Երևան
12 °C
Նախկին իշխանությունների «իրավապաշտպան գունդը» ցնծության մեջ է՝ Հայաստանում նոր «քաղբանտարկյալ» է հայտնվել: Խոսքը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մասին է, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու (պարզ ասած՝ ինչ-որ փաստաթղթի ստացման ամսաթիվ կեղծելու) մեջ: Ու հիմա նախկիններին սատարողներն ահավոր աղմուկ են բարձրացրել՝ «սա խայտառակություն է», «սկի 37 թվին սենց բաներ չէին լինում», «ո՞վ է տեսել, որ նման չնչին բանի համար մարդուն ազատազրկեն», «սա ակնհայտ քաղաքական հալածանք է», եւ այլն: Մի խոսքով՝ ի՞նչ կարիք կար նման չնչին բանի համար անհանգստացնել, մարդը «մի մուշտի է տվել», եւ վերջ:
Իրականում դա, իհարկե, այնքան էլ անմեղ «վրիպակ» չէր: Առանց իրավական նրբություններին մանրամասն անդրադառնալու՝ պարզապես նշենք, որ եթե այդ փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը չփոխվեր, 2018-ին Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ կդառնար ոչ թե մինչեւ 2030 թ., այլ ընդամենը 6 տարով (համենայն դեպս՝ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության): Այսինքն՝ Արսեն Բաբայանն ինչ-որ փաստաթղթում ինչ-որ թիվ է փոխել, որի արդյունքում ՀՀ առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարի պաշտոնավարման ժամկետն ըստ էության ապօրինաբար երկարացվել է: Հարց է ծագում՝ կարելի՞ է սա համարել պատահական վրիպակ: Նույն հաջողությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է ասել՝ «լավ, ի՞նչ եք իրար խառնվել, հիմա նախագահի թեկնածուն 25 տոկոս էր ստացել՝ սխալվել-գրել եմ 52, արժե՞ մի թվի համար մեղադրել, հո 37 թի՞վը չի»: Եվ ընդհանրապես՝ եթե ինչ-որ մեկը պաշտոնեական կեղծիք է կատարում, որը քաղաքական լուրջ հետեւանքներ է ունենում, կարելի՞ է այդ կեղծիքի համար պատասխանատվության կանչելը համարել քաղաքական հետապնդում:
Հիմա՝ «37 թվի վերադարձի» մասին: Այո, եթե իրավապահները նախկինում կատարված բոլոր մեծ եւ փոքր հանցագործությունները բացահայտեն ու բոլորին պատասխանատվության ենթարկեն, Հայաստանում 37 թվից ավելի ծանր իրավիճակ կլինի: Բայց ինչո՞ւ է այդպես: Որովհետեւ նախորդ առնվազն երկու տասնամյակներում պետական կառավարման ողջ համակարգը հիմնված է եղել հանցավորության եւ կոռուպցիայի վրա: Սա, իհարկե, չի նշանակում, թե համակարգում ընդգրկվածները բոլորն առանց բացառության հանցագործներ են եղել, բայց համակարգն այնպիսին է եղել, որ հաջողությունների հասնելու համար ցանկացած պաշտոնյա պիտի կատարեր «շեֆի» ապօրինի հրահանգները, պիտի աչք փակեր անօրինականությունների վրա, պիտի ուժերի ներածին չափով ընտրություններ կեղծեր եւ այլն, հակառակ դեպքում կամ որեւէ պատրվակով կհեռացվեր աշխատանքից, կամ ամբողջ կյանքում կգոյատեւեր շարքային պաշտոնյայի համեստ աշխատավարձով՝ զուգահեռաբար արժանանալով գործընկերների ամենօրյա ծաղրուծանակին: Ապօրինություններ կատարելու պարտավորություններ ունեին բոլորը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները, գյուղապետերը, հիվանդանոցների գլխավոր բժիշկները, բուհերի ռեկտորները եւ այսպես շարունակ: Նույնիսկ մասնավոր ընկերություններում (հիշեք ՍԱՍ սուպերմարկետի կոլեկտիվի նախընտրական ժողովի ձայնագրությունը) հաջողության հասնելու համար անհրաժեշտ էր առավելագույն թվով «մարդ ապահովել» ընտրություններին: Համակա՛րգն էր այդպիսին: Եվ այդ համակարգն, ի դեպ, ինքն իրեն չէր ստեղծվել. կառուցվել էր հետեւողական աշխատանքի արդյունքում: Իսկական «37 թիվը» հենց այդ տարիներին էր, երբ ցանկացած մեկը, ով կհամարձակվեր չկատարել վերադասի ապօրինի հրամանները, կարող էր ոչ միայն զրկվել աշխատանքից, այլեւ որեւէ պատրվակով հայտնվել բանտում:
Իսկ հիմա, երբ նախկինում կատարված մի քանի դրվագներ են բացահայտվում, այդ ամենը գնահատվում է որպես «37 թիվ»: Գնահատողների թիկունքում էլ նրանք են, ովքեր ժամանակին իրենց ենթականերին ստիպել են կատարել այդ կեղծիքները: Երեւի այնուամենայնիվ խղճի խայթ են զգում, որ իրենց ապօրինի հրամանների պատճառով այսօր այդ մարդիկ հայտնվել են ամբաստանյալի աթոռին, իսկ իրենք ազատության մեջ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT