Երևան
12 °C
«Պիտի արձանագրեմ, որ այլևս անշրջելի իրողություն է ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգը»:
Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Իմ ֆեյսբուքյան էջի #հատիկառհատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացն ի ցույց դնելն է, ի ցույց դնելն է, որ այս գործընթացում Կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։
Միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձված գույքերի թվարկումը սկսել եմ և կշարունակեմ, որը հասանելի է բոլորին։ Բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ։
Այսինքն՝ այս 530 միլիոն դոլարի գույքերը և դրամական միջոցներն արդեն իսկ վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը։
Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1․7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։
Վերը նշված, վերադարձված և կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։
Այդ գույքերը #հատիկառհատիկ վերադարձվում են և վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1․5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռքբերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում»- նշել է վարչապետը:
Խոսելով վերադարձվածի մասին առավել մանրամասնորեն՝ վարչապետը հայտնել է, որ արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են «Գոլդեն փելես Ծաղկաձոր» հյուրանոցը, ԱՕՔՍ–ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում և մարզերում։
«Այս թեմային, սակայն, պետք է նայել նաև այլ դիտանկյունից։ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21․8 տոկոս փայաբաժին ունի՝ իմ տված խոստմանը համաձայն։ Այս փայաբաժինն ինքնին մի քանի հարյուր միլիոն դոլարի շուկայական արժեք ունի։ Բայց սա ամբողջական պատմությունը չէ․ 2018–ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ–ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդ յոթնամյա շրջանի, այսինքն՝ 2011–2017 թվականների հետ համեմատած։ Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում։
Բայց սա դեռ ավելին չէ․ 2024 թվականին ԶՊՄԿ–ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջե։ Այսինքն՝ միայն ԶՊՄԿ–ի շուրջ մեր համբերատար, հետևողական գործողությունների արդյունքում, որը, ընդ որում, միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի, միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը։
Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի նաև «Ամուլսարի» պրոբլեմը բարեհաջող հանգուցալուծելը և Հայաստանի Հանրապետության՝ 12․5 տոկոս փայաբաժին ձեռքբերելը, և ազդակիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը, «Վիվասել» ընկերության վաճառքն ու Կառավարության 20 տոկոս փայաբաժին ձեռքբերելը։ «Վիվա Արմենիա» ընկերությունն էլ 2025 թվականին, բացի վճարած հարկերից, պետական բյուջե է վճարել 2 միլիարդ դրամ փայաբաժին»,- ընդգծել է վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը
Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը
Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել
Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները
Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT