Երևան
12 °C
Սրանք քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական պայքար չէ, հայացքների պայքար չէ: Նույնիսկ անձերի պայքար չէ: Ներքին փոքրիկ պրոցեդուրա է: Այն երկրներում, որտեղ ՍԴ նախագահի ընտրությունները վերապահված են հենց Սահմանադրական դատարանին, անցնում են աննկատ, ոչ ոք դրա մասին չի իմանում, պետք է երկար ժամանակ անցնի, նոր մարդիկ իմանան՝ ով է ՍԴ նախագահը: Լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:
Վերջինս հորդորեց նաև Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունները դարի հարց չդարձնել: «Անգամ օրվա հարց մի դարձրեք: Սահմանադրական դատարանի նախագահը իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով ՍԴ մյուս դատավորներից չի տարբերվում: Ընդամենը ունի մեկ առաքելություն՝ ՍԴ բնականոն գործունեությունը ապահովելը, և հարցադրումներն էլ, ընտրություններն էլ պետք է կատարվեն այդ ասպեկտով»:
Ես, իհարկե, ունեմ ասելիք և ունեմ դիրքորոշում ոչ միայն այս պրոցեսների, այլ շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով ամբողջը ասել: Եվ ոտքի վրա մեկ նախադասությամբ ես կդժվարանամ այդ հարցերին պատասխանել, և կիսատ կմնա:
Թովմասյանը նշեց՝ որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չի քննարկել: «Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ որոշակի քննարկումներ միմյանց հետ կատարում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ կո՞ղմ է Հրայր Թովմասյանը ՍԴ հին անդամներից որևէ մեկի ընտրությանը: «Ձեր հարցով փորձում եք քվեարկության գաղտնիության մի ասպեկտը բացել, այսինքն՝ որոշակիացնել 9 անդամներից որոնք են հին, որոնք են՝ նոր»:
Շարունակելով հարցին պատասխանել՝ Թովմասյան նշեց, որ քվեարակություն իրականացնելիս 3 ասպեկտով է առաջնորդվելու: «3 գործոն է ինձ համար կարևոր. առաջինը՝ պրոֆեսիոնալ հատկանիշներն են: Թեկնածուն ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում մասնագիտական առումով պետք է հեղինակություն լինի, սա շատ կարևոր է ՍԴ նախագահի համար: Երկրորդը՝ մարդկային հատկանիշները, թե որքանով է ինքը ունակ ՍԴ-ում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն տա մարդկանց աշխատել, երրորդը՝ վարչական կազմակերպչական ունակությունները»:
Թովմասյանը նաև ընդգծեց՝ թեկնածուներին տասնյակ հարցեր ունի տալու, նաև պատրաստ է կիսվել իր փորձով: «Եթե չգտնեմ այն թեկնածուին, որը կարծում եմ՝ կկարողանա դա անել, բոլորին դեմ կքվեարկեմ, տեսնեմ, որ ինչ-որ մեկը կա՝ կողմ կքվեարկեմ»:
Հարցին՝ հեշտ կլինի՞ Թովմասյանի համար ՍԴ-ում աշխատելը՝ հաշվի առնելով իր գնահատականները այն գործընթացների վերաբերյալ, որոնք կատարվել են ՍԴ-ի շուրջ, Թովմասյանը նշեց, որ դրանք իրարից պետք է բաժանել: «Այս պահին ունեմ հստակ որոշում, մեկ սկզբունք. իմ մասնակցության ֆորմատը, քվեարկության ֆորմատը կախված է լինելու իրավիճակից, կոնկրետ գործից: Կոնկրետ հանգամանքներից ելնելով՝ այդ որոշումը կկայացվի: Դրանից դուրս ինչ-որ ասել եմ, այդ ամբողջի տերն եմ, այդ ամբողջը ես ցանկացած ֆորմատով թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի դրսում շարունակելու եմ ասել»:
Թովմասյանը նաև ընդգծեց՝ նորընտիր անդամները ՍԴ-ում ճանաչելիության խնդիր ունեն: «ՍԴ-ում նոր մարդ են իրենք, և՛ սահմանադրական արդարադատությունը, և՛ ՍԴ-ի սպեցիֆիկան լրիվ տարբեր են, և այս առումով ճանաչելու հարցեր կան:
Հրայր Թովմասյանը նաև ասաց, որ ունի ասելիք և ունի դիրքորոշում ոչ միայն այս պրոցեսի, այլ շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնց մասին նախընտրում է խոսել այլ ֆորմատներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT