Ամփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը

15/04/2025 schedule22:24

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման շրջանակում որդեգրած եռակողմ սկզբունքները։

491982091_639100295755465_5532710611573225022_n.jpg (1.64 MB)

Նախարար Սարգսյանի խոսքով՝ Ծրագրի և հայաստանյան թիմերի ամենօրյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ հաջողվել է ոչ միայն մանրամասն դիտարկել նախարարության կառուցվածքային յուրաքանչյուր միավորի գործառույթների շրջանակը, այլև վերաիմաստավորել դրանք և ամուր հիմք ձևավորել արդյունավետ ու երկարաժամկետ բարեփոխումների համար։

491280736_639100605755434_4518643353229456691_n.jpg (1.35 MB)

«Ծրագիրը և համատեղ ներդրված ջանքերը թույլ են տվել մեզ գաղափարական մակարդակից հասնել գործնական մակարդակ, և յուրաքանչյուր գործողության համատեքստում ունենալ հստակ պլանավորում՝ այն հասցնելով իր տրամաբանական ավարտին։ Մենք փորձել ենք չկորցնել ժամանակը՝ հասկանալով թե՛ դրական փորձառությունը, թե՛ քաղած դասերը, շատ ավելի արագ տեմպերով առաջ շարժվել, ինչը կարծում եմ՝ տեսանելի է և հեռանկարային ծրագրերի իրականացման տեսանկյունից և առաջիկայում կբերի նոր շոշափելի արդյունքներ»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Խոսելով կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքների մասին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է հանցավորության, ճանապարհատրանսպորտային պատահարների և զոհերի թվի նվազման վիճակագրական ցուցիչները, ինչպես նաև հանրային հարցումների արդյունքներով արձանագրված՝ ոստիկանության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության աճը։

491936157_639100292422132_4263556215860121821_n.jpg (1.50 MB)

Նախարարը հույս է հայտնել, որ դրական արդյունքները թույլ կտան վերահաստատել ծրագրային շարունակականության հանձնառությունը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ «Եվրոպական Միության համար մեծ պատիվ է մասնակցել Հայաստանում իրականացվող ամենախոշոր բարեփոխումներից մեկին՝ ուղղված քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ ՆԳՆ-ն այս գործընթացում առանցքային դեր ունի, և մենք բարձր ենք գնահատում նախարար Սարգսյանի, նրա թիմի նվիրվածությունն ու ջանքերը։

Համագործակցությունը Լիտվայի և Լատվիայի գործընկերների հետ, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը»:

Միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանային կառավարման գործիքակազմերին և այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին ու փորձի փոխանակմանն է անդրադարձել Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը:

«Այսօր մենք նշում ենք մի կարևոր ձեռքբերում, որը երկու տարվա համատեղ աշխատանքի և վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության ապացույցն է։ Այս ծրագիրը օրինակ է, թե ինչի կարելի է հասնել համատեղ ուժերով՝ փոխանակելով ռեսուրսներ, գիտելիք և նվիրում»,- իր խոսքում նշել է նա։

Համագործակցության հնարավոր ուղղություններին ու շարունակական զարգացմանն է անդրադարձել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը. «Այս ծրագիրն արդեն իսկ հաջողված պատմության օրինակ է։ Մեր հանձնառությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին շարունակում է մնալ թիվ մեկ առաջնահերթություն»:

Ելույթներ են ունեցել նաև Վրաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն, Լիտվայի Հանրապետության ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետ Ռուտա Գրիգալյունյենեն, Լատվիայի ազգային ոստիկանության պետի տեղակալ Նորմունդ Գրուբիսը։

Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ են կիսվել Ծրագրի երեք բաղադրիչների միջազգային փորձագետներ Թոմաս Բիկմանասը, Արտուրաս Կեմեժիսը և Գիեդրիուս Գենյուշասը։

491765303_639100222422139_4095788990694347449_n.jpg (1.69 MB)

Ամփոփիչ ելույթներով հանդես են եկել նաև այլ հյուրեր։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մեդալների ու շնորհակալագրերի հանձնման արարողություն:

491564490_639100492422112_3731138236891189908_n.jpg (1.28 MB)491085273_639100489088779_1614295057532263160_n.jpg (1.12 MB)490991596_639100822422079_1139237363142922613_n.jpg (1.17 MB)490989315_639100672422094_21117131051389927_n.jpg (1.35 MB)

Նույն օրը հյուրերը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել թանգարանի ցուցադրություններին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
478 դիտում

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի