Չինաստան մեկնելու կապակցությամբ լրագրողներից երկու հարցում եմ ստացել. Աննա Հակոբյանը հրապարակել է պատասխանները

14/07/2025 schedule16:48

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ Չինաստան մեկնելու կապակցությամբ լրագրողներից երկու հարցում է ստացել:

«Պատասխան՝ առաջին հարցմանը.

Նարե՛կ ջան, եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։
15 տարի առաջ որպես օրաթերթի գլխավոր խմբագիր՝ ես կխմբագրեի այս հարցերը և գուցե կասեի՝ ապրես, լավ հարցեր ես գրել, ուղարկիր վարչապետի տիկնոջը։ Իսկ այսօր դրանց նույնիսկ չեմ պատասխանի, բայց ոչ այն պատճառով, որ ես եմ հասցեատերը։ Չեմ պատասխանի, որովհետև հրաժարվում եմ «տեղում դոփել»։ Այ եթե դու էլ հրաժարվես և որոշես ինքնակատարելագործվել, վերապատրաստվել, լեզուներ սովորել, «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի ուսմանդ ծախսերը, ու ոչ միայն քո։ Բոլոր լրագրողները, որոնք կորոշեն կատարելագործվել իրենց մասնագիտության մեջ, կարող են օգտվել «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրից, որի մասին առաջիկա օրերին կհայտարարվի։

Հիմնադրամի միջոցները, իհարկե, անսահմանափակ չեն, բայց ես չեմ վախենում ասել բոլորը, որովհետև վստահ եմ՝ լրագրողների հերթեր չեն գոյանալու հիմնադրամի դռան առաջ. չէ՞ որ ինքնակատարելագործվելը մեզանում նորաձև չէ։ Առայժմ նորաձև չէ։ Իսկ երբ իսկապես հերթեր գոյանան, և բոլորը ցանկանան սովորել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, վստահ եմ՝ նման նպատակի համար միշտ էլ միջոցներ կգտնվեն։

Պատասխան՝ երկրորդ հարցմանը.
Beijing Normal University-ն միջազգային ուսանողներին տրամադրում է կրթաթոշակ՝ երկամյա ուսման ծախսերը հոգալու համար, որը կազմում է 60,000 RMB (~USD 8,300), և ես դիմել եմ՝ այդ հնարավորությունից օգտվելու համար։ Կեցությանս ծախսերը հոգալու ենք անձնական միջոցներով։ Չինաստանում գտնվելուս ընթացքում ինձ անվտանգություն չի տրամադրվելու։ Երկու տարվա ընթացքում ապրելու եմ Պեկինում՝ ժամանակ առ ժամանակ Հայաստան գալով:

Ընտրել եմ չինական փիլիսոփայությունը, որպեսզի կյանքի մեր փիլիսոփայությունն ավելի լավ հասկանամ։ Կարծում եմ, որ մեզնից շատ տարբերվող մշակույթն ու փիլիսոփայությունն ուսումնասիրելը օգտակար կլինի ինքներս մեզ ավելի լավ հասկանալու տեսանկյունից։

Հ.Գ. Հարկ չեմ համարել պատասխանիս մեջ ներառել այն տեղեկությունները, որոնք հասանելի են Beijing Normal University-ի կայքում»,- ասվում է գրառման մեջ։

Գրառմանը կից Հակոբյանը հրապարակել է հարցումները:

518280076_24296829006600713_1241405964674079976_n.jpg (145 KB)517027536_24296829013267379_468150814439664099_n.jpg (171 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1178 դիտում

Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում

Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել ծախսերի փոխհատուցման համար

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ժամկետները

Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին

Երևանում «Տոյոտան» վրաերթի է ենթարկել աղբահանության և սանմաքրան աշխատակցին. վերջինս մահացել է

Հայաստանում օգոստոսի 4-10-ը սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ակտիվություն չի արձանագրվել. ՀՎԿԱԿ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը. Կավելաշվիլի

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո

Վերականգնվել է պետությանը պատճառված 390 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 150 մլն դրամ վնասը

«Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ ժողովրդին անվանում են «էշ». Կարապետյան

ՊԵԿ-ը Իրանից ժամանած բեռնատարում ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ է հայտնաբերել

Պետք է մաս կազմեք մեծ փոփոխության. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

Գոռավանի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, չարաշահումների, փողերի լվացման համար. նախաքննության ավարտ

Փորձում են լղոզել, թե մարդ գյուլլող տերտերի ձայնագրությունը մոնտաժված է, զինամթերքն էլ է մոնտաժվա՞ծ. Չախոյան

Թուրքիայում կրակոցների հետևանքով 9 մարդ է վիրավորում ստացել

Ադրբեջանի և Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերն ընդլայնում են ամերիկյան ընկերությունների հեռանկարները. Պետդեպ

Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է սպասվում

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

ԵԽ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ կլուծվի Ադրբեջանում պահվող հայերի հարցը

Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը

Օգոստոսի 12-ին ՌԴ է մտել շշալցված կոնյակով 26 բեռնատար․ սա այս տարվա լավագույն ցուցանիշն է մեկ օրվա․ Պապոյան

Խուդաթյանն ու Սարգսյանը հետևել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը միմյանց կապող ճանապարհի շինաշխատանքներին

Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

ՏԿԵ նախարարը հետևել է Գեղարքունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին

Եռակողմ համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև շարունակվում է. Էրդողան

Ալիևի համար մահ էր Թրամփի հարցը. Ամերիկացի մի կին, Սյունիքում քնելով, կանխեց Բաքվի ներխուժումը. Շիրինյան

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում. Սպիտակ տուն

Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ հայցը բավարարվել է. ինչ է վերջինս պարտավորվում անել

36-ամյա կինը երթուղայինից մեկ այլ ուղևորի պայուսակ է գողացել

Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է. նա հասավ իր ասածին, որ պատերազմ չի լինելու. Ավետիս

Գոռ Մալաքյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել վաշինգտոնյան համաձայնագրերը

Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից

ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանից մասնակցել է ՀՀ ոստիկանության պետը

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին․ Կավելաշվիլի

Հնդկաստանցի աշխատակիցների բողոքի ցույցի հետքերով քրեական վարույթ է նախաձեռնվել

Խոշոր ավտովթար Կապան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրավոր