ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք. տեսանյութ

22/04/2025 schedule11:35

ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։

Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:

«Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հսկիչ գնման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված 0․7 լ տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։ 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ չժանգոտվող պողպատյա տարա, որը լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված տարբեր անվանումներով 82 շիշ օղի։

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն և արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում՝ վճարելով նաև տարեկան պետական տուրք։

Պարզվել է, որ նշված հասցեում օղու արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։

Ձեռքբերված տեղեկություններով՝ կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, և առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ Քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության և իրացման գործունեություն իրականացնելուց:

Հիշեցնենք, որ անհայտ ծագում ունեցող կեղծ ալկոհոլային խմիչքների ձեռքբերումից խուսափելու նպատակով քաղաքացիները կարող են օգտվել հսկիչ նույնականացման նշանների սկանավորման «E-MARK» բջջային հավելվածից՝ այդ կերպ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
532 դիտում

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

Ամենակեղծ թեզն է՝ թե Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը ստացել է ուզածը, շատ կարևոր բան է կորցրել. Ալեքսանյան

Որոշ երեխաների մասով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունել յոթ տարին լրանալու դեպքում. ԿԳՄՍ նախարար

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Կիևը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. Զելենսկի

Քոչարյանը քաղաքական աղբանոցում է, դուրս գալու շանս չունի, «Գելափ»-ի պես կենդանուն պետք չէ հավատալ. տեսանյութ

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ընդդիմության և հասարակության որոշ շերտի հիացմունքը Ալիևի նկատմամբ. տեսանյութ

Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցությունները. պատճառը հայտնի է

Ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Խուդաթյանը՝ Վայգանդին

Տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ. Արմեն Խաչատրյանը մանրամասնել է՝ ով է Լուի Ֆլիշին

Թրամփը մտադիր է մեկնել Ստամբուլ, պաշտոնական Անկարան, սակայն, տեղեկություն չունի այդ այցից

Ինչու վարչապետը գնաց Մոսկվա. ինչ մեսիջ պետք է փոխանցի Հայաստանը Եվրամիությանը. տեսանյութ

ԲՏԱ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել են «Ինժեներական քաղաք»

Պետության գործառույթն է ապահովել արդար և մրցակցային բիզնես միջավայր. Պապոյանը՝ ՄՊՀ ներկայացուցիչներին

Պատրաստ ենք համատեղ աշխատանքի, վերահաստատում եմ մեր հանձնառությունը. Շիրակի մարզպետն ընդունել է ՄԻՊ-ին

Քարկոփ-Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը որոշակի ժամանակահատվածով մասնակի կսահմանափակվի

Իշխանության եկան ծակ վերնաշապիկով, կարճ ժամանակ անց դարձան Forbes-ի չափանիշներով միլիարդատերեր. Ալխաս Ղազարյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Մենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը, թույլ չենք տալու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Նորընտիր Հռոմի Պապի առաջին արտագնա այցի ուղղությունը հնարավոր է Թուրքիան լինի

Երևանում օդում փոշու պարունակությունը մայիսի 11-ին 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հրաշք Սյունիք. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Դատախազությունը «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձման պահանջ է ներկայացրել

«Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը այնպիսի ինֆորմացիայի է տիրապետում, որ ոչ մի տեղ չեք գտնի. Քոչարյան

Գառնիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել է հիվանդանոց

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան. ՔԿ նախագահը՝ 44-օրյա պատերազմի մասին

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները

Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 12-ին

Առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը

Լոռիում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հոտն արածեցնող հովիվը մահացել է, մի քանի անասուն՝ սատկել

«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան

Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ