Երևան
12 °C
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:
Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանության՝ շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։
Պետք է նկատի ունենալ, որ այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ։ Այդ փաստը հաստատող օրինակներն աշխարհում բազմաթիվ են: 2023 թվականին էլ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն ու նրանց նկատմամբ հանցանքների, դաժանությունների և վատ վերաբերմունքի բազմապիսի դրսևորումների:
Ցավոք, այսօրվա աշխարհում էլ իրականություն է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պարարտ հիմք ձևավորող էթնիկ հիմքով ատելությունը, այդ թվում՝ հայատյացության քաղաքականությունը:
Ընդգծում եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։
Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործարկումը պետք է լինի օրակարգային յուրաքանչյուրիս համար։
Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: Այն անդառնալի հետևանքներ է ունենում ամբողջ մարդկության ու մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի վրա:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը հանցագործության դատապարտման, արդարության վերականգնման և համանման արարքների կանխարգելման գործում»:
Հիշեցնենք, որ լրանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել
Վաղը՝ երեկոյան ժամերից, Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան
Իմ ամենաջերմ մաղթանքները Ֆրանսիային հուլիսի 14-ի կապակցությամբ. Միրզոյան
Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել. տեսանյութ
Սամվել Կարապետյանը հայտել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին. հայտարարություն
ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդը ժամանել է Կիև
ՆԳՆ ՓԾ-ն հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը
Բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Փաշինյանը՝ Մակրոնին
Խաղաղության արժեքն ամենալավը գիտեն պատերազմով անցած մարդիկ. Պետրոսյանն ամփոփել է իր այցերը Սյունիք և Վայոց ձոր
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի
Հայտնի է՝ ինչպիսին է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը. լուսանկարներ
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը. քաղաքացիները կարող են ուղարկել սպասարկման խնդիրները
Երեխան մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել դեպի Լանջազատ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Մարտունիում կայացած հանդիպմամբ ավարտեցինք «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների այս փուլը. Հակոբյան
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին
Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխան գտնվել է. որտեղ է աղջնակը
«Աբովյան» ՔԿՀ-ի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել. ՔԿԾ-ն ցույց է տվել Լիանայի և երեխայի պահման խուցը
Կրթվելը նորաձև է Մարտունիում. նախաարձակուրդային ամփոփիչ հանդիպումը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճ է գրանցվել
Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. Էրդողան
Փարիզում մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի լիագումար նիստին. Ալեն Սիմոնյան
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա աղջնակի որոնումը շարունակվում է
Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման, բարեկարգման աշխատանքները
Ինչ աշխատանքներ են կատարվել անցած շաբաթ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է. Գանձայում բացվել է Տերյանի վերականգնված տուն-թանգարանը
Ձևավորում ենք ռազմավարություն, որը կդառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ
Փոստանջյանի պնդումներն իրականության հետ աղերս չունեն. ՔԿԾ-ն՝ Լիանա Հարությունյանի վերաբերյալ գրառման մասին
Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4-ամյա աղջիկ է կորել. 2 ժամ է՝ որոնում են երեխային
Հայաստանը բարձր է գնահատում Մոնտենեգրոյի հետ հարաբերությունները. ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Վիճաբանություն Բջնիում. «Դեպի ճամբար» ճանապարհահատվածում արնանման հետքեր են հայտնաբերվել
Բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը. Նիկոլ Փաշինյան
Ուղերձը աշակերտներին հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. վարչապետը մասնակցել է Սևանի երաժշտական դպրոցի բացմանը
Սովորում ենք հաշվել. Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, նոր տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT