Երևան
12 °C
ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի պաշտոնանկություններին զուգահեռ հանրությունը տեղեկացավ եւս մի քանի աղմկահարույց քրեական գործերի մասին (արդեն հարուցված կամ ուսումնասիր), որոնցում ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ազգականները. «Հյուսիս-հարավ» մայրուղի, Վլադիմիր Գասպարյան, Հրայր Թովմասյանի սանիկ, Միքայել Մինասյանի անվան հետ կապվող ինչ-որ պատմություն՝ ռազմավարական օբյեկտ սեփականաշնորհելու թեմայով (ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում ի հայտ կգան նոր մանրամասներ), Գագիկ Բեգլարյան, Աղվան Հովսեփյան... Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու գործընթացը, որը վերջին ամիսներին դանդաղել էր (եւ որոշակի հիասթափություն առաջացրել հասարակության մեջ), կադրային փոփոխություններից հետո դարձյալ ակտիվանում է:
Սա բավականին երկիմաստ իրավիճակ է: Մի կողմից՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ պետական կառավարման այնպիսի խայտառակ համակարգ ու մեխանիզմներ են գործել, որ հիմա որ ոլորտին դիպչում ես՝ կոռուպցիոն խայտառակ սխեմաներ են բացահայտվում: Ընդ որում՝ գրեթե բոլոր դեպքերում պարզվում է, որ կասկածյալները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են կամ նրանց մերձավորները (այն պարզ պատճառով, որ պատահական մարդիկ կոռուպցիոն լծակներին պարզապես մոտ չէին թողնվում): Բայց մյուս կողմից էլ՝ որեւէ մեկի համար հաճելի չէ բոլոր նախկիններին անպայման ճաղավանդակների ետեւում տեսնելը: Շատ ավելի ցանկալի կլիներ, եթե մի շարք դեպքերում պարզապես պետությանը հասցված վնասը վերականգնվեր, անցյալը թողնվեր անցյալում (հասկանալի է՝ բացի այն հանցանքներից, որոնք վաղեմության ժամկետ չունեն), եւ իշխանություններն իրենց ողջ եռանդն ուղղեին ապագային:
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ այդպես չի լինում (առավել եւս, որ իշխանություններն ակնհայտորեն կողմ են դրան): Ըստ երեւույթին պատճառը նախկինների՝ առաջին հայացքից տարօրինակ պահվածքն է: Տեսեք՝ նախկինում հարյուրավոր պաշտոնյաներ իրենց մերձավորների միջոցով կոռուպցիոն սխեմաներով մուլտիմիլիոնատերեր են դարձել, հետո այդ ամենից զզված ժողովուրդը դուրս է եկել փողոց, տեղի է ունեցել հեղափոխություն, ձեւավորվել են նոր իշխանություններ, եւ ժողովուրդն այդ իշխանություններից պահանջում է ժամ առաջ բոլոր նախկիններին պատասխանատվության ենթարկել: Ինչպե՞ս պիտի վարվեին նախկիններն այդ իրավիճակում, եթե շատ լավ գիտեն իրենց արած «ղալաթները» եւ հասկանում են, որ իրենց գործունեության որ դրվագն էլ քրքրեն՝ տակից տասնյակ քրեական գործեր կբացվեն: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ իրավիճակում նախկինները պիտի բառիս բուն իմաստով սսկվեին, աշխատեին որեւէ մեկի աչքին չերեւալ եւ ամեն ինչ անեին, որ մարդիկ մոռանան իրենց մասին: Բայց, չգիտես ինչու, վարվում են ճիշտ հակառակ ձեւով. հենց որ իշխանություններն ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են ապագայի վրա՝ սրանք անմիջապես նորից աղմկում են, հիշեցնում են իրենց մասին, հասարակությունն էլ հիշում է, որ «սրանք դեռ ազատության մեջ են» ու համապատասխան պահանջներ է ներկայացնում իշխանություններին, ու այդպես ամեն ինչ սկսվում է նորից...
Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ նախկինների այդ պահվածքը թելադրվում է դրսից: Իրենց ցանկությամբ լիներ՝ նախկինները չէին հիշեցնի իրենց մասին ու իսկապես «հանգիստ կնստեին տեղները», բայց ըստ երեւույթին դրսում կան ուժեր, որոնք ցանկանում են հնարավորինս թուլացնել նոր իշխանություններին, եւ այդ ուժերը նախկիններին ստիպում են կամիկաձեների պես գրոհել իշխանությունների վրա ու իրենց «կյանքի գնով» (աչքի առաջ ունենալով նորանոր քրեական բացահայտումները) խարխլել նոր իշխանությունների դիրքերը: Մի խոսքով՝ ամեն ինչ անում են, որ հեղափոխությունը թավշյա շարունակություն չունենա:
Դրսի որոշ ուժերի դա գուցեեւ պետք է, բայց արդյո՞ք դա բխում է Հայաստանի ու հենց նախկինների շահերից: Թե՞ նախկինները նույնիսկ իրենք իրենց պաշտպանելու հարցում ինքնուրույն քայլեր անելու իրավունք չունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT