Հուսանք, որ ՍԴ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցում անաչառ որոշում կկայացնի․ Մակունց

Օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի դերը եւ հեղինակությունը բարձրացնի եւ վերականգնի հանրության վստահությունը դատարանի նկատմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ Մակունցի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը հենց դրա համար են սկսել:

«Մենք համարում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը պետք է արվի՝ անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենանք, թե Սահմանադրական դատարանն ի վերջո ինչպիսի եզրակացություն կկայացնի ներկայացված իրավական հիմքերի վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ դա որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսանում դատարանի վարկանիշը վերականգնելու առումով: Սա միակ քայլը չէ, որ պետք է կատարվի այդ ուղղությամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում»,- ասաց Մակունցը:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, Մակունցն ասաց, որ դրանք կորոշեն ՍԴ դիրքորոշման հրապարակումից հետո։

Մակունցը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի շուրջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այլ դիրքորոշում չի ներկայացվել․

«Հենց մենք ենք ներկայացրել նախագիծը, եւ այդ առնչությամբ որեւէ այլ դիրքորոշում պատգամավորները չեն ներկայացրել»,- ասաց Մակունցը:

Հարցին, թե արդյոք խորհրդարանական այլ խմբակցությունները կսատարե՞ն «Իմ քայլի» նախաձեռնությանը, Մակունցը նշեց.

«Ձայների այն քանակը, որը անհրաժեշտ է նախագիծը ՍԴ ներկայացնելու համար, «Իմ քայլը» խմբակցությունում բավարարում են: Բայց մենք շեշտադրում ենք արել, որ սա բացառապես «Իմ քայլը» խմբակցության հարցը չէ, եւ բոլոր խմբակցությունները պետք է շահագրգռված լինեն հարցի պատշաճ քննությունն իրականացնելու գործընթաց սկսել»,- ասաց նա: 

Անդրադառնալով հարցին, թե Սահմանադրական դատարանն այս կազմով կկարողանա՞ անաչառ քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արձագանքեց․

«Պետք է, նախեւառաջ, առաջնորդվել այն ելակետով, որ Սահմանադրական դատարանի դատավորները կկայացնեն բացառապես իրավական փաստարկների հիման վրա որոշում: Չեմ ուզում նախապես որեւէ դիրքորոշում ներկայացնել: Հուսանք, որ կկայացնեն անաչառ որոշում»,- ասաց Մակունցը՝ նշելով, որ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց փաստարկները, հիմնավորումները ծանրակշիռ են:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2953 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս