Երևան
12 °C
«Գոյություն չունեցող մարմնին հնարավոր չէ ճնշել». Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսպես արձագանքեց Հանրային խորհրդի նկատմամբ հնարավոր ճնշումների եւ Վազգեն Մանուկյանի հրաժարականի վերաբերյալ լրագրողների հարցին:
Պատգամավորը նկատեց, որ իր ստեղծման օրից Հանրային խորհուրդը երբեք չի առանձնացել հանրային կյանքում առանձնահատուկ գործունեությամբ: «Ես հույս ունեմ, որ հետայսու մենք իսկապես կվերաիմաստավորենք Հանրային խորհրդի դերը եւ նշանակությունը: Եվ եթե մենք այդ սահմանադրական մարմինը շարունակելու ենք կարեւորել, ուրեմն՝ պիտի կարեւորենք նաեւ, թե ինչ ենք ակնկալում այդ մարմնից եւ ինչպիսի հաղորդակցության խողովակներ ենք պատկերացնում այդ մարմնի հետ եւ, ամենակարեւորը, պետք է քաղաքական չեզոքության ամենակարեւոր սկզբունքը դնենք մեր առաջ որպես այդ մարմնի արդյունավետ գործունեության կարեւոր նախապայման եւ այդպես կազմակերպենք Ազգային ժողով-Հանրային խորհուրդ-Կառավարություն միասնական ներդաշնակ աշխատանքը»,- ասաց Բաբաջանյանը:
Լրագրողներից մեկը Բաբաջանյանին հիշեցրեց Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունից, ըստ որի՝ առանց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու նա Մանուկյանին հեռացնելու նախաձեռնությամբ հանդես չէր գա:
«Ես հասկանում եմ Վազգեն Մանուկյանի բոլոր ապրումները, վերջին շրջանի զգացողությունները, բայց պիտի հավաստիացնեմ, որ ոչ մի առնչություն, ոչ մի համաձայնություն չի եղել վարչապետի հետ. ես նրա հետ նույնիսկ չեմ հանդիպել այս ամբողջ ժամանակահատվածում, նրա հետ ոչ մի հաղորդակցություն չեմ ունեցել: Բայց եւ ասեմ, որ հասկանում եմ Վազգեն Մանուկյանին, որ իր գործունեության առնվազն վերջին 20 տարիները եղել են պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում: Նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, ինքը չխորշեց գնալ եւ նրա հետ շարունակել քաղաքական տանդեմի շրջանակներում գործունեություն ծավալել եւ ընդունել առաջարկը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասով»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Մանուկյանը ոչ միայն համագործակցել է իշխանությունների հետ, այլեւ մշտապես հանդես է եկել իշխանության աջակցության դիրքերից, թեեւ թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ, թե՛ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, պիտի պահպաներ քաղաքական չեզոքությունը:
Անդրադառնալով Հանրային խորհուրդ ունենալու նպատակահարմարությանը՝ Բաբաջանյանն ասաց, որ «չենք կարողանում Հանրային խորհրդի գործունեության արդյունավետ միջոցներ ստեղծել, ապա այն Սահմանադրությունից դուրս դնելու ոչ մի լուրջ խոչընդոտ չկա», Ազգային ժողովը կարող է այդ հարցը լուծել:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը դիմել էր ՀՀ վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին պաշտոնից ազատելու պահանջով: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեր զրույցում հայտնել էր, որ Բաբաջանյանի դիմումում որոշակի անճշտություններ կան: Բանն այն է, որ Հանրային խորհրդի նախագահին պաշտոնից հեռացնելու հարց վարչապետը կարող էր բարձրացնել միայն նրա պաշտոնավարման մեկ տարին լրանալուց հետո: Մեկ տարին լրանալու է ապրիլի 4-ին:
Պատգամավորին հարց ուղղվեց նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ի պատասխան՝ նա ասաց, որ Ազգային ժողովն առաջնային մանդատ ունեցող մարմին է եւ ունի պարտականություն ու գործիքներ այդ իրավիճակից դուրս գալու, սակայն իշխող խմբակցության մոտ կամքն է բացակայում՝ այդ խնդիրը հիմնավորապես լուծելու: «Իմ պատկերացմամբ՝ մենք շատ ենք հապաղել, կան համապատասխան միջոցներ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ այս դատարանին դուրս դնելու եւ նոր դատարան կազմավորելու համար»,- նշեց Բաբաջանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT