Հայաստանում գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ

15/04/2025 schedule12:43

Մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն, ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ 

Այս մասին Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2024 թվականի կատարողականի մասին զեկույցը ներկայացնելիս:

«Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վեթթինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով: Նախ՝ ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան, և ճշգրիտ հավատարիմ ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո՝ Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60 %-ով նշանակվել է 2018 թվականից հետո։

Նաև չմոռանանք, որ մենք, բառիս բուն իմաստով, զրոյից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել երեք՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ դժվար է խոստովանել, բայց  իրականություն է, որ հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մնացած դատարանների ընկալումներից։

«Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները և դրանց լուծումները այնքան էլ պարզ չեն, որքան կարող են թվալ. վարչապետի պաշտոնի իմ յոթ տարվա դիտարկումների համաձայն՝ այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատված է Հայաստանում:

Այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է: Այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը երբեմն ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին ժողովրդական առածին, և անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա, թերևս, ամենավառ օրինակն են»,- հայտարարել է վարչապետն ու հավելել, որ նույն այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի, և դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։

Վարչապետի խոսքով՝ այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե՛ օպերատիվ, թե՛ քննչական, թե՛ դատախազական, թե՛ դատավարական օղակներում։ 

«Ամո՞թ է 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։

Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը արած չլինեի նման վիճակ չունենալու համար՝  սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի՝ շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր և անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։

Բայց նշանակո՞ւմ է՝ իմ ասածն արձանագրում է, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն: Ո՛չ, ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք և հրաժարվելու ենք, որ անկախ և արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ և աներկբա: Բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել և լուծել խնդիրները և այս ճանապարհին լինել սկզբունքային և հետևողական»,- հավելել է Կառավարության ղեկավարն ու հայտարարել, որ ուրախ է արձանագրել՝ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ՝  դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, որոնք վերը նշված օրակարգը իրենց անձնականն են համարում:

Նիկոլ Փաշինյանը հավաստել է, որ  այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության և Կառավարության աջակցությունը։

«Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով և դրանց լուծում փնտրելով: 

Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն պրոբլեմի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգը էականորեն հեռացրել ենք ժողովրդից»,- եզրափակել է վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
492 դիտում

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի

Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից

ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ. նախարար

Որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանյան լճում

FacePass-AMIO դեմքի սկանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է

2018-ից մեր օրակարգում է նոր Սահմանադրությունը, չպետք է այն կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան