Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ հայցը բավարարվել է. ինչ է վերջինս պարտավորվում անել

12/08/2025 schedule21:24

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Էդգար Ղազարյանի դեմ իր հայցը բավարարվել է: 

Նա ներկայացրել է վճռի բովանդակությունը:

1. Պարտավորեցնել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 06․09․2023թ․ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով.

տեղադրել հայտարարություն Պատասխանողի «Ֆեյսբուք» սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում։ Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «06․09․2023 թ․-ին ես «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում՝ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իմ կողմից ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին»։

2. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։

3. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես դատական ծախս բռնագանձել բավարարված հայցապահանջին համամասնորեն 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանը 06․09․2023 թվականին Facebook.com սոցիալական կայքում իր անձնական էջում տեղադրել է տեսանյութ հետևյալ վերնագրով՝ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները․ Քաղաքական պատեհապաշտները, քաղաքական պատուհասները և քաղաքական պատուհասները»։

Նա նշել է․ «Ես էսօր նրանց ներկայացնելուց, փորձեմ հնարավորինս հակիրճ, բաժանել եմ երեք պայմանական խմբի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ մի խմբում նրանք պատեհապաշտներն են, այսինքն՝ մարդիկ, որոնք ունեն սեփական բիզնես, բիզնես հետաքրքրություն, հիմնականում նախկինում եղել են կոռուպցիոներներ, կոռումպացված համակարգի ներկայացուցիչներ, իրենց ազգ, հայրենիք, տենց բաներ ոչինչ չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է միայն իրենց անձնական նյութական շահը, և պատգամավոր են ընտրվել՝ միայն այդ շահը հետապնդելու համար, այսինքն՝ պատեհապաշտներ։

Մյուս խումբը դրանք պատուհասներն են, այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ, իրենց ակտիվ նախաձեռնողական թրքասիրությամբ, ազգակործան գործունեությամբ ունեն նախաձեռնող ագրեսիվ պահվածք, վտանգ են ներկայացնում․ սրանք պատուհասներն են (․․․)»։

Պատասխանողը նշել է նաև․ «Հիմա գանք առաջին խմբին՝ պատեհապաշտներ․ գործարար կամ կոռումպացված պատգամավորներ։ Բնականաբար, այս ցանկի գլխավոր դերակատարը, որը շատ հանգիստ պատուհասների դասակարգման մեջ է, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է (․․․)»։

Շարունակելով ներկայացնել հայցվորի վերաբերյալ տվյալներ՝ Պատասխանողը նշել է․ «Պարզվում ա, որ նա նաև ամենամեծ կոռուպցիոներներից մեկն ա ․․․»։

Հրապարակված տեսանյութում ներկայացվել են փաստացի տվյալներ՝ հայցվորի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանն ու արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2304 դիտում

Սիմոնյանը և Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում գտնվող գերիների մասին հարցեր

Աշտարակ-Թալին 34 կմ երկարությամբ վերակառուցվող ճանապարհահատվածը կահավորվում է անվտանգության տարրերով

Առաջիկա օրերին ՀՀ-ին պաշտոնապես կհանձնվի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Սարգսյան

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ փոխնախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում գործընթացների վերաբերյալ

Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն

Կտրիճը աներկբա հեռանալու է, այլանդակություն մնա՞ց, որ նրա ու նրա հարազատների տակից դուրս չգա. Չախոյան

ԱՄՆ Տեխաս նահանգում գնացքը բախվել է մեքենաներ տեղափոխող կիսակցորդին. տեսանյութ

Մայր Աթոռը հայտարարել է՝ Տեր Թադեի հարցը կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ. տեսանյութ

3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. ձերբակալվել է հայրը

Հերհերի դպրոցը 100 տարեկան է. Դավիթ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել

Լոռիում բախվել են «Մազդա»-ն և «Օպել»-ը․ կա 5 տուժած

Նիկոլ Փաշինյանի դղյակները. Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

Կասկադ համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ. քաղաքապետարան

2025-ի 9 ամիսներին նախագահի հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել 17 հազար 180 անձի

3-ամյա երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել նրան. ՆԳ նախարար

Պետք է փորձարկենք միջուկային զենքը, հակառակ դեպքում չենք իմանա՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ. Թրամփ

Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը` CSI-ը

Նախատեսում ենք սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում. Արփինե Սարգսյան

Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ. ՆԳ նախարար

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Հայաստանն ունի հինգ ներկայացուցիչ

Ուժգին երկրաշարժ Աֆղանստանում. զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը. տեսանյութ

Իրենց փաստաբանիկ հորջորջող գաճաճները իրենց ճենճոտ լապշան չփորձեն կախ տալ մեր հանրության ականջներից. Մկրտչյան

ՔԿ-ն Կտրիճ Ներսիսյանի եղբորը և եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Խոր Վիրապ տանող ավտոճանապարհը և տաճարի հարակից հատվածը հիմնանորոգվել ու բարեկարգվել են. տեսանյութ

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Ղարաբաղից տեղահանված անձինք ինչպես կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն. ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Ինչպիսին է «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը. տեսանյութ

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմի գործընկերներին՝ ՀՀ-ին հետևողական աջակցության համար

Երկուշաբթի. վարչապետն աշխատանքի է գնացել ավտոբուսով

2025 թվականին Հայաստանում 300 դպրոց է կառուցվում, վերակառուցվում և հիմնանորոգվում. տեսանյութ

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ինչի համար են մեղադրվում Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող պատարագին. վարչապետ

Գազայում նոր խնդիրներ կան. 61 մլն տոննա փլվածքի տակ 10 հազար մարմին կա, Իսրայելն արգելում է ծանր տեխնիկան

Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են

Երկրաշարժ Հայաստանում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը՝ 5-6 բալ

Ներկայացումներ 0-ից 100 տարեկանների համար. բացվեց Գյումրու տիկնիկայինի հոբելյանական 90-րդ թատերաշրջանը

Սիրիայի նախագահը նոյեմբերի սկզբին կայցելի Սպիտակ տուն