի հատ ինչ-որ բան է նշանակում: Ես էլ մինչեւ 2035-ը պիտի վարչապետ լինեմ: Տենց բան ո՞նց կլինի»,- հարց հնչեցրեց վարչապետը՝ հավելելով, որ նախկին իշխանությունները դա եւս մտածել են.

«Անցումային դրույթներում՝ էն ամենավերջում, գրել են՝ փոքր տառերով, որ էս փոփոխությունները չեն վերաբերում էն դատավորներին, որոնք ընտրվել են հին կարգով: Բայց հանկարծ չմտածեք, թե էն հին դատավորների համար են արել, թե վա՜յ, մեր դատավորներն են, կեղծված ընտրությունները մեզ համար լեգիտիմացրել են: Դա արվել է ուրիշ բանի համար, որովհետեւ երբ որ Սերժ Սարգսյանը եւ Հրայր Թովմասյանը նստած մկրատով ոլորտները բաժանելիս են եղել, պարզ հարց է. եթե Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի համար ստեղծում է հնարավորություն, որ նա ցմահ լինի ՀՀ ղեկավար, Սերժ Սարգսյանն էլ հո տենց էժան տղա չի, ջոմարդ է, պիտի ասի՝ դու էլ պիտի լինես ցմահ ՍԴ նախագահ, Հրայր ջան»:

Այնուհետեւ, ըստ Փաշինյանի, այս գործընթացն ավարտին հասցնելու համար պաշտոնավարման ավարտից ընդամենը 25 օր առաջ կազմակերպվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը, որպեսզի հասցնեն մինչ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը կազմակերպել Հրայր Թովմասյանին այդ պաշտոնին նշանակել:

«ԱԺ-ում նայել են, որ Հրայր Թովմասյանին պետք է ՍԴ նախագահ ընտրեին ԱԺ հերթական նիստում: Տեսել են, որ եթե Գագիկ Հարությունյանի հրաժարականը ձեւակերպեն մարտի 5-ին, չեն հասցնում մինչեւ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը, ԱԺ հերթական նիստով իրեն ընտրել ՍԴ նախագահ: Իրենց համար դա ի՞նչ պրոբլեմ է ո՜ր: Բռնել են, Գագիկ Հարությունյանի հրաժարականը ձեւակերպել են մարտի 2-ով, թույլ են տվել պաշտոնական կեղծիք: Այս գործով քրգործ է հարուցված՝ երկու մեղադրյալով. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանով, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանով գնացել է դատարան, դատարանը կորոշի»,- ասաց Փաշիինյանը:

Այսպիսով, ըստ վարչապետի, նոր Սահմանադրության ուժի մեջ մտնլուց 19 օր առաջ Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ նախագահ, եւ մինչեւ 2035 թվականը Հայաստանը զրկվել է երազանքի ՍԴ ունենալուց:

«Այսինքն՝ իրենց տրամաբանությամբ մենք պետք է ունենանք Սահմանադրության մեջ գծագրված ՍԴ, բայց էդ ՍԴ-ն պիտի չունենանք: Պատկերացնո՞ւմ եք՝ ունենանք Սահմանադրություն եւ չունենանք իրականություն: Եվ մեր պրոբլեմը, դեռ ընդդիմադիր ժամանակներից եմ ասել, հենց դա է, որ մեր Սահմանադրության մեջ գրված է մի բան, իրականության մեջ այլ բան է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ հեղափոխության ամենակարեւոր առաքելություններից մեկն այն է, որ մենք հիմա քայլ-քայլ Հայաստանում Սահմանադրության մեջ գրածը պիտի դարձնենք իրականություն:

Փաշինյանը հիշեցրեց, որ դա արդեն տեղի է ունեցել ընտրությունների պարագայում, երբ 2018-ի խորհրդարանական ընտրություններից սկսած՝ ՀՀ-ում չի եղել նույնիսկ մեկ գյուղապետի ընտրություն, որ կասկածի տեղիք տված լինի:

«Ասում են՝ իշխանությունը պատրաստվում է կեղծիքների մեխանիզմների: Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանի հետ բանավեճի ժամանակ ասում էի՝ դուք չեք հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում, ծիծաղում էր: Հիմա էդ մարդիկ չեն հասկանում՝ Հայաստանում ինչ է կատարվել: Ես ասել եմ՝ երկու ձեռքերս կկտրեմ, թույլ չեմ տա Հայաստանում արժանապատիվ, հպարտ քաղաքացու ձայնը որեւէ մեկը կեղծի: Եվ կեղծողի ձեռքերն առավել եւս կկտրեմ»:

Փաշինյանը կրկնեց իր այն միտքը, որ իրենք իրենց իշխանությունը երկարաձգելու խնդիր չունեն, եւ երբ ՀՀ քաղաքացին կորոշի, որ անձամբ ինքը պետք է գնա, ուրիշ գործով զբաղվի, ինքը կգնա եւ ուրիշ գործով կզբաղվի:

Վերադառնալով Սահմանադրական դատարանին՝ Փաշինյանն ասաց, որ իր քաղաքական գնահատականը հետեւյալն է. գործող Սահմանադրական դատարանը քոչարյանասերժական իշխանության վերջին մնացորդն է, եւ էդ մնացորդից ՀՀ ժողովուրդը պետք է ապրիլի 5-ին ազատվի:

«Ես ասացի, որ չեմ խառնվի դատական համակարգին, ու էդ մարդիկ ասում են, որ գործող ղեկավարը կանտրոլ չի անում դատական համակարգին, մենք անենք: Խելքին աշեցեք սրանց: Այո՛, եւ էդ անտեսանելի ձեռքերը նույնպես պետք է կտրենք այս սահմանադրական հանրաքվեով: Դրանց բոլորի շոշափուկները՝ իրենց կեղտոտ ձեռքերով, որ ուզում են Հայաստանը հետ գլորեն դեպի կոռուպցիայի, բեսպրեդելի, հուսահատության, օլիգարխիայի, հաստագլուխների ժամանակները, էդ անտեսանելի ձեռքերը պետք է կտրենք: Բայց դա ես չեմ որոշում, դա դուք եք որոշում…Ասում են՝ ձեզ տվել ենք իշխանություն, գնացեք լուծեք: Ո՛չ, իշխանությունը մերը չէ, իշխանությունը ժողովրդինն է: Էնքան են խճճել, սահմանադրական տեքստերը, ենթատեքստերը, միջազգային հարթակներում էնքան են խառնակչություն արել: Հետո վազում են, Եվրոպայի միջանցքներում սկսում են լացել, թե բա մեզ ճնշում են Հայաստանում, եվրոպացիներ ջան: Եկեք ձեր ժողովրդին ասեք, հլը դուրս եկեք փողոց ժողովրդին ասեք: Ընդհակառակը, էսօր ժողովուրդը մեզ մեղադրում ա, ասում ա՝ ոնց որ շատ եք նեյնիմ-նեյնիմ անում, էդ կարո՞ղ ա բան ա եղել: Ժողովուրդ ջան, ՀՀ-ում պետք է բոլոր ինստիտուտները 100 տոկոսով համապատասխանեն Սահմանադրությանը՝ ընտրական ինստիտուտը, խորհրդարանը, կառավարությունը պետք է համապատասխանեն սահմանադրությանը: Մենք ունենք ռազմավարություն, թե ինչպես իրականացնենք դատաիրավական բարեփոխումները: ՍԴ-ն վերջին ինստիտուտն է, որ պետք է համապատասխանեցնել»,- հայտարարեց Փաշինյանը՝ խնդրելով եւ կոչ անելով ապրիլի 5-ին գնալ տեղամասեր եւ գործող ՍԴ-ին ուղարկել տուն, ազատել աշխատանքից:  

Ելույթի ավարտին Փաշինյանն ընթերցեց հանրաքվեի առիթով գրած բանաստեղծությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3744 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է