Քննիչը մերժեց խուզարկությունը տեսանկարահանելու մեր միջնորդությունը. պաշտպան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում այս պահին շարունակվում է խուզարկությունը:

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Միհրան Պողոսյանը՝ պնդելով, թե ակնհայտ է, որ տեղի ունեցող գործընթացները քաղաքական հետապնդում են:

«Անհայտությունը գալիս է նրանից, որ քննիչը հասարակ խուզարկությունն սկսում եւ իրականացնում է խախտումներով, մասնավորապես՝ որոշումը դեռեւս իմ եւ պարոն Թովմասյանի կողմից ծանոթացված չլինելու պարագայում, ինչը քննիչի առաջնային պարտականությունն է, նա հայտարարեց, որ շարունակում է խուզարկության կատարումը, ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք որեւէ փաստաթուղթ չներկայացրին, թե իրենք ինչ իրավունք ունեին խուզարկություն իրականացնելու, իսկ դատարանը թույլտվությունը տվել էր որոշակի խումբ անձանց, այլ ոչ թե պատահական ոստիկանների»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացին ինչ-որ պահի օրինականության շղարշ հաղորդելու համար միջնորդեցին, որ այն ամբողջությամբ տեսանկարահանվի, որպեսզի հետագայում երեւա, թե ով ինչ գործողություններ է իրականացրել. «Սակայն քննիչը հայեցողական, բանավոր կարգով մերժեց մեր միջնորդությունը, միաժամանակ իր նախընտրությամբ եւ կրկին խախտելով անձնական կյանքի գաղտնիության իրավունքը՝ լուսանկարներ էր անում բնակարանում»:

Հարցին՝ քանի որ Հրայր Թովմասյանի բնակարանն է, ինքը չի՞ կարող իր բնակարանում տեսանկարահանում անել, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ կարող է, բայց թե ինչու չի արել, պաշտպանը չցանկացավ մեկնաբանել:

Դիտարկմանը, որ Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ պաշտպանական կողմի պնդումները, թե իրենք չեն ծանոթացել դատարանի որոշմանը, ապատեղեկատվություն է, պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց. «Լավ կլինի՝ ՀՔԾ-ն բավարարեր մեր՝ տեսաձայնագրելու միջնորդությունը, եւ այդ ժամանակ ակնհայտ կլիներ, որ քննիչը չի ծանոթացրել»:

Դիտարկմանը, թե պաշտպաններից Ամրամ Մակինյանն ավելի վաղ ասել է, որ քննիչն ընթերցել է, եւ անձամբ ինքը ծանոթացել է, Միհրան Պողոսյանն ասաց. «Դա ծանոթացում չէ, որոշումն ամբողջությամբ չի ընթերցվել, քննիչն իր նախընտրած արտահայտություններն է արտաբերել, ես չգիտեմ՝ որոշումից էր, թե ոչ, ես ցանկանում էի հավաստիանալ դրանում, բայց որոշակի ժամանակահատված հետո նա որոշումը վերցրեց եւ արգելեց»:

Միհրան Պողոսյանը պնդեց՝ ինքը եւ Հրայր Թովմասյանն ամբողջությամբ չեն ծանոթացել այդ որոշմանը. «Ծանոթանալը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի եւ իրավաբանական պրակտիկայի, որոշմանը՝ անձի նախընտրելի եղանակով ծանոթացումն է: Նույն ՀՔԾ քննիչի կողքի, վերեւի աշխատասենյակում նստած քննիչները բոլոր այլ քրեական գործերով ծանոթացումը իրականացնում են կա՛մ պատճենը տրամադրելով, կա՛մ լուսանկարել թույլ տալով, եթե այս գործով նման գործողություններն արգելվում են, ուրեմն կարող ենք խոսել խտրական վերաբերմունքի մասին, ինչն էլ փաստում է քաղաքական հետապնդման մասին»:

Հարցին, թե ի վերջո ի՞նչ են փնտրում քննիչները Թովմասյանի բնակարանում, պաշտպանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ են փնտրում, իմ գնահատմամբ՝ աղաղակող ինչ-որ բան, որպեսզի հանրությանը մատուցեն այս պրոցեսի օրինական լինելը»:

Պաշտպանը նշեց, որ որոշման պատճենն ստանալուց հետո օրվա մեջ այն կբողոքարկեն: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում են: Նա, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1805 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս