Երևան
12 °C
Այն Սահմանադրության մեջ, որը գործում է, որին ես մասնակցել եմ, չի գրված, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերելու են Սահմանադրական դատարանին, ենթակա չեն նախնական սահմանադրական վերահսկողության։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի երեկվա ընդունած օրենքին։ Նշենք, որ այդ օրենքով Հրայր Թովմասյանը լքում է ՍԴ նախագահի պաշտոնը՝ դառնալով ՍԴ դատավոր, իսկ 3 դատավոր անցնում է թոշակի։
Երեկ ԱԺ-ն նաեւ որոշում ընդունեց չուղարկել այդ օրենքի նախագիծը ՍԴ, քանի որ այն օբյեկտիվորեն զրկված է որոշում կայացնելու հնարավորութունից։ Իսկ թե ինչ է լինում, երբ օրենքի նախագիծը չի ուղարկվում ՍԴ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ հայտնեց, որ Սահմանադրությամբ կարգավորված չէ, ուստի եւ պետք է անցնել առաջ՝ նախադեպ ստեղծելով։
Հարցին, թե արդյոք ապօրինի կերպո՞վ են իրեն պաշտոնանկ արել, Թովմասյանը պատասխանեց, որ ընդամենը փաստ է արձանագրում։ Հաջորդող հարցին, թե դրանով ուզում է ասել, որ առերեւույթ հակասահմանադրական քա՞յլ է տեղի ունեցել, ՍԴ նախագահը պատասխանեց․ «Ստոպ, ստոպ, ստոպ, ներողություն։ Ես ո՛չ առերեւույթ, ո՛չ ըստ էության, ո՛չ խորությամբ այդ հարցը չգիտեմ։ Ես ընդամենը ֆիքսում եմ, ասում եմ՝ այն, ինչ գրված է, դրանով ենթադրվում է․․․»։
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել ՍԴ-ն, եթե Սահմանադրությունը չի նախատեսում ոչինչ նման դեպքերում, Թովմասյանը պատասխանեց, որ կա իրավունքի սկզբունք, ըստ որի՝ իրավական ակտերին անձը ոչ թե իրավունք ունի ենթարկվել-չենթարկվել, այլ պարզապես իրավունք չունի չենթարկվել։
Հարցին, թե արդյոք Թովմասյանը շարունակելո՞ւ է գալ ՍԴ եւ պաշտոնավարել նախագահի պաշտոնում՝ անկախ երեկվա ընդունած օրենքից, պատասխանեց՝ ի՞նչ նախագիծ, ինչի՞ մասին է խոսքը։ Լրագրողները պարզաբանեցին, որ երեկվա ԱԺ-ի ընդունած օրենքի մասին է խոսքը, ինչին Թովմասյանը պատասխանեց, որ ծանոթ չէ, որ նման նախագիծ չի տեսել եւ լրագրողների ասածին էլ չի հավատում։ «Դուք հիմա նույն հարցը եթե 40 անգամ էլ տաք, ես նույն բանն եմ ասելու ձեզ»,- ասաց Թովմասյանն ու շարունակեց, որ իրեն ուղղված հարցերը երկու տեսակի են․ մի մասը՝ իրավական, մյուս մասը՝ քաղաքական։ Իրավական հարցերին կարող է պատասխանել, բայց եւ որոնք չեն վերաբերում սահմանադրական վերահսկողությանը, կամ բոլոր այն հարցերին, որոնք երբեւէ կարող են դառնալ ՍԴ-ի քննության առարկա։ Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, Թովմասյանն ասաց, որ շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով՝ պիտի ընդամենը ասի՝ որպես իրավաբան՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունի։ Ինչո՞ւ՝ հարցին Թովմասյանը չպատասխանեց, բայց եւ հետագա գործողությունների առումով ասաց․ «Ընդհանրապես, կտրված այս վիճակից, ասեմ՝ Հայաստանում նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք»,- ասաց Թովմասյանը։ Դիտարկմանը, որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, ում վրա տարածվում է նոր օրենքը, հայտարարել էր, թե դիմելու է դատարան, Թովմասյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, չգիտի՝ ինչ է ասել։
Լրագրողները նաեւ հայտնեցին, որ ԲՀԿ-ն ստորագրահավաք է կազմակերպել՝ բողոքարկելու այս որոշումը, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ընդգծել է, որ այս պահին նման լիազորություն իրենք չեն կարող ունենալ։ Թովմասյանը պատասխանեց, որ ո՛չ Էդմոն Մարուքյանի խորհրդատուն է, ո՛չ էլ փորձագետ է ԱԺ կանոնակարգ օրենքի, որ նրանց խորհուրդ տա, ասի՝ ինչպես են դիմում, կամ կարդալուց ոնց հասկանան, ընկալեն։
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որ տրվել էր այս օրենքի նախագծի վերաբերյալ, Թովմայանն ասաց, որ իր կյանքի մի փուլում կանդրադառնա եւ քաղաքական ու իրավական գնահատականներ կտա այդ փաստաթղթին։
Հարցին, թե արդյոք տհաճ չէ՞ աշխատել մի պայմաններում, երբ իշխող ուժից անընդհատ ասում են՝ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ ընտրված, պետք է հեռանա, նախկինների պատվերներն է անում, ՍԴ նախագահը պատասխանեց․ «Հրայր Թովմասյանի համար նախկին իշխանություն, նոր իշխանություն, հին իշխանություն․ իրանց ասածները Հրայր Թովմասյանի համար հարյուրերորդական են։ Դուք այս ընթացքում պետք է հասկանայիք, որ Հրայր Թովմասյանի համար նշանակություն չունի, գլուխը կախ գալիս է, իր աշխատանքը անում գնում է»։
Նրա համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է ՍԴ-ի շուրջ, իրավական գործընթաց չէ։ «Երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է, որ այստեղ ոչ մի քաղաքական բան չկա, էս սաղ անում են, որ մարդիկ երջանիկ ապրեն, նենց որ, դուք հավատացեք՝ վաղվանից երջանիկ եք ապրելու»,- պատասխանեց Թովմասյանը։ Նա կրկին ասաց, որ նման օրենքի նախագիծ իրենք չեն ստացել, ինչին լրագրողներից մեկը պատասխանեց, որ հարցը վերաբերում է անմիջապես Թովմասյանին, ուստի ՍԴ-ն չի կարող դրական եզրակացություն տալ։ Թովմասյանը այս տեսակետի հետ չհամաձայնեց․ «Ո՞վ ասաց՝ չի կարող։ Դուք ինչո՞ւ իմ փոխարեն որոշեցիք արդեն, որ եթե ձեզ է վերաբերում, չեք անելու։ Այդպիսի հարց չկա, որ ՍԴ-ն քննի եւ տեսականորեն իրեն չվերաբերի։ ՍԴ-ն մի հոգու վերաբերյալ հարց չի քննարկում»,- ասաց Թովմասյանը՝ օրինակ բերելով կենսաթոշակներին, հարկերին վերաբերող օրենքի նախագծերը, որոնք, ըստ նրա, վերաբերում են ՍԴ-ին։ Լրագրողներից մեկը այնուհետեւ հավելեց, որ այս նախագիծը կոնկրետ Թովմասյանի պաշտոնին է վերաբերում, ինչին նա պատասխանեց, որ որեւէ պաշտոն ինքնանպատակ չէ, հավերժ չէ։ Նա նաեւ հարցրեց, թե ինչո՞ւ են առաջնորդվում այն կանխավարկածով, որ ՍԴ-ն կարող է կողմնակալ լինել։ «Էդ դեպքում որոշել ենք ՍԴ բոլոր անդամներին գնդակահարել, բայց գիտե՞ք՝ ասում ա, որ ուղարկենք, իրենք կողմնակալ կարող ա լինեն, եկեք չուղարկենք ՍԴ։ Դուք մոտավորապես դա եք ասում»,- ասաց Թովմասյանը՝ հարցնելով, թե այդ դեպքում ԱԺ-ին վերաբերող հարցերն ինչո՞ւ է ԱԺ-ն քննում։ Նա առաջարկեց նմանատիպ դեպքերի համար ստեղծել մեկ այլ ԱԺ, որ որոշի ԱԺ-ին վերաբերող հարցերը, մեկ այլ Կառավարություն, որ որոշի, թե ինչքան գումար տա Կառավարությանը, եւ մեկ այլ ՍԴ, որ որոշի ՍԴ-ին վերաբերող գործերը։
Նա հայտնեց, որ այսօր գնացել է աշխատանքի, ունի քննարկումներ, նիստեր՝ հավելելով, որ շարունակելու է գնալ աշխատանքի։
Հաջորդող հարցին, թե ՍԴ-ում ամեն ինչ նո՞ւյնն է, ինչ 2 օր առաջ, Թովմասյանը պատասխանեց, որ դեռ չգիտի. երեկվանից հետո դեռ չի մտել, որ մտնի, կտեսնի՝ նույնն է, թե ոչ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT