Երևան
12 °C
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործով.
«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են դատական իշխանությանն առնչվող այն բոլոր հարցերը, որոնք կապված են կա՛մ կոնկրետ հարցերով մարդու իրավունքների խնդիրների կա՛մ մարդու իրավունքների համակարգի հետ, առհասարակ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության, նրան առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերը: Պաշտպանի ուշադրության ներքո են նաև այն հարցերը, որոնք կապված են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի հետ և այս պահին ունեն արդիականություն:
Հաշվի առնելով, որ հարցն ունի հանրային նշանակություն՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ մի շարք հարցերի՝
Նախաձեռնված քննարկման ընթացքում հաշվի կառնվեն Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների պնդումները, ինչպես նաև մինչ այս պահը Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության հրապարակային հայտարարությունները: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ ուսումնասիրության առարկա կլինի նաև Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության և նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետ կապված հարցը:
Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի Գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայությանը: Անմիջական կապ կպահպանվի Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների հետ:
Այդ օրենքը նախատեսում է մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը վաղ կենսաթոշակի անցման կարգավորումներ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իրենց պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորների համար: Օրենքը հրաժարական ներկայացրած այդպիսի դատավորների համար նախատեսում է մինչեւ իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակ ստանալու հնարավորություն: Ընդ որում, ժամկետ է սահմանվել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:
Այսպիսի կարգավորմամբ օրենք մեր երկրում գործում է առաջին անգամ: Այդ կարգավորումն ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանի անկախությանն ու դատավորների կարգավիճակին: Այս մասին նշել է նաև Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) այդ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքում:
Վաղ կենսաթոշակին առնչվող կարգավորումների գործադրումը պետք է լինի բացառապես կամովին՝ առանց որևէ տեսակի ճնշման կամ անգամ նման ռիսկի:
Ցանկացած գործընթաց պետք է ընթանա հենց այս սկզբունքին խիստ համապատասխան:
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT