Երևան
12 °C
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ուղերձ է հղել Ոստիկանության մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ,
Նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ:
Արդեն երրորդ տարին է, ինչ Ոստիկանությունը գործում է հայաստանյան անվտանգային դաշտի նոր դերակատարի՝ ժողովրդավարական կարևոր ինստիտուտ հանդիսացող Ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս հանգամանքը ոչ թե պարզապես կառավարման համակարգի հերթական փոփոխությունն է, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձին հանրային ծառայության մատուցման նոր ստանդարտի սահմանման նախապայման։
Մենք չենք էլ կարծել, որ այս ուղին դյուրին է լինելու, բայց ունեցել ենք անհրաժեշտ կամքը, վճռականությունն ու հետևողականությունը Ոստիկանության ինստիտուցիոնալ բարեփոխումների իրական առաջընթացն ապահովելու համար։ Ոստիկանության բարեփոխումների էական արդյունքների մասին բարձրաձայնում են ոչ միայն միջազգային հեղինակավոր փորձագիտական գնահատականները, մեր միջազգային գործընկերները, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք թե՛ սոցիալական հարցումների ժամանակ, թե՛ առօրյա շփումներում տալիս են իրենց գնահատականը ոստիկանության հանդեպ վստահության մակարդակի բարձրացմամբ։ Սա է ամենակարևորը. փոփոխությունները հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար են, հենց նա պետք է զգա դրանց արդյունքը։
Գրանցված առաջընթացը Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, քաղաքացիական հասարակության ներգրավման, հանրության վստահության, ինչպես նաև բարեփոխումների իրականացման հարցում Ներքին գործերի նախարարության ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։
Ոստիկանության հենասյունային ուղղություններից երեքն արդեն ձևավորված են, իսկ չորրորդ ուղղությունը կձևավորվի արդեն այս տարի՝ ամբողջացնելով Ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները, որոնք միտված են ոստիկանական գործառույթի արդյունավետ իրականացմանը։
Արդյունքներին զուգահեռ շարունակում ենք խնամքով գույքագրել բոլոր խնդիրներն ու հասցեագրել դրանք, քանի որ գիտակցում ենք, որ հանրությանը բարձր որակի ծառայությունը ամենօրյա կատարելագործման կարիք ունի։
Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին. սա է ոստիկանի առաքելությունը։ Այս կարևոր առաքելության իրականացման համար շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանական շարքում կանգնած յուրաքանչյուր ծառայողի, որ բարդ, պատասխանատու և մարտահրավերային այս ծառայության իրականացման ընթացքում չի կորցնում խիզախությունն ու ցանկացած վտանգի ժամանակ պաշտպանում է անհատին։
Մենք բոլորս հանձնառու ենք շարունակելու որդեգրած բարեփոխումները, ամրապնդելու մեր պետության և հանրության անվտանգությունը: 107-ամյա պատմության մեջ այդ նպատակի իրականացմանն իրենց անմնացորդ ծառայությունն են բերել հազարավոր ոստիկաններ: Հավերժ փառք ու խորին խոնարհում մեր երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների պայծառ հիշատակին:
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:
Շնորհավորում եմ նաև մեր սիրելի վետերաններին, որոնք իրենց նպաստն են բերել համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործում:
Սիրելի՛ ծառայողներ, դուք եք ամենօրյա աշխատանքով ներկայացնում Ոստիկանությունը հանրությանը, ձեր աշխատանքով է գնահատվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Եղե’ք արժանի և հավատարիմ ձեր կոչմանը։
Արժանապատիվ ծառայություն եմ մաղթում բոլորիդ»,- ասվում է ուղերձում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը
Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը
Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել
Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները
Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT