Երևան
12 °C
Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ դա արել են Սահմանադրության տառին հետեւելով, ինչը, նրա խոսքով, արտացոլված է նաեւ ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանություններում։
Մակունցի խոսքով՝ Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ․
«ՀՀ քաղաքացին մեր առաջ լեգիտիմության այդ դեֆիցիտը վերականգնելու պահանջ է դնում, եւ մենք՝ որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցին հանգուցալուծում տալ»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Շարունակելով իր պնդումը, որ իշխանությունները ՍԴ ճգնաժամը չխորացնելու համար արել են առավելագույնը՝ Մակունցը նկատեց, որ հակառակն են արել ՍԴ անդամները։ Պատգամավորը պարզաբանեց, որ այս ասելով՝ նկատի ունի այն, որ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Հրայր Թովմասյանը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով ՍԴ նախագահի պաշտոնում․
«Հրայր Թովմասյանը խոսում է խրամատներից, ինչն արդեն իսկ քաղաքական տեքստ է, եւ դրանից ենթադրվում է, որ խրամատի հակառակ կողմում որպես թշնամի մենք ենք։ Հ1-ի ռեպորտաժում էլ տեսանք, որ ԱԱԾ-ն ի պատասխան հարցման՝ տեղեկատվություն էր տրամադրել, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը մի քանի անգամ այցելել է ՍԴ։ Կամ, այլ օրինակ, որ Հրայր Թովմասյանը ներկայանում է՝ որպես դատական իշխանության ղեկավար, իսկ դա այդպես չէ։ Դա նշանակում է, որ դատական իշխանությունն ուզուրպացնելու նկրտումներ կան։ (Հրայր Թովմասյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե ինքը դատական իշխանության ղեկավարն է): Չնայած իշխանությունների ջանքերի՝ չթողնել՝ ճգնաժամը խորանա, հակառակն է տեղի ունեցել ՍԴ-ի կողմից»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
Մակունցը, խոսելով ՍԴ ճգնաժամը լուծելու հանրային պահանջի մասին, հիշեցրեց, որ հոկտեմբերից սկսած՝ միջազգային երկու կարեւորագույն կառույցների հարցումների համաձայն՝ ՀՀ բնակչության 90,5 տոկոսը կառավարող ուժից երկու ուղղությամբ կտրուկ եւ հետեւողական գործողություններ է սպասում․ մեկը՝ կոռուպցիայի դեմ պայքարում, մյուսը՝ դատական համակարգում բարեփոխումներ անելու հարցում․
«Սա հիմք է հանդիսանում՝ կարծելու, որ քաղաքացիներն սպասում են ճգնաժամի լուծմանը»։
Հենց այս կապակցությամբ էլ, ինչպես հայտնեց Մակունցը, «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 6-ին արտահերթ նիստ է նախաձեռնել․
«Մենք անհրաժեշտ ենք համարում հրավիրել արտահերթ նիստ, եւ դրա ամբողջ իմաստը նշածս խնդիրներին լուծում տալն է»։
Արտահերթ նիստին քննարկվելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծերը, որոնցով նա առաջարկում է ոչ պարտադիր դարձնել ԱԺ կողմից սահմանադրական փոփոխությունների նախագիծը մինչեւ ընդունելը Սահմանադրական դատարան ուղարկելու նորմը։
Մակունցն ասաց, որ ԱԺ խորհուրդը դեռ պետք է քննարկի հարցը, ինչից հետո կնշանակվի արտահերթ նիստ, որի ընթացքում նախագծի հեղինակը կներկայացնի առաջարկվող փոփոխությունների առանցքում դրված խնդիրները․
Մակունցն այս պահին բովանդակային մեկնաբանություններից զերծ մնաց։ Ասաց՝ նիստը հաստատելուց հետո «Իմ քայլը» հանդես կգա մեկնաբանություններով․
«Բոլոր քննարկումները կանենք արտահերթ նիստի ընթացքում, նպատակը մեկն է՝ շուտափույթ լուծել ՍԴ ճգնաժամը։ Նպատակահարմար չեմ գտնում ասել՝ ինչպես, կարծում եմ՝ կարեւոր է քննարկումը, լիագումարին մեկնաբանություններ կանենք, մյուս խմբակցություններն էլ հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը հայտնել։ Արտահերթ նիստն անհրաժեշտ է՝ ՍԴ-ի շուրջ ճգնաժամին հանգուցալուծում տալու համար, եւ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ունի դրա լուծման իր տարբերակը»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT