Սլովենիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանն ընդունել է Տանյա Ֆայոնին

15/04/2025 schedule19:39

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին:

54461_b.jpg (581 KB)54460_b.jpg (573 KB)

Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու և ընդլայնելու նպատակով:

54462_b.jpg (587 KB)54459_b.jpg (598 KB)

Տանյա Ֆայոնը ևս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը և հավելել, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:

54458_b.jpg (599 KB)

Նիկոլ Փաշինյանը և Տանյա Ֆայոնը քննարկել են տարածաշրջանային նշանակության թեմաներ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

54457_b.jpg (722 KB)

Իր հերթին Տիկին Ֆայոնը վերահաստատել է Սլովենիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով երկխոսության և դիվանագիտական փոխգործակցության կարևորությունը:
Միաժամանակ նա շեշտել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում:

54456_b.jpg (701 KB)

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցությանն ու սերտ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
463 դիտում

ՍԴ-ն «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը հակասահմանադրական չի համարել, 2 կարգավորում է մեկնաբանել. Վարդանյան

Բոլոր հղիներին 35-37 շաբաթականում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում. ինչ է այն

44-օրյա պատերազմում ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ է արել, մյուսը՝ տվյալներ տվել. Սուքիասյան

Քոչարյանը հայտնել է՝ երբ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Եմենի նավթային նավահանգիստը. կան զոհեր. տեսանյութ

Քրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը

Հեշտ է օտար ափերից ճոռոմ խոսքեր, կենացներ ու ճառեր ասել, իրական հայրենասերն իր երկրում արարողն է. Չախոյան

Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ վարույթները դատարանում են

ՄԱԿ-ի վեհաժողովը ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել

Ֆլորիդայի համալսարանում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. տեսանյութ

Եվրոպական երկրները միանում են Ուկրաինայի հարցով գործընթացին

Էջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է

Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր

Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին

Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը