Երևան
12 °C
Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե Սահմանադրական դատարանի 2 դատավորի նկատմամբ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել, մասնավորապես նրանց արտաամուսնական կապերի վերաբերյալ, եւ առաջիկայում նրանց նկատմամբ հրաժարականներ կայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ վաղ կենսաթոշակային համակարգից օգտվելու դրդմամբ: Այս լուրը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հրապարակավ հերքեց, սակայն որոշ շրջանակներ շարունակեցին այն տարածել։
Թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին է պատասխանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
- Տիկին Ջուլհակյան, նախկին իշխանություններին հարող լրատվամիջոցներն անցյալ շաբաթ դաշտ նետեցին տեղեկություններ, իբրեւ իշխանությունը փորձում է ճնշման միջոցով հեռացնել ՍԴ անդամ-դատավորներին։ Եվ թեպետ ոստիկանությունն էլ պաշտոնապես հերքեց, սակայն նույն շրջանակները շարունակում են պտտել այդ ինֆորմացիան։ Զուգահեռաբար պնդումներ եւ տեսակետներ են հնչում, որ սա նախկին իշխանությունների ձեռագիրն է, եւ իրենք նույն անմաքուր տեխնոլոգիաները կիրառել են նաեւ իշխանության եղած տարիներին։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը, արդյոք փակուղու առա՞ջ կանգնեցնել ՍԴ այն անդամներին, որոնք, հնարավոր է, ցանկություն ունեին օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու իրավունքից։
- Վերջին օրերին ծավալված հիստերիան, որը արդեն վերածվել է շանտաժի, փորձ է՝ ճնշում գործադրել այն դատավորների վրա, որոնք, ըստ նրանց տեղեկությունների, պատրաստվում են օգտվել վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից եւ սեղմել իշխանության՝ իրենց պարզած ձեռքը։ Չեմ բացառում, որ նախկին հանցավոր ռեժիմին հարող խմբակը եւ նրանց սպասարկող, լրատվամիջոց ներկայացող խմբերը ունեն որոշակի տեղեկություն առ այն, որ գուցե ՍԴ որոշ անդամներ իսկապես պատրաստվում են օգտվել այդ իրավունքից։ Քանի որ բազմիցս խոսել ենք, որ ՍԴ-ն նախկին ռեժիմի վերջին բաստիոնն է, որը նրանք փորձում են ամեն գնով պահել, հիմա էլ փորձում են նման էժանագին, մանիպուլատիվ քայլերով վիժեցնել Դատարանի ճգնաժամի լուծման գործընթացը։ Դատելով աղմուկի բարձրությունից եւ կոնկրետ շրջանակների հնչեցրած թեզերից՝ կարող ենք եզրակացնել, որ, այո՛, նրանք վախեցած են այդ հեռանկարից եւ հիմա, անուղղակիորեն սպառնալով եւ դա ներկայացնելով իբրեւ իշխանությունների գործելաոճ, փորձում են այդ քայլին դիմել՝ հույս ունենալով, որ վաղաժամ կենսաթոշակի գործընթացին կխոչընդոտեն։
- Այսինքն՝ փորձում են հոգեբանական ճնշո՞ւմ գործադրել, որովհետեւ ստացվում է՝ այն դատավորները, որոնք հրաժարական կտան, ընկալվելու են որպես արտաամուսնական կապեր ունեցող։
- Սա ոչ միայն հոգեբանական ճնշում, այլ նաեւ ուղղակի կեղտոտ շանտաժ է։ Իրենք ի՞նչ են անում․տեղեկատվական դաշտ են գցել մի թեզ, թե իբր կան դատավորներ, որոնք ունեն արտաամուսնական կապեր եւ իբր իշխանությունները այդ տեղեկությունների միջոցով փորձում են շանտաժի ենթարկել այդ դատավորներին, եւ այ տեսե՜ք, որոնք կգնան հրաժարականի, ուրեմն ունեցել են արտաամուսնական կապեր։ Սա կեղտոտ տեխնոլոգիա է, որը նախկինում բազմիցս տեսել ենք։ Ամերիկյան մի շատ զվարճալի ֆիլմ կա՝ շան ու շան պոչը շարժելու մասին, որտեղ նման քաղտեխնոլոգիաները ցանկալի արդյունք են ապահովում։ Ես կարծում եմ՝ կան որոշ առանձնյակներ, որ չափից շատ են այդ ֆիլմը դիտել եւ հիմա փորձում են առօրյա կյանքում այդ ֆիլմի հնարքները կիրառել։ Կարծում եմ՝ նրանց մոտ դա չի ստացվելու։ Նույնիսկ եթե այս շանտաժն իր արդյունքը տա, միեւնույն է, դա իրենց չի փրկելու, որովհետեւ այնպես չէ, որ ՍԴ ճգնաժամը մնալու է չլուծված։ Հետեւաբար, այս ջանքերն ապարդյուն են։ Նրանք կարող են իրենց հոգեվարքային եւ փրփուրներից կախվելու վերջին գործողություններն էլ իրականացնել, բայց դրանք որեւէ մեկին չեն կաշկանդում եւ որեւէ ազդեցություն չեն ունենալու, իրենք չեն կարողանալու պահել այդ վերջին ատյանը, որով փորձում են իրենց հակաժողովրդավարական գործողությունները շարունակել։ Այս կեղտոտ եւ միայն կոնկրետ շրջանակների հատուկ քայլերը իրենց արդյունքը չեն տալու։
- Տիկին Ջուլհակյան, ԱԺ նախագահն այս օրերին հայտարարեց, որ ՍԴ ճգնաժամը շարունակվում է, բայց որեւէ հանգուցալուծում դեռ չկա։ Ինքներդ նշեցիք, որ հարցը, միեւնույն է, լուծվելու է, ավելին՝ ձեր խմբակցության պատգամավորները բազմիցս հայտարարել են ճգնաժամի լուծման մի քանի տարբերակների մասին։ Դրանցից մեկն էլ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագիծն էր, որի ժամկետը, սակայն, մոտ 2 ամսից ավարտվելու է։ Եվ եթե դատավորները այս ճնշման ֆոնին չօգտվեն այդ իրավունքից, կստացվի՝ այս տարբերակն էլ է տապալվում։ Միեւնույն ժամանակ, այս շաբաթ հայտնի դարձավ, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման պրոցեսը գործնական փուլ է մտել։ Սա երկարատեւ գործընթաց է, բայց արդյոք քաղաքական որոշո՞ւմ ունեք, որ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով եք լուծելու խնդիրը, ճգնաժամի հարցը։
- Այո, ՍԴ ճգնաժամը շարունակում է մնալ չլուծված, եւ մենք շարունակում ենք ապրել մի երկրում, որն ունի ՍԴ ճգնաժամ։ Քննարկվում են այլ տարբերակներ, բայց այս պահին չեմ բարձրաձայնի, սակայն չէի ուզենա հանձնաժողովի ստեղծման գործընթացը կապել ՍԴ ճգնաժամի լուծման հետ։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է եղել դեռեւս նախորդ տարի՝ Արդարադատության նախարարության մշակած դատաիրավական բարեփոխումների 2019-23թթ ռազմավարությամբ, եւ փետրվարին արդեն իսկ պետք է ստեղծվեր հանձնաժողովը։ Այն ստեղծվելու է գլոբալ առումով սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար, եւ ոչ երբեք կոնկրետ ՍԴ ճգնաժամի լուծման։ Իմ գնահատմամբ՝ այդ գործընթացը նվազագույնը մեկ տարի կարող է տեւել։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ այդ ճոխությունը՝ այդքան ժամանակ ապրել նման կազմով եւ լեգիտիմության նման պակասով ՍԴ-ով։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում այլ տարբերակով հանդես կգանք։ Բայց դեռ ժամանակ կա, ու ես չեմ բացառում, որ կլինեն անդամներ, որոնք կօգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից։ Եթե չօգտվեն, արդեն այլ տարբերակ առաջ կգա․իշխանությունը պատրաստ է բոլոր սցենարներին։
- Հրայր Թովմասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա անունը շրջանառվում է նաեւ այլ քրեական գործերով, այդուհանդերձ շարունակվում են այն պնդումները, թե նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Սա ե՞ւս ձեր նշած քաղտեխնոլոգիաներից մեկն է։
- Դա, իհարկե, տեխնոլոգիա է, բայց ընդհանրապես չաշխատող, եւ միայն Հայաստանում չէ։ Եթե ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը, որոնք ավտորիտար կամ կիսաավտորիտար վարչակարգից անցում են կատարել ժողովրդավարական վարչակարգի եւ սկսել են մինչեւ ականջների ծայրը տարբեր հանցագործությունների մեջ թաթախված իշխանությունների ներկայացուցիչներին կոնկրետ պատասխանատվության ենթարկելու գործընթաց, տեսնում ենք, որ բոլոր տեղերում, որպես կանոն, այդ տեխնոլոգիան կիրառվել է։ Նոյեմբերի վերջին իմ գործընկերների հետ Ուկրաինայում էի, ուսումնասիրում էի իրենց մոտ հետհեղափոխական շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի փորձը, եւ մեզ մոտ ծիծաղ առաջացրեց, երբ նրանց հակակոռուպցիոն դատախազության գլխավոր դատախազը սկսեց պատմել, որ բոլոր նրանք, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մեկ օրում «դարձել են» քաղբանտարկյալ։ Մեզ մոտ էլ, ում վերաբերյալ քրեական գործ է հարուցվում ենթադրյալ չարաշահումների, կոռուպցիոն մեխանիզմների կամ սպանության դեպքով, բոլորը, չգիտես ինչու, մեկ վայրկյանում դառնում են քաղաքական հալածյալ, փախուստի են դիմում եւ այլն, եւ այլն, սկսում են հեռվից հեռու ասուլիսներ տալ։ Ես փորձում եմ հումորով վերաբերվել, բայց ժամանակ առ ժամանակ նաեւ բարկանում եմ, որովհետեւ քաղհալածյալ կամ քաղբանտարկյալ երեւույթները ավելի վեհ են։ Երբ նախորդ հանցավոր ռեժիմի մնացորդները, արբանյակները, սպասարկուները եւ հենց ներկայացուցիչները ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում են քաղաքական հալածանքների մասին, ինձ մոտ տպավորություն է, որ այդ վեհ տերմինը մանրադրամի է վերածվում անհասկանալի երեւույթների բերանում։ Խոսվում է աննախադեպ բռնաճնշումների մասին, 37 թվի մասին․ես 37-ին չեմ եղել, բայց կարդում եմ, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ, ինքս էլ ականատես եմ եղել, թե մեր երկրում բռնաճնշումները ինչ մասշտաբների ու ինչ բովանդակությամբ են եղել։ Իսկ բռնաճնշումների ենթարկվող անձինք սովորաբար լրատվամիջոցներ չեն ունենում, ավելին՝ չեն ունենում լրատվադաշտի 90 տոկոսը, նրանք ասուլիսներ հրավիրելու հնարավորություն չեն ունենում, որովհետեւ բռնաճնշված են։ Բռնաճնշումների ամենակարեւոր հատկանիշը խոսքի ազատության սահմանափակումն է, ու զավեշտ է, երբ մի մամուլի ակումբից դուրս են գալիս, մյուսն են գնում, ասում, թե բռնաճնշումների են ենթարկվում։ Դա, իհարկե, ներքին լսարանին չէ ուղղված, բայց արտաքին լսարանն էլ տարիներ շարունակ հետեւել է, թե Հայաստանում ինչ բռնաճնշումներ են եղել, եւ հիմա այդ նույն արտաքին լսարանը հումորով հետեւում է, թե ինչպիսի բռնաճնշումներ չե՛ն իրականացվում ՀՀ-ում։ Հետեւաբար, քաղբանտարկյալների մասին հայտարարություններն արդեն զավեշտալի էլ չեն, դրանք խղճահարություն են առաջացնում, երբ ամեն անգամ հանցավոր տարրը հայտարարում է, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT